Փոքրիկ Մարկը իր հաղթանակը նվիրում է զոհված եղբորը Հարութ Ղարախանյանին

Սպորտ
Հուլիսի 27-ին, Արցախում կայացել է «ԱՐՑԱԽԸ ԵՍ ԵՄ» խորագրով կարատեի մրցաշարը։ Մրցաշարին մասնակցել են 130 մարզիկներ 9 մարզական ակումբներից։ Երիտասարդ մարզիչ, կյոկուշին կարատեի Աշխարհի քառակի չեմպիոն, բազմաթիվ մրցաշարերի հաղթող, Արցախյան 44֊օրյա պատերազմի մասնակից, ծնունդով Արցախից ԱՐԹՈւՐ ԱՌՈւՇԱՆՅԱՆԸ, մեզ հետ բացառիկ զրույցում նշեց. «Մեր մարզիկները ցուցաբերեցին այնքան բարձր կամային հատկություններ, որոնք անհրաժեշտ են բարձր հաղթանակների համար և մրցաշարում և դրանից դուրս։ Ուրախալին այն է, որ մարզիկները ցույց տալով բարձր մրցունակության տեխնիկական և ֆիզիկական աճը, խուսափեցին լուրջ վնասվածքներից։ «Արցախը ես եմ» և թող բոլորը իմանան, Արցախը եղել է, Արցախը կա ու կմնա Հայկական։
Իմ սաներից ՄԱՐԿ ՂԱՐԱԽԱՆՅԱՆԸ, ով հերոս եղբորը ՀԱՐՈւԹԻՆ խոստացել էր, որ անպայման կհաղթի կարատեի մրցաշարի ժամանակ ու կզբաղեցնի առաջին պատվավոր հորիզոնականը։ Ասեց ու հենց այդպես էլ արեց։ Նա իր հաղթանակը նվիրեց հերոս եղբորը ՀԱՐՈւԹԻՆ, Հարութը ևս իմ սանն էր, ցավոք անմահացավ Արցախյան 44֊օրյա պատերազմի ժամանակ։ «Արցախը ես եմ» այս խորագրով մրցաշարը կայացավ ապացուցելու, որ Արցախն ապրելու է, ապրելու է նաև սպորտով, գիտությամբ ու մշակույթով։
Ապրելու և ապրեցնելու է, որովհետև, երբ փոքրիկ Մարկը իր հաղթանակը նվիրում է զոհված եղբորը Հարութ Ղարախանյանին ու չի կարողանում զսպել արցունքները, բայց գլուխը բարձր է պահում, այդ պահին հասկանում ես, որ վճռական մարտը դեռ առջևում է։ Մարկի հայացքը մեծ ցավի, կարոտի, հպարտության, ինչպես նաև երբեք չհանձնվելու և հերոս նահատակների սխրանքին արժանի լինելու խորհրդանիշն է, թերևս ողջ մրցաշարի գաղափարախոսությունը։ Արցախը Մարկն է, ես եմ, դու ես։ Մնա Արցախում, ապրիր, ապրեցրու», ֊այսպես եզրափակեց մեզ հետ զրույցը Արթուր Առուշանյանը։
 
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ
 
 
Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին