Չորս տարի է` Հայաստանը դարձրել են պոռնոգրաֆիկ երկիր. Աճեմյան

Ներքաղաքական

Արցախում երեկ անվտանգության խորհրդի նիստ է գումարվել, որի շրջանակներում քննարկվել է Արցախը  Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքի հարցը: Նիստի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթեւեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ: Ըստ էության, Ադրբեջանը առաջիկայում անցակետ կտեղակայի դեպի Բերձոր, Աղավնո, Սուս գնացող հատվածում, եւ Հայաստանից Արցախ շարժը կկազմակերպվի անավարտ ճանապարհով: Այս մասին արցախյան երեք պատերազմների մասնակից, ազատամարտիկ ՇԱՀԵ ԱՃԵՄՅԱՆԸ զգուշացնում էր դեռ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո:

— Վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերը հերթական սադրանքը հրահրեցին սահմանին: Այս իրավիճակում, երբ ամեն պահի կարող է Արցախին օգնության հասնելու կարիք լինի, փաստորեն, կտրվում է Արցախը Հայաստանին կապող ճանապարհային թելը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Մշտապես հարց եմ բարձրացրել, թե հաջորդ պատերազմին մենք ինչպե՞ս ենք մեր զորքն ուղարկելու օգնության, եթե հանկարծ թշնամին հարձակվի Արցախի վրա: Սոթք-Քարվաճառ ճանապարհը փակեցին, Լաչինը թուրքերի հսկողության տակ է: Եթե թուրքը մտնի եւ ռմբակոծի Ստեփանակերտը, ի՞նչ ենք անելու, ինչպե՞ս ենք հասնելու, որ փրկենք Արցախը: Ստեփանակերտն այսօր պատանդ է: 10 րոպեում Շուշիից այնպես կռմբակոծեն, Ստեփանակերտը կվառվի: 70 հազար հայ ցեղասպանության է ենթարկվելու, որովհետեւ այսօր վարչապետ ունենք, որի անունն է Նիկոլ Փաշինյան:

— Որքան էլ սկզբում հերքում էին, պարզվեց, որ օգոստոսի 1-ին Արցախի հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր: Ի՞նչ մտահոգություններ ունեք այս առումով:

— Ունեմ ընկերներ, որոնք այս պահին արցախյան խրամատներում են, ասում են, որ մարդուժի, զենք-զինամթերքի պակաս կա: Ամեն մի հայ առյուծ երեսուն- քառասուն թուրքի դեմ է կանգնած: Տղերքը կրակի տակ են: Կրակոցները չեն դադարում մեր դիրքերի վրա: Հիմա Հայաստանից ինչպե՞ս ենք զենք-զինամթերք  հասցնելու, կամավոր ուղարկելու: Իսկ ադրբեջանցիներն ամեն մի զինված արցախցու, որն այդ հողում է ծնվել, մեծացել, համարում են ահաբեկիչ, ինչպես Թուրքիան է Սիրիայում, Իրաքում քրդերին համարում ահաբեկիչ եւ այդ պատրվակով ռմբակոծում է: Ադրբեջանցիները հող են նախապատրաստում եւ ուզում են միջազգային հանրությանը ներկայացնել, թե Արցախում զենք բռնած մարդն ահաբեկիչ է: Խորքային խնդիրների առաջ են կանգնեցնելու մեզ:

— Պարոն Աճեմյան, ստեղծված իրավիճակում այլեւս ելք կա՞, ինչպե՞ս ենք դիմակայելու:

— Նիկոլն ու Ալիեւը տրոյական ձիով 2018 թվականին մտան Հայաստան եւ ադրբեջանական հեղափոխություն հաջողացրին այստեղ, մեր բանակը, մեր հերոսներին ջնջեցին, մամաներս լացացրեցին: Բայց մեկ հարցում իրենց հաշվարկը սխալ է եղել` Նիկոլ լինի, թե` Ալիեւ, Ամերիկայի սիոնիստներ, թե` եվրոպական մութ ուժեր, սորոսներ ու սաքունցներ, ինչքան էլ բանակ չունենանք, հայ ժողովրդի հոգու պարտականությունը մեր սրտի միջից չեն կարող խլել: Մենք նորից, ինչպես 90-ականներին, ջոկատներ պետք է կազմենք: Պետք է վերադառնանք մեր ֆիդայական գործունեությանը եւ ֆիդայակական ջոկատներով Ադրբեջանին ծնկի բերենք: Բայց դրա համար մեզ այսօր խանգարում են նիկոլները: Նույնիսկ մեր ազատամարտիկների դեմ են աշխատում: Բայց ուզում եմ ականջներին օղ անեն` ով Հայոց ճակատագրի հետ է խաղում, իր վախճանը շատ ահավոր է լինելու: Զուգարանի ջուրը քաշելու են ու իրենք այդ ջրի հետ գնան:Սրանց վերջը եկել է` կա՛մ մենք, կա՛մ իրենք, հերի՛ք եղավ, բոլ եղավ: Ասում են, թե «Էրեբունի» արգելոց-թանգարանի տարածքում պոռնո են նկարահանել, բայց չեն ասում, որ 4 տարի է` Հայաստանում պոռնո է տիրում: 4 տարի է` Հայաստանը դարձրել են պոռնոգրաֆիկ երկիր` մեկի մուտքն են արգելում, մյուսին բռնում, բանտ են տանում, երրորդի ուտելիքի մեջ թույն են դնում: Մի՛ ստիպեք մեզ դառնալ Գուրգեն Յանիկյան:

— 90-ականներին էլ Շուշին թուրքերի ձեռքում էր, Լաչինը` եւս, ու չկար ցամաքային ճանապարհ: Ինչպե՞ս հաջողվեց այն ժամանակ հաղթել:

— Գոնե այդ ժամանակ մենք պետականություն ունեինք, որն ամեն ինչ անում էր Արցախին օգնելու համար: Ուղղաթիռներով մարդուժ էին ուղարկում, զենք-զինամթերք էին հասցնում: Հիմա, երբ էլի ցամաքային ճանապարհ չեն թողնում, մի ուղղաթիռ կարո՞ղ են ուղարկել, որպեսզի մարդուժ եւ զենք-զինամթերք հասցնեն: Ալիեւի հետույքը պաչող ղեկավարություն ունենք: Հետեւապես, էլի եմ շեշտում` ստիպված ենք ֆիդայական խմբեր ու ջոկատներ կազմել եւ արագ ինքնակազմակերպվել, որպեսզի մի ճանապարհ բացենք, ճեղքենք Հայաստանից ու հասնենք Արցախ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում