ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ
Ընկեր Փանջունի
ԴԱՍԱԿԱՆ
(ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԱՐՔԱՅԱԶՆԻ ԿՈՂՄԻՑ՝ ԲԱՅԴԵՆԻ ՄՈՒՏՔԸ ԵՐԿԻՐ ԱՐԳԵԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
— Ծերուկն անտանելի է դարձել:
* * *
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ
(ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՇՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ ԱՐԳԵԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հայտնում են, որ Հրաչյա Սարգսյանը իրենց վաղամեռիկ հեղափոխական ընկերոջ` Չալոյի հիշատակը հարգելով է արգելել շների վաճառքը:
* * *
«ժԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐՏՈՒՆՋԸ
(ԾԱՆՈԹ-ԱՆԾԱՆՈԹ ՄԱՐԴԿԱՆՑ ՁԵՌՔՈՎ ԲԱՐԵՎՈՂ ՐԱՖՖՈՒՆ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ` ԱՐՑԱԽ ՉԹՈՂՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էս ինչ զուլում երկիր ա, սաղին ձեռք ա տալիս Րաֆֆին, իսկ խաղաղապահներին ձեռք չի տալիս:
* * *
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹՐԻԼԼԵՐ
(ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԿԱՑՆՈՎ ԻՐԵՆՑ ՀՈՐԵՂԲՈՐԸ ՍՊԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Բաքվում Ալիեւ ընտանիքի հովանավորությամբ նկարահանվում է «Կացին ախպերը» թրիլլերը:
* * *
ԸՆԿԵՐՈՒՀԻ՛ ՋԱՆ, ԳԻՆԻ ԼԻՑ
(ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԴԵՄՔԻՆ ԱՆԾԱՆՈԹ ԿՆՈՋ ԿՈՂՄԻՑ ԳԻՆԻ ՇՓԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Գինին շառ ա, շառ...
* * *
ՉՄՈՌԱՑՎՈՂ ՀԻՆԸ
(ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ վարակաբանների` Նիկոլը վարակվել ա քսաներորդ դարի վերջին ի հայտ եկած լեւոնավիրուսով:
* * *
ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Ա
Ըստ գրականագետների` «Էրեբունի» թանգարանում բեմադրվածը պատահական պոռնո չի եղել, այլ Շամիրամը, համոզելով Արային, վերջապես հասել ա իր մուրազին:
* * *
ԻՐԱՎԻՃԱԿ
Հետեւելով Հայաստանում իշխանությունների արդարադատության բնագավառի իրականացվող վակխանալիաներին, հասկանում ես, որ Վենետիկի հանձնաժողովը մեռած ա, թաղած չի:
* * *
ЧТОБЫ НИКТО НЕ ДОГАДАЛСЯ
Ըստ լեզվագետների` Արա Աբրահամյանն ու Տիգրան Արզաքանցյանը հանդիպման ընթացքում միմյանց հետ շփվել են ծտի լեզվով:
* * *
ՄՈՒՐԱԶԸ ՓՈՐՈՒՄ ԿՄՆԱ
Ըստ քաղտեխնոլոգների` եթե Մուրազին նման կերպ շարունակի վիրավորել քաղաքական գործիչներին, ապա վաղ թե ուշ բեմուրազ կլինի:
https://iravunk.com/sim/?p=232430&l=am/