Ովքեր են կանգնած արգելոց-թանգարանում նկարահանված պոռնոսկանդալի հետեւում. պատմաբանը հորդորում է լրջանալ

Մշակութային

Այն, որ Հայաստան այցելած օտարերկրացի զբոսաշրջիկները «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում պոռնոգրաֆիկ տեսանյութ են նկարահանել եւ տեղադրել ամենահայտնի միջազգային պոռնո կայքում, համացանցում լայն քննարկման առարկա է դարձել: Թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն «Իրավունքի» հետ զրույցում նշել է, որ ընդամենը երեկ է տեղեկացվել դրա մասին եւ արդեն իսկ դիմել է վերադասին` ոստիկանությանը դիմելու եւ դեպքի առթիվ ծառայողական քննություն իրակնացնելու համար: Ընդ որում՝ Մ. Բադալյանը չի բացառել, որ այս աղմուկը հնարավոր է կոնկրետ իր դեմ ուղղված միտում ունի: Մինչդեռ պատմաբան ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ այս ամենը բոլորովին այլ տեսանկյունից է դիտարկում եւ հորդորում սոցցանցերում թեմայի շուրջ զվարճացողներին ու զայրացողներին հարցին այդպես մակերեսային չմոտենալ:

- Պարոն Պետրոսյան, կմանրամասնե՞ք, թե ինչ նկատի ունեք, երբ ասում եք, որ պետք չէ այս թեմային մակերեսային մոտենալ:

- Այն, ինչ արել են երկու օտարերկրացի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում, կարող էր լինել ամենաթանկանոց հյուրանոցում կամ ամենաաղքատ խրճիթում: Հետեւապես, հարց է ծագում՝ ինչո՞ւ էր ընտրված հենց «էրեբունի» թանգարանը: Ըստ էության, դրանով փորձ է արվել նսեմացնել, անլրջացնել այս թանգարանի եւ մեր պատմամշակութային արժեքների դերն ու նշանակությունը, որը կա միջազգային հարթակներում: Ավելին՝ չեմ բացառում, որ հրապարակված տեսանյութի «հերոսներին» լավ վճարել են դրա համար: Ակնհայտ է, որ այդ տեսանյութը հրապարակվել է թե՛ արտաքին, թե՛ ներքին լսարանի համար:

- Ձեր գնահատմամբ՝ ով կամ ովքե՞ր կարող էին կանգնած լինել այս ամենի հետեւում: Ի վերջո, ո՞ւմ էր ձեռնտու անարգելը մեր պատմամշակութային արժեքները:

- Այն, որ մենք բնիկներ ենք, թուրքերին ու ադրբեջանցիներին ապացուցելու եւ հիմնավորելու կարիք չկա, որովհետեւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն՝ իր ունեցած պատմամշակութային մնայուն արժեքներով արդեն իսկ փաստում է, որ նրանցից հազարավոր տարիներով հին ենք: Սա գիտի նաեւ ամբողջ աշխարհը, ինչը հենց թուրք-ադրբեջանական տանդեմն ամեն կերպ փորձում է անլրջացնել: Այնպես որ, շատ հնարավոր է, որ այս ամենն իրենց կազմակերպածն է: Պետք է խնդիրը դիտարկել ավելի խորը եւ գլոբալ առումով:

- Բայց թանգարանի տնօրենը մեր հետ զրույցում նշել է, թե չի բացառում, որ սա կարող է ուղղված լինել իր անձի դեմ, որովհետեւ նման նախադեպ էլի է եղել, երբ փորձել են ցեխ շպրտել իրենց գործունեության վրա:

- Թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն այն մարդն է, ով տարիների իր գործունեությամբ՝ գիտականորեն ապացուցում է հայերը դեռեւս վաղնջական ժամանակներից ապրում ու արարում են այս տարածքում: Նա ազգային մտածելակերպ ունեցող մարդ է: Չեմ բացառում, որ դրա համար էլ փորձ է արվում Միքայել Բադալյանին չեզոքացնել: Մինչդեռ նա կարողանում է այս ուղղությամբ աշխատել նաեւ տարբեր արտասահմանյան կառույցների հետ եւ մեր բազմադարյա պատմությունը փաստագրված ներկայացնել աշխարհին: Ի դեպ, նաեւ ասեմ, որ Միքայել Բադալյանի վաստակը չի սահմանափակվում միայն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանով: Նա շատ լուրջեւ  կայացած գիտնական է, ով զբաղվում է պեղումներով դեռեւս ուսանողական տարիներից: Միքայել Բադալյանի ներդրումը շատ մեծ է հատկապես Օձաբերդի պեղումների հետ կապված:

- Միքայել Բադալյանը նաեւ շեշտել է, որ, ըստ էության, իրեն շանտաժի են ենթարկել, զանգել են եւ ասել, որ առաջարկում են այդ տեսանյութը չհրապարակելու դիմաց, որպեսզի ինքը հարի ինչ-որ քաղաքական ուժի: Նա մերժել է, ինչից հետո էլ տեսանյութը մի քանի ժամ հետո հրապարակվել է: Ի՞նչ կասեք այս մասին:

- Քաղաքական ուժի մասով այդքան էլ լուրջ չեմ վերաբերում: Կարծում եմ՝ ինչ-որ մեկը  փորձել է կա՛մ առիթից օգտվել եւ շանտաժ անել, երբ արդեն իսկ այդ տեսանյութը հրապարակված էր, կա՛մ դրանով սլաքները միտումնավոր շեղում են, որպեսզի մեղադրանքներ չուղղվեն թուրք-ադրբեջանական տանդեմին, այլ մեր երկրի ներսում փնտրեն մեղավորներ: Շատ հավանական է, որ նման զանգ ու առաջարկ եղել է, իրական մեղավորների վրայից հետքը մաքրելու համար:

- Եթե անկեղծ լինենք, տպավորություն է, որ հանրային լայն շրջանակները ոչ թե մեղավորներ են փնտրում, ոչ թե անհանգստացած են պատմահնագիտական թանգարանի հեղինակությամբ, այլ հետաքրքրված են զուտ հայկական նման մասշտաբի պոռնոսկանդալով…

- Պոռնոտեսանյութերով  հետաքրքրվելու փոխարեն՝ առաջարկում եմ առերեսվել մեր պատմահնագիտական արժեքներին՝ այցելելով «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, որտեղ մշտապես այցելում են ինչպես զբոսաշրջիկներ, այնպես էլ աշակերտներ: Թանգարանը բացառապես շնորհիվ Միքայել Բադալյանի աշխատասիրության՝ այսօր շատ ավելի բարվոք է, ավելի կազմակերպված եւ դրական փոփոխություններն, ուղղակի, ակնհայտ են: Էլի եմ ասում՝ ուղղակի համոզված եմ, որ սա թուրք-ադրբեջանական տանդեմի լարած թակարդն էր, որպեսզի միջազգային հարթակներում կարողանան ամեն կերպ Հայաստանի դերը նսեմացնել, ինչի համար պատմահնագիտական նշանակության թանգարանն  անլրջացնում են, իսկ ազգային մտածելակերպ ունեցողներին՝ վարկաբեկում: Թույլ չե՛նք տալու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում