Րաֆֆի Հովհաննիսյանին արգելել են մուտք գործել Արցախ. քաղաքական գործիչը հանդես կգա մամուլի ասուլիսով
ՆերքաղաքականԵրեկ երեկոյան, Ստեփանակերտում՝ թոռան մկրտությանը մասնակցելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես չի թույլատրվել Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախի Հանրապետության տարածք։ Տեղեկությունը հրապարակել էր «Ժառանգություն» կուսակցությունը։
Ըստ Հովհաննիսյանի փաստաբան Մամիկոն Սարգսյանի Րաֆֆի Հովհաննիսյանը 7-8 ժամ գտնվել է անցակետի մոտ և որևէ կոնկրետ հիմնավորում չի ստացել, թե ինչու են իրեն արգելել մուտք գործել Արցախ:
«Արցախ մուտք գործելու արգելքի մասին Րաֆֆի Հովհաննիսյանին տեղեկացրել են ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները: Ավելի ուշ, պարոն Հովհաննիսյանը վերադարձել է Գորիս, այնտեղից էլ՝ Երևան, որտեղ վաղը կկայանա նրա մամուլի ասուլիսը»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:

