Ինչ պետք է անեն վիրավորանքի հոդվածով տուժող ճանաչվածները` հոդվածի ապաքրեականացվելուց հետո
ԻրավականՔրեական նոր օրենսգրքում, որն ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից, չի ներառվի «Ծանր վիրավորանքի» մասին հոդվածը։ Այդ հոդվածը, որի նախագիծը մշակել էր դատախազությունը, ուժի մեջ էր մտել 2021 թվականի օգոստոսի 30-ից։ Մինչև 2022 թվականի ապրիլի 1-ը հոդվածի տարբեր հատկանիշներով հարուցվել ` 802 քրեական գործ, մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 51 անձի վերաբերյալ 48 քրեական գործ, 6 անձի վերաբերյալ 6 քրեական գործով կայացվել են մեղադրական դատավճիռներ։
Ի՞նչ ճակատագիր է սպասվում տարբեր հեղիանակավոր անձանց վիրավորանք, զրպարտություն հասցրած առեւերույթ զանցանք կատարածներին, ինչ պետք է անեն սույն հոդվածներով տուժող ճանաչված անձիք հարցի պատասխանը փորձել ենք ստանալ հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով մանրամասն փաստեց.
-Այն անձանց, որոնց դեմ մեղադրանք է առաջադրվել ՔՐ. օր. համապատասխան հոդվածով, ապաայդ գործերը ենթակա են կարճման: Բայց դա չի նշանակում, որ նրանք պետք է խուսափեն օրենքից: Վիրավորանքը մինչեւ քրեական հարթակում հայտնվելը, տարիներ շարունակ` պատվի, արժանապատվության, գործարար համբավի հետ կապված հարցերը քաղիրավական հարաբերություններում ենթակա են եղել դատական պաշտպանության: Այսինքն, այսուհետ եւս պատվի, արժանապատվության հետ կապված` վիրավորանքի, զրպարտանքի խնդիրների դեպքում, կարող է դիմել դատական պաշտպանության քաղքացիական հարթակում:
Ձեր հաջորդ հարցին, թե ինչ պետք է անեն այն անձիք, ովքեր վերը նշված քրեական գործով ճանաչվել էին տուժող եւ այժմ չեն կարող դիմել քաղաքացիական պաշտպանության, քանի որ օրենքի ուժով իրավամբ ժամկետ է սահմանված: Ապա կարծում եմ, որ պետք է դիմել կրկին դատական պաշտպանության եւ միջնորդել, որպեսզի բաց թողնված ժամկետը հարգելի համարեն` հաշվի առնելով, որ այդ հոդվածը ապաքրեականացվել է:

