«ՈՒԶՈՒՄ ԵՄ՝ ՄԵՐ ԵՐ­ԳԻՉ­ՆԵ­ՐԸ ՀԱ­ՐԵ­ՎԱՆ ՄԱ­ՐՈՒՍ ՏՈ­ՏԱ­ՅԻ ԵՐ­ԳԱ­ԾՈՎ ՉԵՐ­ԳԵՆ».ԹՈՎ­ՄԱՍ ՊՈ­ՂՈ­ՍՅԱ­Ն

Մշակութային

«Իրա­վուն­քը» զրու­ցել է ՀՀ ժո­ղովր­դա­կան ար­տիստ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, Կո­մի­տա­սի ան­վան պե­տա­կան կոն­սեր­վա­տո­րի­ա­յի պրո­ֆե­սոր եւ «Սա­յաթ-Նո­վա» մշա­կու­թա­յին մի­ու­թյան ղե­կա­վար, բա­նա­հա­վաք, ման­կա­վարժ ԹՈՎ­ՄԱՍ ՊՈ­ՂՈ­ՍՅԱ­ՆԻ հետ:

— Պա­րոն Պո­ղո­սյան, ստեղ­ծա­գոր­ծա­կան ի՞նչ նոր ծրագ­րե­րով եք հան­դես ե­կել այս տա­րի:

— Այս տա­րի գնա­ցինք Թիֆ­լիս եւ մաս­նակ­ցե­ցինք Սա­յաթ-Նո­վա­յի հի­շա­տա­կին նվիր­ված Վար­դա­տո­նին: Մի քա­նի օր ա­ռաջ գնա­ցինք Ջա­վախք` Ջի­վա­նու հի­շա­տա­կը նշե­լու: Հան­րա­յին ռա­դի­ո­յում ար­դեն 4-րդ ան­գամ ա­րել ենք ձայ­նագ­րու­թյուն­ներ: Ա­մեն ան­գամ 10-11 գործ է գրվել, եւ այդ ծրա­գի­րը շա­րու­նակ­վե­լու է: Ա­ռա­ջի­կա­յում նա­խա­տե­սում ենք է­լի ձայ­նագ­րու­թյուն եւ հա­մերգ-դա­սա­խո­սու­թյուն Հան­րա­յին ռա­դի­ո­յով:

— Ի՞նչ եր­գեր են հնչե­լու:

— Այդ հար­ցում պետք է պայ­մա­նա­վոր­վենք Հան­րա­յին ռա­դի­ո­յի ղե­կա­վա­րու­թյան հետ: Մեր ծրա­գի­րը շատ մեծ է: Մոտ հինգ հա­րյուր երգ մշտա­պես ու­նենք մեր ծրագ­րում, որ հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն, պար­բե­րա­բար թար­մաց­նում ենք, վեր­հի­շում, շտկում:

— Ինչ­պի­սի՞ գնա­հա­տա­կան կտաք այ­սօր­վա ե­րի­տա­սար­դու­թյան կող­մից ա­շու­ղա­կան ե­րաժշ­տու­թյան պա­հան­ջար­կին:

— Պա­հան­ջար­կը ե­րի­տա­սար­դու­թյան մեջ գնա­հա­տում եմ չա­փա­վոր, բայց նոր­մալ: Ե­թե դուք գաք մեր հա­մերգ­նե­րին եւ տես­նեք, թե ինչ­քան ե­րի­տա­սարդ­ներ են այ­ցե­լում` ըստ այդմ էլ կեզ­րա­կաց­նեք:

— Ի՞նչ խոր­հուրդ կտաք նրանց, ով­քեր նոր են մուտք գոր­ծում ա­շու­ղա­կան եր­գար­վեստ: Երբ լսում եք նրանց կա­տա­րում­նե­րը, հիմ­նա­կա­նում ի՞նչ սխալ­ներ են թույլ տա­լիս:

— Ա­մե­նա­կա­րե­ւո­րը` ու­զում եմ, որ մեր եր­գիչ­ներն աղ­բյուր­նե­րին հե­տե­ւեն` ոչ թե հա­րե­ւան Մա­րուս տո­տա­յի եր­գա­ծով եր­գեն:

— Նո­րա­րա­րու­թյուն­նե­րի մա­սին Ձեր վե­րա­բեր­մունքն ինչ­պի­սի՞ն է: Երբ ռե­միքս են ա­նում ա­շու­ղա­կան եր­գե­րը, ըն­դու­նե­լի՞ է Ձեզ հա­մար:

— Կողմ եմ, երբ դա ար­վում է լուրջ, պրո­ֆե­սի­ո­նալ ար­վես­տա­գե­տի կող­մից: Սի­րո­ղա­կան­ներն, ի­հար­կե, ա­ղա­վա­ղում են մեր ազ­գա­յին մշա­կույ­թը:

— Այ­սօր հա­մերգ­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը չի՞ ազ­դում ան­սամբ­լի եւ առ­հա­սա­րակ եր­գար­վես­տով զբաղ­վո­ղի նյու­թա­կա­նի վրա:

— Ազ­դում է ե՛ւ նյու­թա­կա­նի, ե՛ւ բա­րո­յա­կա­նի վրա: Նա­եւ ա­շու­ղա­կան ար­վես­տը հան­րա­մատ­չե­լի դարձ­նե­լու խնդրի վրա է ազ­դում:

— Հա­մա­վա­րա­կի եւ պա­տե­րազ­մի շրջանն ինչ­պե՞ս անդ­րա­դար­ձավ ա­շու­ղա­կան ար­վես­տի վրա:

— Հա­մա­վա­րա­կը շատ խիստ ազ­դեց մեր գոր­ծու­նե­ու­թյան վրա: Մենք մոտ մեկ տա­րի ընդ­հան­րա­պես չենք հան­դի­պել: Եվ դա բնա­կան է, որ շատ վատ ազ­դե­ցու­թյուն պետք է ու­նե­նար ան­սամբ­լի ե՛ւ գո­յու­թյան, ե՛ւ ա­մեն ին­չի վրա: Իսկ պա­տե­րազ­մա­կան օ­րե­րը մեր ան­սամբ­լը շատ դառն է տա­րել:

— Ի՞նչ կար­ծիք ու­նեք ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան ո­րոշ­ման նա­խագ­ծի վե­րա­բե­րյալ, ըստ ո­րի, ՀՀ ժո­ղովր­դա­կան ար­տիս­տի, ՀՀ ժո­ղովր­դա­կան նկար­չի, ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիս­տի եւ վաս­տա­կա­վոր նկար­չի կո­չում­նե­րը պետք է չե­ղարկ­վեն:

— Կար­ծում եմ՝ բո­լո­րո­վին ա­նի­մաստ է կո­չում­նե­րը վե­րաց­նե­լը: Ուղ­ղա­կի կա­րող են շատ զգու­շո­րեն շնոր­հել: Բայց երբ մարդն ամ­բողջ կյան­քը ծա­ռա­յել է մշա­կույ­թին, եւ մի թղթի­կով ո­րա­կա­վո­րում, գնա­հա­տում են նրա ծա­ռա­յու­թյուն­նե­րը, ըն­դա­մե­նը ար­վես­տա­գե­տին շո­յում է: Ու­րիշ հարց է, ե­թե ա­նար­ժան­նե­րին չտան այդ կո­չում­ները, այդ դեպ­քում ար­դեն կլի­նի ճիշտ ո­րո­շում:

— Ի դեպ, ժա­մա­նա­կին Ձեզ «Սրտիկ» են ան­վա­նել, կպատ­մե՞ք այդ ան­վան հետ կապ­ված պատ­մու­թյու­նը:

— Երբ ըն­դուն­վել է­ի Թա­թուլ Ալ­թու­նյա­նի ան­վան ժո­ղովր­դա­կան եր­գի-պա­րի ան­սամբլ, ա­ռա­ջին երգս Ղուն­կի­ա­նոս Կար­նե­ցու «Սրտիկն» էր: Ես կանգ­նում է­ի ինչ­պես բո­լոր եր­գիչ­նե­րը, մե­նա­կա­տար­նե­րը երգ­չախմ­բում, մեկ հա­մար ա­ռաջ իջ­նում է­ի, զգեստս փո­խում է­ի, որ եր­գեմ «Սրտի­կը»: Մի ան­գամ` երբ փո­խում է­ի զգեստս, մեր աշ­խա­տա­կի­ցը վա­զե­լով ե­կավ՝ ա­սաց. <<Սրտիկ, քո մուտքն է, շուտ ա­րի>>: Տղան ա­նունս չգի­տեր` նոր է­ի եր­գում: Եվ այդ­պես ինք­նա­բե­րա­բար բո­լորն ա­սա­ցին` Սրտիկ եւ ա­նունս մնաց Սրտիկ:

— Հի­մա է՞լ են Ձեզ մտե­րիմ­նե­րը Սրտիկ ա­սում:

 — Հի­մա չեն ա­սում: Շատ վա­ղուց Թա­թուլ Ալ­թու­նյա­նի ան­վան ժո­ղովր­դա­կան եր­գի- պա­րի ան­սամբ­լից դուրս եմ ե­կել: Եվ այ­լեւս այդ պատ­մու­թյու­նը հի­շող չկա: Ար­դեն ե­րե­սուն տա­րի ղե­կա­վա­րում եմ Հա­յաս­տա­նի Հան­րա­յին ռա­դի­ո­յի «Սա­յաթ-Նո­վա» ա­շու­ղա­կան եր­գի վաս­տա­կա­վոր ան­սամբ­լը:

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում