Լեւոն Բաղդասարյանը ապացուցում է, թե ինչպիսին պետք է լինի ճշմարիտ հայ փաստաբանը. ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի շնորհավորանքը

ՍԻՄ - Գլխավոր լուրեր

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ջերմորեն շնորհավորում է պրոֆեսիոնալ փաստաբան «Լեւ գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ծննդյան տարեդարձը: Այս առթիվ «Իրավունքի» հետ զրույցում նա մասնավորապես նշել է. «Լեւոն Բաղդասարյանը հայ իրականության մեջ ակնառու գործիչ է` թե՛ որպես բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված իրավաբան, թե՛ նաեւ, որպես մարդ, ով ունի հստակ քաղաքացիական դիրքորոշում եւ համարձակություն` այդ դիրքորոշումը պաշտպանելու: Շատ կարեւոր է, որ մարդն ամենից առաջ պաշտպանում է իր սկզբունքները, իսկ Լեւոն Բաղդասարյանի սկզբունքներն են` ազգ, Աստված, հայրենիք, հավատք, արդարություն եւ մնացյալ բոլոր ճիշտ սկզբունքները, որոնք կարեւոր են մարդկային փոխհարաբերությունների մեջ: Լեւոն Բաղդասարյանը ապացուցում է, թե ինչպիսին պետք է լինի ճշմարիտ հայ փաստաբանը, իրավաբանը, ով իր մասնագիտական ներուժը ներդնում է ի շահ երկրի եւ, ոչ ի շահ սեփական բարեկեցության: Որպեսզի մենք կարողանանք հասկանալ, թե ինչպիսինն է Լեւոն Բաղդասարյանի ներդրումը մեր ազգային, հասարակական զարգացման մեջ, պետք է հիշենք իր մասնակցությամբ դատական գործերը` կապված Սորոսի հիմնադրամի, աղանդների հետ, որոնք առնչվում են մարդու իրավունքներին, մամուլի եւ կուսակցությունների ազատ գործունեությանը: Շատ անգամներ եթե չլիներ Բաղդասարյանի ազնվությունը, սկզբունքայնությունը եւ համարձակությունը, վերը նշված գործերը կունենային այլ ընթաց, ինչը կբերեր մեր հասարակության զարգացման այլ ճանապարհի: Ուզում եմ նաեւ Բաղդասարյանի անձի մասին երկու խոսք էլ ասեմ ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ որպես մարդ, որովհետեւ նա իմ ընկերն է, ինձ համար շատ հարազատ անձնավորություն: Նրա ընկերասիրությունը, նվիրվածությունը իր ընկերներին, իր ընտանիքին, նրա ծնողասիրությունն անգնահատելի արժեքներ են»:

Ներկայացրեց ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=232361&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան