Պարզվում է Մուրազիի մոտ հակումը հեղինակավոր մարդկանց թիրախավորելու եւ զրպարտելու` նոր չէ ի հայտ եկել
ՆերքաղաքականՊարզվում Բորիս Մուրազիի համար սովորական երեւույթ է հեղինակավոր մարդկանց զրպարտելը, այդ հակումը նրա մոտ ձեւավորվել է վաղուց։ Որպես օրինակ բերենք 12․02․2022թ․-ին սույն անձի զրպարտչական գրառումը, որը հետագայում որեւէ կերպ չհաստատվեց։ Ավելին, մինչ օրս էլ Արցախի նախագահը չի ցանկանում անդրադառնալ նման, մեղմ ասած, էժանագին ստերին։ Որպեսզի մեր խոսքը մերկապարանոց չհնչի ներկայացնում ենք սույն անձի գրառումը սքրինշոտ տարբերակով․
«Քիչ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրահանգով մեր խմբագրություն են ներխուժել մոտ 10 հոգի և ներկայացել են, որպես զոհված զինվորների ծնողներ: Նրանք պնդել են, թե ես հայտարարել եմ, որ Արայիկ Հարությունյանը Արցախի հողերը հանձնել է ու այդ հայտարարության համար պետք է հաշվեհարդար տեսնեն: Խմբագրությունում ինձ չհանդիպելուց հետո, նրանք դուրս են գալիս ու ներխուժողներից մեկը նաև զանգահարել է ինձ և հայտարարել է, որ ինքը պատրաստվում է մարդ սպանել ու պահանջել է հանդիպում:
ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia կոչ եմ անում համապատասխան միջոցներ ձեռներակել»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

