8 տարի անց ինչ է արվում եզդիների ցեղասպանության ճանաչման ուղղությամբ. Մանրամասնում է իշխող խմբակցության պատգամավորը

Հանդիպում

Օգոստոսի 3-ին ողջ աշխարհի եզդիները հարգանքի տուրք են մատուցում 2014 թվականի նույն օրը Իրաքում գազանաբար ցեղասպանված հազարավոր եզդիների հիշատակին: Ի՞նչ աշխատանքներ են տարվում մեր բարեկամ եզդիների ցեղասպանության միջազգային  ճանաչմանը միտված հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Իշխող խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանից, ով նախ մանրամասնեց.

-Նախ շատ կարեւորում եմ Ձեր լրատվամիջոցի կողմից այս հարցին` օրվան, առանձնահատուկ ուշադրություն դարձնելը: Ինչ վերաբերում ցեղասպանության միջազգային ճանաչմանը, ապա պետք է արձանագրեմ, որ նախորդ ամիս խորհրդականներս գտնվում էինք Գերմանիայի հանրապետությունում, որտեղ տեղի խորհրդականների հետ հանդիպելիս ի թիվս այլ հարցերի քննարկել ենք նաեւ Եզդի ժողովրդի ցղասպանության ճանաչման հարցը` շեշտելով դրա կարեւորությունը: Այդ հարցի շուրջ քննարկում է եղել նաեւ Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի հետ, եւ մեր հանդիպումից երկու օր հետո Բունդեսթագը ճանչեց եզդիների ցեղասպանությունը: 

Ինչ վերաբերում այստեղ իրականացվող աշխատանքներին, ապա տեղեկացնեմ, որ աշխատում ենք օրենքի նախագծի հետ` պայմանավորված եզդիների ցեղասպանության հարցով, այս պահին այսքանը, երբ հստակ լինի օրենքի նախագիծը արդեն ավելի մանրամասն կտեղեկացնեմ: Պետք է փաստեմ, որ ԱԺ-ն եւ Կառավարությունը պատրաստակամ եւ ամեն բան անում են ոչ միայն եզդիների ցեղասպանության միջազգային ճանաչմանը միտված, այլեւ ՀՀ կառավարությունը: Վառ օրինակը, այն է, որ ԵՊՀ-ի ռեկտորի հետ քննարկման արդյունքում եկել ենք ընդհանուր հայտարարի առ այն, որ ցեղասպանությունից մազապուրծ եղած եզդի երիտասարդներին անվճար կրթության հնարավորությունը ընձեռնել: Արդեն ունենք շուրջ երկու-երեք հազար դիմորդ մի քանի տեղի համար, ինչը նշանակում է, որ եզդիները ցանկանում են կրթություն ստանալ: Իսկ կրթությունը եզդիների համար ինքնության պահպանման խնդիր է նաեւ լուծվում:

Կառավարությունը` ճամբարներում գտնվող փախստական եզդիներին, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին առաջին անհրաժեշտության պարագաներ են ուղարկելու, դրա համար կա արդեն հատկացված հստակ գումար պետբյուջեից:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում