Եթե վերադաս մարմինը կգտնի, որ պետք է հրաժարական տամ իմ զբաղեցրած պաշտոնից, ապա անվերապահորեն կկատարեմ. «Էրեբունի» ՊՀԱԹ-ի տնօրեն

Մշակութային
«Քանի որ անընդհատ ստանում եմ տարբեր լրատվամիջոցներից ու անձանցից զանգեր, հարկ եմ համարում անել կարճ անդրադարձ․ Ինքս երեկ եմ տեղեկացել Էրեբունի ամրոցում նկարահանվածի մասին։ Ինձ ճանաչողները, կարծում եմ՝ կհասկանան, թե հիմա ինչ հոգեվիճակում եմ գտնվում։ Այնուամենայնիվ, մինչեւ համապատասխան իրավապահ մարմինների կողմից չլինի մանրամասն քննություն, ես չեմ կարող ամբողջական գնահատական տալ տեղի ունեցածին։
Էրեբունի ամրոցի եւ թանգարանի պահպանությունն իրականացվում է ՀՀ Ոստիկանության պետական պահպանության վարչության Էրեբունու բաժնի կողմից։ Կարող եմ ասել, որ նկարել են ոչ շուտ, քան հունիսի 24-ը, քանի որ այս օրվանից մենք սկսել էինք Էրեբունի հնավայրում իրականացվող պեղումները, իսկ այդ նյութի մեջ պեղումների արդյունքում հանված հող չկա։
 
Ակնհայտ է, որ ամրոց այցելել են նախապես ծրագրված եւ ոչ երկու հոգով։ Էրեբունի ամրոցը զբաղեցնում է ահռելի տարածք եւ մեկ ոստիկանը չի կարող վերահսկել ամբողջ տարածքը։ Մենք դիմել ենք Երեւանի քաղաքապետարան՝ ՀՀ Ոստիկանություն դիմելու եւ ծառայողական քննություն սկսելու, իսկ այսպես կոչված մասնակիցներին բացահայտելու եւ օրենքի խստությամբ պատժելու համար։ Հասկանում եմ, որ շատերի համար, սա հրաշալի առիթ է լինելու ցեխ շպրտելու, պախարակելու եւ հայրենասեր դառնալու ու կայանալու համար։ Միայն ասեմ, որ վերջին ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանի եւ «Էրեբունի» ՊՀԱԹ-ի ջանքերով փոխվեց ամրոցի երկայնքով տարածվող լուսավորության համակարգը, անցկացվեց ջրաոռոգման համակարգ, վերանորոգվեց ոստիկանական պահակակետը, ստեղծվեց սանհանգույց, ունեցանք դեպի ամրոց տանող նոր ասֆալտապատ ճանապարհ եւ այս ցուցակը կարելի է էլի շարունակել։
 
Նյութից պարզ է դառնում, որ գործ ունենք մոլագար վիժվածքների հետ, ովքեր ինչպես տեղեկացա Երեւանի այլ վայրում եւս նման նյութ են նկարել։ Դեռեւս պետք է պարզել՝ ամրոցում նկարահանումը եղել է աշխատանքային ժամին, թե՝ ոչ եւ կամ ամրոց են մտել մուտքից, թե գործածել են այլ ճանապարհ։
Երեկ ինձ նաեւ, այսպես ասած, լավություն անելու համար հեռախոսազանգով ասել են, որ տեսանյութը կարող է հրապարակվել, քննարկվել եւ այնուհետեւ նշել են, որ այդ ուժին ներկայացվել է, որ ես հականիկոլական եմ, իրենց ուժի անդամ եւ պետք է գնամ իրենց ապագա համագումարին, իսկ հետո ասվել՝ չէ, հիմա պետք չի համագումարին գաս, բայց հետո դու քո քայլը կանես նրա դիմաց, որ տեսանյութի մասին չխոսվի։ Ինքս մերժել եմ եւ նշել, որ կարող են հենց այդ պահին էլ թմբկահարել նյութը։ Ես ոչ հականիկոլական եմ, ոչ կուսակցական, ոչ ընդդիմադիր եւ ոչ էլ դիմադիր։ Ես իմ քրտինքով փորձում եմ իրականացնել իմ աշխատանքը։ Հիմա մանրամասներ չնշեմ, սակայն քննության ժամանակ ես մանարամասն կխոսեմ կատարվածի մասին։
 
Անկախ այն հանգամանքից, որ Էրեբունի ամրոցի եւ թանգարանի պահպանությունը իրականացվում է ՀՀ Ոստիկանության վերը նշված ծառայության կողմից եւ կարելի կլիներ մեղքը հանգիստ բարդել նրանց վրա, նշեմ, որ այս ամենի առաջին պատասխանատուն ես եմ եւ եթե վերադաս մարմինը կգտնի, որ ես պետք է հրաժարական տամ իմ զբաղեցրած պաշտոնից, ապա ես անվերապահորեն կկատարեմ դա․․․Ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել բոլոր այն մարդկանց եւ ընկերներիս, ովքեր այս պահին հայտնել եւ հայտնում են իրենց զորակցությունը։ Հավատացեք, հիմա ես ձեր բոլորի կարիքը շատ ունեմ։ Ինչպես նշել էի Հատիսի արձանի վերաբերյալ իմ գրառման վերնագրում, որից հետո, կարծես թե, դրվել էր այս նյութը, բայց նկարահանվել էր ավելի վաղ, «Ապավինելով Տեր Հիսուս Քրիստուսի զորությանը», - գրել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԸ՝ անդրադառնալով այն փաստին, որ Հայաստան այցելած օտարերկրացի զբոսաշրջիկները արգելոց-թանգարանի տարածքում պոռնոգրաֆիկ տեսանյութ են նկարահանել եւ տեղադրել ամենահայտնի միջազգային պոռնո կայքում:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում