«Հայեր մենք կրակելու ենք՝ չեք ուզում ընկնել կրակի տակ հեռացեք ձեր օրրաններից»․ Ինչով է պայմանավորված թշնամու ակտիվացումը․ ԱՀ պատգամավորը մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Ի՞նչ ընթացքի մեջ է Բերձորը շրջանցող նոր այլընտրանքային  ճանապարհի կառուցումը եւ դրան զուգահեռ, ո՞ր փուլում է մասնավորապես Բերձորի բնակիչների տեղափոխման գործընթացը։ Հաշվի առնելով, որ այն համայնքները, որտեղ, որ ըստ նախնական տեղեկությունների պետք է տեղափոխվեն Բերձորի  բնակչությունը, համայնքապետների խոսքերով, այս պահին չկան կոնկրետ հավելյալ բնակչությամբ բնակեցնելու համար պայմաններ։ Այս եւ թշնամու վերջին օրերի ակտիվության պատճառների մասին զրուցել ենք Արցախի <<Արդարություն>> խմբակցության պատգամավոր ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց․

-Իսկապես ճանապարհի շինարարությունը ակտիվ ընթացքի մեջ է, տեղ-տեղ վերջացած է նաև ասֆալտապատումը։ Սակայն դա չի նշանակում, թե հենց վաղն էլ սկսելու ենք երթևեկել այդ նոր ճանապարհով, որը շրջանցելու է Բերձոր-Տեղ ճանապարհահատվածը։ Իսկ ինչ մնում է բերձորցիների տեղահանելուն և նոր բնակավայրեր տեղափոխելուն, այս պահին նմանատիպ որևէ գործընթաց չկա։ Մարդիկ ապրում են Բերձորում և զբաղված են իրենց առօրյա հոգսերով, աշխատանքով։

-Պարոն Հովհաննիսյան, ինչո՞վ եք պայմանավորում թշնամու ակտիվացումը, ինչի՞ց են անհագիստ։

-Թշնամու կրակոցները մեր դիրքերի կամ գյուղերի ուղղությամբ կարող է պայմանավորված լինել բազմաթիվ հանգամանքներով, որից կարող ենք առանձնացնել նաև այն միտքը, որը հետևյալն է«հայեր մենք կրակելու ենք՝ չեք ուզում ընկնել կրակի տակ հեռացեք ձեր օրրաններից»։ Ենթադրում եմ, որ դա է մեսիջը, որը ուղղված է արցախահայությանը։ Ու, բնական է,  մենք էլ հակադարձում ենք՝ հուշելով հակառակորդին, որ մենք մեր տանն ենք՝ եկվորը դուք եք ու մեր ինքնիշխանությունը և ազատ անկախ ապրելու աստվածատուր պարգևը ոչ մեկին չենք զիջելու։

-Եվ վերջում, ի՞նչ է կատարվում Արցախի ներքաղաքական կյանքում։

-Արցախի ամառային ներքաղաքական կյանքը կարծես թե որոշակի հանգիստ վարքագծի դրսևորումներ է ցույց տալիս, բայց իրականում ակտիվ հանդիպումների, դիրսկուսների, ժամացույցի սլաքները ճշտելու աշխատանքներ են արվում, կապված մեծամասամբ ինչպես ՀՀ ներքաղաքական կյանքի ընթացքի այնպես էլ նոր սահմանադրության հայեցակարգի ակտիվ քննարկումների և մոտակա ժամանակաշրջանում հանրաքվեին պատրաստվելու գործընթացների հետ։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

https://iravunk.com/sim/?p=232192&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ