«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը հանձնվեց Հրազդան քաղաքին

Հասարակություն

Հրազդանում տեղի է ունեցել «Հրազդանը՝ ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը, որին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը եւ Հրազդանի համայնքապետ Սեւակ Միքայելյանը։

Հանդիսավոր պայմաններում Հրազդանին են հանձնվել խորհրդանշական փոխանցիկ բանալին եւ հավաստագիրը, որով շնորհվել է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը Հրազդան քաղաքին։

Միջոցառումների մեկնարկը տրվել է քայլերթով՝ դեպի Մաքրավան թաղամասում գտնվող անմահ հերոսների հիշատակը հավերժացնող համաքաղաքային հուշահամալիր։ Մասնակիցները ներկա են գտնվել երիտասարդ ստեղծագործողների աշխատանքների ցուցադրությանը (նկարչություն, քանդակագործություն, դեկորատիվ կիրառական արվեստ եւ այլն) Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում։

«Տարածքային համաչափ զարգացումը ենթադրում է սոցիալական, կրթական, մշակութային ծառայությունների մատչելիություն և հասանելիություն՝ անկախ բնակության վայրից։ Եվ հրազդանցի երիտասարդները ևս պետք է հնարավորություն ունենան ապրելու երիտասարդական բուռն կյանքով։ Ցանկանում եմ՝ այդ առումով Հրազդանը՝ որպես երիտասարդական մայրաքաղաք, շարունակի իր գործառույթները ոչ միայն այս, այլև հետագա տարիներին եւս»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհավորելով հրազդանցիներին տոնի առթիվ։

Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանն էլ իր ելույթում նշել է, որ երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը պարտավորեցնող է, եւ իրենք պատրաստակամ են աջակցելու երիտասարդներին կառուցողական բոլոր ծրագրերում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

 

295252917-1102417427299198-6117161120265700538-n

295342982-588513239295592-8799029100793993366-n

295881939-614030460048787-7857441625638762082-n

295909733-1459250977841764-811098337400644078-n

296271211-1070601027196121-3165865219369771031-n

296290952-1133184413938647-3376684680364060397-n

296307037-646053053038610-2130491007863791312-n

296331906-1167438457169621-7245425992975149745-n

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան