ՇՏԱՊ. Վահագն Վերմիշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ բարդ եւ անորոշ
Իրավական
«Դուրս եկա Նուբարաշեն ՔԿՀ-ից, որտեղ եկել էի տեսակցելու Վահագն Վերմիշյանին: Առողջական վիճակը շարունակում է մնալ բարդ եւ անորոշ, քանի որ արդեն 5 օր է չի ապահովվում Վ. Վերմիշյանի բժշկական հետազոտությունը, իսկ Վ. Վերմիշյանի գլխապտույտները եւ փսխումները հաճախակիացել են: Սրան, եթե գումարենք դատավոր Մնացական Մարտիրոսյանի նշանակած դատական հաջորդ նիստը (հոկտեմբերի 4) կարող ենք արձանագրել, որ Վահագն Վերմիշյանի կալանավորումն արդեն իսկ վերածվել է պատժի: Վահագն Վերմիշյանը քաղաքական բանտարկյալ է, իսկ իր քրեական գործը քաղաքական հետապնդում է», - գրել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի փաստաբան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՉՈՒԲԱԵՎԸ:
https://iravunk.com/sim/?p=232172&l=am/