ՊՈՌ­ՆՈԳ­ՐԱ­ՖԻԿ ՏԵ­ՍԱ­ՆՅՈՒ­ԹՈՎ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ ՈՒ­ԺԵ­ՐԻՑ ՄԵ­ԿԸ ՓՈՐ­ՁԵԼ Է ՇԱՆ­ՏԱ­ԺԻ՞ ԵՆ­ԹԱՐ­ԿԵԼ ԱՐ­ԳԵ­ԼՈՑ-ԹԱՆ­ԳԱ­ՐԱ­ՆԻ ՏՆՕ­ՐԵ­ՆԻՆ

Մշակութային

Այն, որ Հա­յաս­տան այ­ցե­լած օ­տա­րերկ­րա­ցի զբո­սաշր­ջիկ­նե­րը «Էրե­բու­նի» պատ­մահ­նա­գի­տա­կան ար­գե­լոց-թան­գա­րա­նի տա­րած­քում պոռ­նոգ­րա­ֆիկ տե­սա­նյութ են նկա­րա­հա­նել եւ հրա­պա­րա­կել ա­մե­նա­հայտ­նի մի­ջազ­գա­յին պոռ­նո կայ­քում, հա­մա­ցան­ցում լայն քննարկ­ման ա­ռար­կա է դար­ձել առ այ­սօր, թե­պետ տե­սա­նյու­թը հե­ղի­նակ­ներն ար­դեն իսկ հե­ռաց­րել են ու մե­ղա­յա­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­րել: Իսկ թե ինչ­պես կա­րող էր պա­տա­հել, որ պատ­մամ­շա­կու­թա­յին տա­րա­ծքում նման տե­սա­նյութ առ­հա­սա­րակ նկա­րա­հան­վեր, «Իրա­վուն­քը» հե­տաքրքր­վել է թան­գա­րա­նի տնօ­րեն ՄԻ­ՔԱ­ՅԵԼ ԲԱ­ԴԱ­ԼՅԱ­ՆԻՑ:

— Պա­րոն Բա­դա­լյան, ե՞րբ է ե­ղել դեպ­քը:

— Չեմ կա­րող ա­սել, թե երբ է ե­ղել: Մենք նման կայ­քեր դի­տե­լու հա­կում չու­նենք, եւ ըն­դա­մե­նը ե­րեք օր ա­ռաջ տե­ղե­կա­ցա, որ նման տե­սա­նյութ է հրա­պա­րակ­վել: Ար­դեն դի­մել ենք Ե­րե­ւա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նին` ոս­տի­կա­նու­թյա­նը դի­մե­լու եւ դեպ­քի հա­մար ծա­ռա­յո­ղա­կան քննու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու վե­րա­բե­րյալ: Կա­րող եմ ուղ­ղա­կի ա­սել, որ դեպ­քը հաս­տատ եր­կու շա­բաթ ա­ռաջ չի ե­ղել, ինչ­պես, այս­պես կոչ­ված, նյութն է տե­ղադ­րվել: Հու­լի­սի 24-ից մեր պե­ղում­նե­րը սկսվել են, մինչ­դեռ տե­սա­նյու­թում պե­ղում­նե­րից բաց­ված հող չկար: Այ­սինքն` դեպ­քը ե­ղել է առն­վազն հու­լի­սի 24-ից ա­ռաջ: Այս­տեղ շատ կա­րե­ւոր է ժա­մը, թե որ ժա­մին է ե­ղել: Ե­թե մենք նա­յում ենք, այն­տեղ շատ քիչ մար­դիկ են: Ըստ այդմ` սա կա­րող է ե­ղած լի­նել աշ­խա­տան­քից հե­տո: Այ­սինքն` «Էրե­բու­նի» ամ­րո­ցի ըն­դուն­ման ռե­ժի­մից հե­տո կամ ա­մե­նա­վեր­ջին ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում: Ես այդ ա­ռու­մով չեմ կա­րող մեկ­նա­բա­նու­թյուն­ներ ա­նել: «Էրե­բու­նի» ամ­րո­ցի եւ թան­գա­րա­նի պահ­պա­նու­թյու­նը դրված է ոչ թե թան­գա­րա­նի, այլ՝ ՀՀ ոս­տի­կա­նու­թյան պա­հպա­նու­թյան ծա­ռա­յու­թյան վար­չու­թյան Էր­բու­նու բաժ­նի վրա:

— Բայց հի­մա ո­րո­շա­կի մե­ղադ­րանք­ներ ուղղ­վում են նա­եւ Ձեր դեմ, թե ա­նու­շադ­րու­թյան հե­տե­ւանք է: Իսկ բա­ցա­ռո՞ւմ եք, որ հենց մի­տում է ե­ղել թան­գա­րա­նի վար­կա­բեկ­ման:

— Չեմ բա­ցառ­ում նա­եւ մի­տում­նա­վո­րու­թյան տար­բե­րա­կը: Բայց չմո­ռա­նանք, որ «Էրե­բու­նի» ամ­րո­ցը բա­վա­կա­նին մեծ տա­րածք է, եւ ֆի­զի­կա­պես մեկ ոս­տի­կա­նը` որ­քան էլ ու­զե­նա, չի կա­րող հսկել ամ­բողջ տա­րած­քը: Այս­տեղ խոս­քը կա՛մ մո­լա­գար­նե­րի մա­սին է, ով­քեր մո­լա­գա­րա­բար նման ե­րե­ւույթ են ա­նում՝ ա­րագ նկա­րե­լով ու թաքն­վե­լով, կա՛մ էլ կա­րող է եւ մի­տում­նա­վոր լի­նել:

— Այ­սինքն՝ հնա­րա­վոր է, որ սա ուղղ­ված է հենց Ձեր ան­ձի՞ դեմ:

— Չեմ բա­ցա­ռում, որ կա­րող է ուղղ­ված լի­նել իմ ան­ձի դեմ, ո­րով­հե­տեւ նման նա­խա­դեպ է­լի մեզ մոտ ե­ղել է, երբ փոր­ձել են ցեխ շպրտել մեր գոր­ծու­նե­ու­թյան վրա: Վեր­ջին ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում «Էրե­բու­նին» հստակ գծով է շարժ­վում: Մենք փոր­ձում ենք պահ­պա­նել մեր ժա­ռան­գու­թյու­նը, մեր ազ­գա­յին պե­տա­կան ար­ժեք­նե­րը, եւ կա­րող է դրանք դուր չգալ ինչ-որ ու­ժե­րի: Նա­եւ պետք է ա­սեմ, որ զանգ եմ ստա­ցել, եւ ինձ ա­ռա­ջարկ էր ար­վում, որ տե­սա­նյու­թը չհրա­պա­րակ­վե­լու դի­մաց ես հա­րեմ քա­ղա­քա­կան ու­ժի` լի­նել հա­կա­նի­կո­լա­կան: Բնա­կա­նա­բար, ես դա մեր­ժել եմ, եւ դրա­նից, կար­ծես թե, մի քա­նի ժամ հե­տո նյու­թը հրա­պա­րակ­վել էր:

— Ո՞ր քա­ղա­քա­կան ու­ժի մա­սին է խոս­քը:

— Ես դա չեմ ման­րա­մաս­նի, կխո­սենք ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի հետ, երբ նա­խաքն­նու­թյու­նը սկսվի: Հարկ ե­ղած դեպ­քում՝ կբարձ­րա­ձայ­նեմ:

— Փաս­տո­րեն, քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյու­նը պոռ­նո տե­սա­նյու­թի շան­տա­ժի մի­ջո­ցով փոր­ձում էր Ձեզ ներ­քա­շել ի­րենց կու­սակ­ցու­թյան շար­քե՞րը:

— Չի բա­ցառ­վում, չեմ կա­րող ա­սել: Ինձ թվում է՝ փորձ էր ար­վում ինձ նա­եւ ներ­քա­շել այդ ա­մե­նի մեջ: Ես դրա մա­սին ե­թե հարկ լի­նի, ոս­տի­կա­նու­թյանն ա­մե­նայն ման­րա­մաս­նու­թյամբ կհայտ­նեմ:

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում