«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մասնագետը նշել է՝ ինչ է հարկավոր անել երեխայի ախորժակի վատթարացման դեպքում

Հասարակություն

Ախորժակի վատթարացումն առավել հաճախ նկատվում է 2-5 տարեկան երեխաների մոտ։ Ընդ որում՝ երեխայի ինքնազգացողությունը նման դեպքերում լավ է լինում, նա գանգատներ չի ունենում։ Այս մասին medikforum.ru-ի հետ զրույցում ասել է մանկական գաստրոէնտերոլոգ Մարինա Մյագկովան՝ նշելով՝ ինչ է հարկավոր անել երեխաների մոտ ախորժակի անկման դեպքում և ինչ հետազոտություններ է պետք անցնել խնդրի պատճառը հայտնաբերելու համար։

«Ախորժակը մեծացնող դեղամիջոցներ, համենայն դեպս այս տարիքի համար, գոյություն չունեն։ Կան հետազոտություններ, որոնց միջոցով կարելի է ստուգել մարսողության գործառույթներն ու ֆերմենտները», - նշել է մասնագետը՝ հավելելով, որ առաջին հերթին կարելի է կղանքի ու մեզի հետազոտություն անցնել, ինչը թույլ կտա գնահատել աղեստամոքսային տրակտի աշխատանքն ու ըստ դրա հասկանալ՝ կա արդյոք արյան հետազոտության կարիք։

Մասնագետի խոսքով՝ ճիշտ կլինի ուսումնասիրել երեխայի բժշկական քարտն ու ամբողջական անամնեզը։ Բացի այդ, անպայման հարկավոր է ստուգել արյան մեջ վիտամինների ու միկրոտարրերի քանակությունն ու գնահատել դրանց դեֆիցիտի աստիճանը, քանի որ վատ սնվելու դեպքում նման դեֆիցիտներ, ամենայն հավանականությամբ, կլինեն։ Նման դեպքերում հարկավոր է անպայման լրացնել անհրաժեշտ տարրերի պակասն այլ ախտաբանությունների զարգացումից խուսափելու համար։

Շատ կարևոր է նաև երեխայի սննդակարգի օրագիր ունենալը, ինչը թույլ կտա վերլուծել օրական օգտագործվող կալորիաների քանակը, սննդի ընդունման ժամերն ու օգտագործվող սննդամթերքի քանակությունը։

Մասնագետի խոսքով՝ ախորժակի բացակայության պատճառը հայտնաբերելու համար հարկավոր է համալիր հետազոտություն, ուստի վերոնշյալ հետազոտությունների արդյունքներով ու օրագրով հարկավոր է դիմել գաստրոէնտերոլոգին կամ ներզատաբանին։ 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան