«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հրապարակային ցուցմունք` դիվանագիտական իմպոտենտության, ազգային եւ պետական շահերը պաշտպանելու հանցավոր անունակության մասին

Ներքաղաքական
«Կառավարության երեկվա նիստում, ըստ էության, մեր հավաքական պարտության խորհրդանիշը, մեղավորն ու պատասխանատուն հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին, միաժամանակ հրապարակային ցուցմունք տալով դիվանագիտական իմպոտենտության, ազգային և պետական շահերը պաշտպանելու հանցավոր անունակության մասին։
 
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից գրեթե երկու տարի անց/21 ամիս/ վարչախմբի ղեկավարը նախ հայտարարում է՝
 
ա/ թե «խաղաղապահ օպերացիայի էության և բովանդակության հետ կապված» համակարգային խնդիրներ կան, մանրամասների ճշգրտման անհրաժեշտություն, մանդատի ծավալի և ինստիտուցիոնալ հարցերի հստակեցում։
 
բ/․և երկրորդ, մեզ համար ճակատագրական, դեֆակտո աղետալի խոստովանությունն է կատարում՝ բարձրաձայնելով, որ եռակողմ հայտարարությամբ ամրագրված Հայաստանի հետ Արցախի կապն ապահովող նոր երթուղու կառուցման պլան գոյություն չունի։
 
Պատկերացնու՞մ եք՝ խաղաղապահ զորախմբի «էության և բովանդակության հետ կապված» համակարգային խնդիրների մասին բարձրաձայնվում է 21 ամիս անց, երբ վերջինիս բուն էություն ու առաքելությունը հայ ազգաբնակչության էթնիկ զտման, ցեղասպանության կանխարգելման խնդիրը պետք է լիներ։
Մեղավորներ նշանակելու անգերազանցելի մաեստրոն, իր էությանը հավատարիմ, սլաքներն ուղղում է դեպի Ռուսաստան և Ադրբեջան, ձեռքի հետ էլ այդ մանդատը միջազգայնորեն հարստացնելու կամ ընդլայնելու ակնարկներ անելով։
 
Տհաս արտաքին քաղաքականության արդյունքում մեկուցացման մեջ հայտնված, սուբյեկտայնությունը կորցրած Հայաստանն այս պահին ինչի՞ է ունակ, և արդյոք ունա՞կ է, դժվար է ասել․․․Թե աշխարհաքաղաքական այս եռացող կաթսայում Հայաստանն իր ներկա իշխանությամբ, ներքին դիմադրողականության տոտալ կորսի պայմաններում որքանո՞վ է ունակ խաղի նոր կանոնների, դա էլ մեկ այլ հարց է։ Բայց կարծում եմ՝ դժվար չէ ենթադրել, թե խաղաղապահի մանդատի վերատեսությունն աշխարհաքաղաքական ինչ ենթատեքստ ունի․․․
 
Եվ, այնուամենայնիվ, շատ հստակ և պարզ հարցեր են ծագում՝ ինչո՞ւ ես այս մասին բարձրաձայնում և մեղավորներ նշանակում եռակողմ հայտարարությունից 21 ամիս անց, ինչո՞ւ այս խնդիրներն առանցքային չեն եղել մինչ օրս տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումներում։
 
Եթե գիտես և արձանագրում ես, որ խաղաղապահ զորամիավորումն իր մանդատն արդյունավետ չի օգտագործում, ինչո՞ւ ես Արցախից դուրս բերում անվտանգությա երաշխավոր բանակն ու թիրախավորված կազմալուծում ՀՀ բանակը, ինչո՞ւ պատշաճ չի կահավորվում և պաշտպանվում նույնիսկ ՀՀ սահմանը։
 
Ի վերջո, երբ մի քանի ամիս առաջ պաշտոնապես հայտարարեցիք, որ ընդունում եք Բաքվից փոխանցված հինգ կետերը և հանրությանը հատուկ բանագնացներով և սորոսական սազանդարներով բթացնում էիք և շարունակում եք բթացնել «խաղաղության» կեղծ դիսկուրսով, ինչո՞ւ չէր բարձրաձայնվում խաղաղապահների մանդատի խնդիրը։
 
Լա՜վ, եթե եռակողմ հաստատված կառուցման պլան գոյություն չի ունեցել/ինչը հայտարարությամբ ամրագրված պարտավորություն է/, իսկ Ադրբեջանը ձեր քթի տակ շարունակել է ինտենսիվ ճանապարհաշինությունը, ինչո՞ւ էիք բարձրաձայնում ինչ-որ ձեռք բերված բանավոր համաձայնությունների մասին, ի վերջո՝ խուճապ և փախուստ առաջացնելով, ինչու էիք խոսում ռազմավարական նշանակության համայնքների հանձնման մասին․․․
Ի՞նչ հիմքով եք ՀՈՂ ՈՒ ԵՐԿԻՐ հանձնում․․․
 
Մեղավորն ու պատասխանատուն, առաջին անգամվա զարմանքով հոխորտում է, թե Հայաստանին այդպիսի պլան չի ներկայացվել, Ադրբեջանը չի հարգում ստանձնած պարտականությունները․․․
 
Չի՜ ներկայացվել՝ դուք ներկայացրեք, եթե իհարկե գիտեք, թե ինչ է պետությունն ու պետական շահը․ ռազմավարական պլանավորումւ/ անիմաստ հարցադրում, որի պատասխանը բոլորս գիտենք․․․/
 
Ի վերջո, նոյեմբերի 9-ի առաջնային այնպիսի պարտավորություն, ինչպիսին գերիների վերադարձն է, ինչո՞ւ չի դարձել մեր կողմի նախապայմանը, բանակցային անշրջանցելի անկյունաքարը․․․
 
Եվ, ի վերջո, եթե Ադրբեջանի կողմից չեն հարգվել ստանձնած պարտականությունները, եթե անգամ ԵՊ բանաձևն ու ՄԻԵԴԻ որոշումն են փաստում ադրբեջանական արմենոֆոբիան, էթնիկ զտումների ադրբեջանական քաղաքականույթյունը, եթե միայն «խաղաղության» ամիսներին սահմանին 120-ից ավելի զոհ ունենք, ո՞ւր եք ինքմանոռաց, քստմնելի քծնանքով, Հայրենիք ու պետություն ոտքի տակ տալով, ձեր տգիտությամբ և անարժանապատիվ պահվածքով նվաստացնում ու ապագայից զրկում մի ամբողջ ժողովրդի, Սահմանագծման հանձնաժողով ․․․
 
Իրականում այնքան հստակ է ամեն բան՝ պատերազմի սպառնալիքով, հանրային տոտալ վախերի, դեմորալիզացիայի, արժեքային դեգրադացիայի և հուսահատության պայմաններում, ազգային շահի, պետականության գոյության հաշվին իշխանություն եք պահում, անցյալն ուրացողի, հաղթանակները մերժող հանձնակատարի սև իշխանություն․․․
 
Իսկ Ադրբեջանը չի հարգում պայմանավորվածությունները, որովհետև այդպես խոսում են ՊԱՐՏՎԱԾԻ ԵՎ ՄԵՂԱՎՈՐԻ հետ։ Ու նրանք սողացող պարերազմով, անգամ նոյեմբերի 9-ից հետո մտել ու շարունակում են կանգնած մնալ մեր հողում։ Այդպես վարվում են ՀՀ կառավարության նիստում Չայզամի և էյվազլու հնչեցնողների հետ, Թուրքիայից դրական ազդակներ արձանագրողի հետ, խաղաղություն մուրացողի հետ․․․ Պարտվածն ու մեղավորը պիտի գնա․ սա այնքան պարզ, բարոյական ու քաղաքագիտական ճշմարտություն է․․․մնացածն աղետ է ու չարիք․․․», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ եւ, որպես հետգրություն, հավելել. «Հիմա մեր հավաքական խնդիրն է ԲԵՐՁՈՐԻ, ԱՂԱՎՆՈՅԻ և ՍՈՒՍԻ ՀԱՅԱԹԱՓՄԱՆ ԿԱՆԽՈՒՄԸ»:
Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ)