Ադրբեջանը շարունակում է վերջնագրերով խոսել, թե իբր մենք պատրաստ ենք, իսկ Ձեր պատրաստ լինել-չլինելը մեզ համար կարեւոր չի. ԱՀ ԱԺ պատգամավոր

Ներքաղաքական

«Այս լարվածության հիմնական նպատակը մեկն է` հայաթափել Արցախն ամբողջությամբ: Նրանք դա անում են ամենատարբեր պատճառներով հիմա ճանապարհի հարցն են դրել, թե իբր մենք պատրաստ ենք, իսկ Ձեր պատրաստ լինել-չլինելը մեզ համար կարեւոր չի:  Ադրբեջանը շարունակու է վերջնագրերով խոսել:Բայց սա մեզ համար նորություն չէ` Ադրբեջանը մշտապես վարել է էթնիկ զտումների, բռնատեղահանության քաղաքականություն, հետևողականորեն խախտելով Արցախի Հանրապետության քաղաքացիների կենսական շահերն ու իրավունքները։ Վերջին օրերի իրադարձությունները՝ զոհերի և վիրավորների առկայությունը մեկ անգամ ևս փաստում են, որ Ադրբեջանի կազմում խաղաղ գոյակցությունը Արցախի համար բացառված է։ Խաղաղությունը բարձրագույն արժեք է, սակայն խաղաղություն չի լինում ուժի սպառնալիքի տակ, մարդու իրավունքների ու արժանապատվության շարունակական ոտնահարմամբ»,-«Իրավունքի» հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության խորհրդարանի «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, ընդգծելով.

-Ադրբեջանը այս քայլով փորձում է նաեւ աշխարհաքաղաքական հարցեր լուծել, փորձում է ստվեր գցել ռուսական խաղաղապահ առաքելության վրա եւ այդ համատեսքստում նոր պահանջներ ներկայացնել: Այս ամենով հանդերձ չեմ կարծում, որ լայնամաշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա, պարզապես Ադրբեջանը հանդիպումներից, պահանջներ ներկաայցնելուց առաջ նմանատիպ սադրանքներ է գործում` ուժի սպառնալիքի տակ որոշակի հարցեր առաջ բերելու եւ իրենց լուծումներ տալու համար:

-Այդ դեպքում ինչո՞վ էր պայմանավորված մասնակի զորահավաքը:

-Մասնակի զորահավաքը կապված է շփման գծում լարվածության հետ, որեւէ խուճապ չկա: Այս պահին էլ շնորհիվ ռուս խաղաղապահների շնորհիվ որեւէ մարտական գործողություններ չկան: 

-Իսկ Բերձորի եւ Աղավնոյի բնակիչների մասով որեւէ քաղաքական որոշում կա՞:

-Այս պահին չեմ կարող ասել, դեռեւս քննարկումների ընթացքում ենք:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

https://iravunk.com/sim/?p=232597&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ