Ո՞վ է թանգարան-արգելոցում նկարահանված պոռնոգրաֆիկ հոլովակի «հերոսուհին»

Ներքաղաքական

Հայաստան այցելած օտարերկրացի զբոսաշրջիկները «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում պոռնոգրաֆիկ տեսանյութ են նկարահանել եւ տեղադրել ամենահայտնի միջազգային պոռնո կայքում: Այն վերոնշյալ կայքից հեռացվել է միայն ժամեր առաջ: Ի վերջո, ովքեր էին արդեն հայտնի դարձած պոռնոհովակի «հերոսները»,  «Իրավունքն» ուշագրավ մանրամասներ է պարզել: Պարզվում է՝ «հերոսուհին» ՏԱՏՅԱՆԱ ՍՄԱՐԺԵՎՍԿԱՅԱՆ է՝ հեռուստատեսային մենեջեր Մոսկվայից:

1995-2000 թվականներին Տատյանա Սմարժեւսկայան սովորել է Մոսկվայի սննդամթերքի արտադրության պետական համալսարանում եւ ստացել ինժեների մասնագիտություն: Այնուհետեւ 1998-2002 թվականներին սովորել է Միջազգային սլավոնական ինստիտուտում՝ որպես թատրոնի եւ կինոյի դերասան: 2017 թվականից նա սկսել է աշխատել որպես սցենարիստ մոսկովյան «Ուրբաթ» հեռուստաալիքի «Ինստագրամի աղջիկներ-2» շոուում։ Իսկ հետո դարձել է «Դանակների վրա» շոուի կրեատիվ պրոդյուսերը։ Դրանից հետո նա աշխատել է որպես ստեղծագործական պրոդյուսեր Մոսկվայի «Յու» հեռուստաալիքում՝ «Ճակատամարտ մարմնի համար» շոուում: Նա նաեւ աշխատել է որպես կրեատիվ պրոդյուսեր «Ուրբաթ» հեռուստաալիքի «Սպիտակ բաճկոն» շոուում, իսկ որպես նրա աշխատանքի վերջին վայր հայտնի է «Մեդիա առաջինը», որտեղ եւս աշխատում է՝ որպես  կրեատիվ պրոդյուսեր՝ «Իմ նույնանման երեխաները» շոուում:

«Ուզում եմ միանգամից խոստովանել, որ սիրում եմ սերիալների պրոդյուսերությամբ զբաղվել: Իմ կյանքի վերջին 20 տարիների ընթացքում ես զբաղվում եմ ժամանցային հեռուստատեսային շոուների պրոդյուսերությամբ: Զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ՝ որպես խմբագիր, գլխավոր խմբագիր, պրոդյուսեր, ստեղծագործական պրոդյուսեր։ 2020 թվականին իմ արտադրության «Դանակների վրա» ռեալիթի շոուն դարձավ TEFI հեռուստատեսության ազգային մրցանակի դափնեկիր»,- linkedin-ին սոցիալական ցանցում իր մասին գրել է Տատյանա Սմարժեւսկայան։

Նշենք, որ պոռնոսկանդալով պայմանավորված՝ Տանյա Սմարժեւսկայան ջնջել է ինչպես ֆեյսբուքյան, այնպես էլ ինստագրամյան իր էջերը:

Անդրադառնալով վերոնշյալին՝ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական մեկնաբան ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆՆ ընդգծում է, որ Տանյա Սմարժեւսկայան ուկրաինական եւ ռուսական «եռման» ցանցային հոլովակների հեղինակ է. «Կարծում եմ՝ իրավապահ մարմինների համար կարեւոր է շուտ հայտնաբերել եւ արտաքսել Հայաստանի տարածքից սույն անձին իր զուգընկերոջ հետ։ Հասկանալի է, որ ներկայիս Հայաստանում տիրում է համատարած ամենաթողության մթնոլորտ եկածներին վերահսկելու պահով, սակայն իշխանությունները գոնե «ձեւի» համար պետք է արձագանքեն, քանզի հաշվի առնելով հանրային տրամադրությունները այս պոռնո-տուրւստները կարող են ենթարկվել բռնության, ինչն անթույլատրելի է։ Հիշեք... եթե պետությունը չի կատարում իր գործառույթները, ապա դա սկսում են իրագործել հասարակ մարդիկ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում