Հակառուսական  պատվերով համերգի բազմազան կատարողների կախկանձանքի մեջ ավելացավ եւս մեկը

ՍԻՄ - Գլխավոր լուրեր

Իրեն ընդդիմադիր լրագող ներկայացնող  Բորիս Մուրազի Թամոյանը իր հակառուսական  հիստերիայի  մեջից ոչ մի կերպ դուրս գալ չի կարողանում: Եվ երբ այդ հիստերիայի ընթացքում   բացահայտվում են նրա գործունեության հետ առնչվող շատ տարօրինակ փաստեր, հիստերիան դառնում է համատարած, անզուսպ եւ անհույս: Ինչպես ասում էր ժամանակին Ռոբերտ Քոչարյանը, որին  անձնուրաց  աջակցում է Թամոյանը, այստեղ այլ բժշկի կարիք է զգացվում:

Իսկ  զարմանալի դրվագներից  մեկն այն էր, որ Թամոյանը  իր գրասենյակը  տեղակայել է Խաչատուր Սուքիասյանին պատկանող շենքում` Տիգրան Մեծ 49 շենք, 2-րդ հարկ հասցեում գտնվող «Սիլ Բիլդինգ» բիզնես կենտրոնում: «Այդ նյութը զառանցանք է: Նախ շենքը, որը մենք վարձակալել ենք չգիտենք, թե իրականում ում է պատկանում»,- այսօր News.am-ում  հիստերիկանում է սկանդալային լրագրողը: Առնվազն ուղեղի վատ  աշխատանքի մասին վկայող հայտարարություն է: Չէ՞ որ, եթե վարձակալել են շենք, ապա, հավանաբար, կնքել են պայմանագիր: Կնքնել են պայմանագիր, սակայն չգիտե՞ն, թե ում հետ:  Ավելին, եթե Թամոյանը չգիտի, թե ում է պատկանում  շենքը, որը նա վարձակալել է, ապա ինչպե՞ս է «զառանցանք» անվանում  այն, որ  շենքը պատկանում է Գռզոյին: 

Ի դեպ, այդ մասին «չգիտի» միայն Թամոյանը, ինչը առնվազն ծիծաղելի է, քանի որ Երեւանում այդ մասին գիտի անգամ դպրոցահասակ երեխան:

Ճիշտ է ասում Մուրազին, որ այդ շենքում է գտնվում 2016թ.-ից է: Սակայն, այստեղ էլ կա ուշագրավ պատմություն, այդ ժամանակ Մուրազիի համար, որպես «խեղճ տղայի», նույն Գռզոյի մոտ բարեխոսել է ներայիս ԱԺ նախագահ, այն ժամանակ Araratnews.am-ի խմբագիր Ալեն Սիմոյնանը:

Մի խոսքով, խճճվել է Թամոյանը: Խճճվել եւ այս անգամ էլ պատասխան տալուց պլստալու համար փորձում է շահարկել իր  ազգային պատկանելիությունը, թե իբր, երբ  քննադատվում է իր հակառուսական կեցվածքը, ապա դա վերաբերում է ոչ թե անձամբ  իրեն, այլ իբր տարածվում է իր բոլոր ազգակիցների վրա: Փաստորեն Թամոյանը փորձում է շանտաժի ենթարկել բոլոր իրեն քննադատներին: Սա ակնհայտ  էժանագին սադրիչի կեցվածք է` իր  կաշին փրկելու համար: 

«Ես իմ գործունեության ընթացքում չեմ հիշատակում, որ ազգությամբ եզդի եմ»,- ասում է Թամոյանը: Սակայն ընդամենը երկու օր առաջ հայտարարում է, որ նա կողմնակից է Հյուսիսային Իրաքում եզդիական պետություն ստեղծելուն: (Թե վերջերս ի՞նչ էր անում Թամոյանը Հյուսիսային Իրաքում առանձին թեմա է): Ավելին, նա ղեկավարում է հասարակական կազմակերպություն, որը կոչվում է «Սինջար եզդիների ազգային միավորում», իսկ  Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ հիմնել է եզդիերենի  դպրոց: Չէ՛, իսկապես  Բորիսը  խճճվել է` այսինքն, օրվա կեսը նա հանդես է գալիս որպես եզդիական ազգային ակտիվիստ, իսկ օրվա երկրորդ կեսին փորձում է չհիշատակե՞լ իր ազգությունը:  Պետք է հանգստացնենք այդ խեղճին, որ եզդի ազգություն ունենալը Հայաստանում պատվաբեր է եւ Մուրազին պետք է դրանով հպարտանա, այլ ոչ թե փորձի ընկնել սպեկուլացիաների ու խարդանանքերի ջրերը: Այս ծիծաղելի պերսոնաժը  նմանվում է մեկին, որ  խառնակչության , ստի ու խարդավանքի ճահճի մեջ ընկած հիստերիկաբար թափառում է ձեռքերով ու ոտքերով ու ավելի է մխրճվում այդ ճահճի մեջ:

Բանը հասել է նրան, որ անձամբ Թամոյանին ուղղված քննադատությունը , առ այն, որ նա  իր գրասենյակը տեղակայել է հայտնի  ՔՊ-ական  օլիգարխին պատկանող տարածքում, սակայն  ինքն իրեն   փորձում է ներկայացնել որպես ընդդիմադիր գործիչ, սույն ընկեր Փանջունու հետեւորդը կոչում է ոչ ավել ոչ պակաս, քան «ռասիզմ, ազգային խտրականություն» եւ այլն:  Ընդ որում, ազգային խտրականության դրսեւորում է ցույնց տալիս հենց ինքը, երբ հայտարարում է, որ Ռուսաստանի հետ միութենական  պետություն ստեղծելու  օգտին արտահայտվող  քաղաքական գործիչները իր համար անընդունելի են եւ հպարտանում է նրանով, որ ծաղրում է նրանց: Ահա ձեզ եւ ազգային խտրականություն ռուսների հանդեպ: Ինչո՞ւ հենց հիմա, որովհետեւ այդ խտրականությունը ակտիվորեն տարածվում է Մեծ Բրիտանիայից, այն նույն Մեծ Բրիտանիայից, որի ֆինանսական աջակցությունն է սատցել Մուրազի Թամոյանը:

Սակայն  չգիտես անգիլիացիների՞, թե՞ Հայաստանի ինչ-ինչ քաղաքական (իշխանական, թե մի գուցե ընդդիմադիր) շրջանակների պատվերով հայ-ռուսական բարեկամությունը  քարոզող քաղաքական գործիչներին թիրախավորելը, Թամոյանի մոտ ստացել է շատ տարօրինակ  մի դրսեւորում` այն է, նա ատամներով կպել է  Հայկ Բաբուխանյանի շալվարի փեշերից: Այս կապակցությամբ  հետաքրքիր դիտարկում արեց քաղաքական գործիչներից մեկը,  հիշելով հետեւյալ թեւավոր խոսքը. «շան սատկելը որ գալիս է քամակը չոբանի փետին է քսում»:

Սակայն, «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն  նոր Միության» Շարժման գաղափարները ծաղրելը, նշանակում է ծաղրել հայոց  մեծերին` Թումանյանին, Աբովյանին, Ներսես Աշտարակեցի կաթողիկոսին, Անդրանիկին, Նժդեհին եւ այլն:  Մի բան ակնհայտ է, հակառուսական  պատվերով համերգի բազմազան կատարողների կախկանձանքի մեջ ավելացավ եւս մեկը: 

Եվ վերջինը. հասկանալի է, որ անմակարդակ եւ մանրապճեղ մարդիկ իրենց մասին  հիշեցնելու համար  վիրավորում եւ զրպարտում են  ուրիշներին:  News.am-ում (որը նույնպես հայտնի է Ռոբերտ Քոչարյանին աջակցությամբ) տված հարցազրույցում  Թամոյանը  ակնհայտ վիրավորանքներով ու զրպարտանքներով է հանդես գալիս ամենաընդդիմադիր «Իրավունք» թերթի հանդեպ: Հասկանալի է, երբ հառուսական կաղկանձանքին ու վայնասունին են միացնում ամբողջ իր էությամբ արեւմուտքին նվիրյալ ու թրքականությունը սրտի մեջ պահած, Հայաստանի կործանման հիմքը դրած Լեոն Տեր-Պետրոսյանի տուզիկները: Սակայն մնում է զարմանալ, թե ինչու են մեր գործընկերները   News.am-ից  այդ ամենը տիրաժավորում: 

«Իրավունք»

https://iravunk.com/sim/?p=232432&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան