ՓՐԿԵԼ ՇԱՐՔԱՅԻՆ ՄԵՆԵՋԵՐ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
ՎերլուծությունՂրղզական Չոլպոն Աթա քաղաքում տեղի ունեցող թուրքալեզու երկրների անվտանգության ծառայությունների ղեկավարների XXIV նիստի ժամանակ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը հայտարարել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու դեմ Հայաստանի ռևանշիստ ընդդիմադիրների գործողությունները վճռականորեն կանխվելու են»:
ԲԱՑԱՀԱՅՏ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՈՂԱՏՈՒԻՆ
Ո՛չ, հարգելի՛ ընթերցողներ, աննախադեպ շոգերը կապ չունեն և ձեր աչքին չի երևացել: Մեջբերումն էլ ճշգրիտ է, Ադրբեջանի գլխավոր КГБ-ականն իրոք այդպիսի բան հրապարակավ ասել է: Եվ թուրքն իրոք այդ աստիճանի լկտի ու բացահայտ ձևով միջամտում է մեր երկրի ներքին գործերին: Ինչ վերաբերում է Նիկոլին, ապա նա մեր երկրի ղեկավարը չէ, թեկուզև լրիվ աղբանոցային որակի: Սերժ Սարգսյանը տվել է ճշմարիտ տերմինաբանությունը` իր հարցազրույցներում այդ հողատուին որակելով «կապիտուլյանտ» և «Հայաստանի կառավարիչ»: Այսինքն` նա վարչապետ չէ, անգամ ոչ լեգիտիմ և ուզուրպատոր, նա սոսկ կառավարիչ է` մենեջեր, gouverneur, управляющий... իսկ թուրքերեն այդ կարգավիճակն ինչպես է կոչվում` ընթերցողը կարող է ինքնուրույն նայել Գուգլ թարգմանիչով: Սոսկ օկուպացիոն վարչակարգի գլուխ, որը ոչ մի կապ չունի երկրի ու ազգի հետ:
Լպիրշ ազերի ուժայինի հայտարարության առնչությամբ քաղաքագետ Գագիկ Համբարյանը նկատում է. «Ահա և վե՛րջ. Ադրբեջանի թիվ մեկ չեկիստը՝ Նագիևը շատ պարզ ասել է, որ Հայաստանում Նիկոլ Արցախատուի իշխանության պահպանման երաշխավորը թուրք-ադրբեջանական տանդեմն է, և իրենք բոլոր միջոցներով պաշտպանելու են իրենց դրածոյի՝ Նիկոլ Անհողի իշխանությունը Հայաստանում: Էլ ի՞նչ պետք է անի Նիկոլ Անհողն ու ի՞նչ պետք է ասեն թուրքերը, որ վերջապես հայաստանյան հասարակությունը հասկանա, որ քայլիստների և նրանց ֆյուրերի իշխանությունը Հայաստանում հակապետական և հակահայկական են: Տեսնելով հայաստանյան հասարակության, հիմնականում անգրագետ և ստամոքսով մտածող զանգվածի նիկոլապաշտությունը` թուրքերն այն աստիճանի են ապահով իրենց զգում, որ արդեն չեն էլ թաքցնում, որ հենց իրենք են Նիկոլին իշխանության բերել Հայաստանում՝ համոզված լինելով, որ նիկոլապաշտները, ժեխն ու փթիրը, միևնույնն է, կերկրպագեն իրենց կուռքին»:
Այս ֆենոմենին անդրադառնում է և քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, որ մատնանշելով, որ որոշ ժամանակ անց էլ Չավուշօղլուն էր երկրորդում Նագիևին` նման մեղադրանքներ ներկայացնում Հայաստանի ընդդիմությանը, եզրակացնում է. «Հետևությունը մեկն է՝ Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունները շատ ավելի լավ են հասկանում Երևանում ապրիլից սկիզբ առած բողոքի ակցիաների ու Դիմադրության շարժման արժեքը, քան նույնիսկ շատ ընդդիմադիր հայ գործիչներ: Նրանք տեսնում են, որ փողոց դուրս եկած ժողովուրդը ռեալ իրավիճակ է փոխում տարածաշրջանում: Ու նաև հասկանում են, որ իրավիճակը կարող է ի հակառակ իրենց շահերի շրջվել»:
Եվ այդ ամենը` ընդդիմաթյան այսօրվա հանրանավաքին ընդառաջ: Այդքան ճոխ ու այդքան բացեիբաց: Ժողովրդական խոսքով ասած` «թամամ խոսքը էշին են ասում», տվյալ դեպքում թշնամին ասում է այդ «թամամ խոսքը», բայց պարզվում է, որ ունենք էշից էլ անհասկացողներ կամ այդպիսին ձևացողներ: Քաղաքագետը նաև այսպիսի հետգրություն է անում. «Գիտեմ՝ շատերին կարող է դա ծիծաղելի թվալ, բայց մեր պետությունը պարզապես պարտավոր է ապահովել բողոքի ալիքը առաջնորդող գործիչների անվտանգությունը: Ի վերջո, նրանց սպառնում են թշնամի երկրների հատուկ ծառայությունները»: Պետությունը... բայց պետություն այսօր ներկայացնող կա՞, ուժային կառույցներում դեռ պահպանվե՞լ են երդմանն ու կանոնադրությանը հավատարիմ սպաներ:
Խունտան այնքան բացահայտ ներկայացնում է թուրք օկուպանտների շահերը, որ անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը քաղբանտարկյալ Չալաբյանի` կալանքից ազատվելը որակում է. «Ազատվեց գերությունից»: Իսկ ընդհանրապես օկուպացիոն վարչակարգի կողմից արգելանքի տակ վերցված ցանկացած ընդդիմադիրի առավել կոռեկտ կլինի որակել «քաղբանտարկյալ ռազմագերի»: Զի ներքին ճակատը արտաքինին ոչնչով չի զիջում:
ՄԱՀԱԲԵՐ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԵԽԱՆԻԿԱՆ
Ղրղզական Չոլպոն Աթա քաղաքում հնչած հայտարարությունների հիման վրա կարևոր եզրահանգում է անում քաղաքագետ, իրավագետ Արթուր Ղազինյանը. «Փաստորեն Նիկոլ Փաշինյանի իշխանության անվտանգության հարցերով զբաղվում է Ադրբեջանի հետախուզությունը, որի համար գերխնդիր է Հայաստանում թույլ չտալ իշխանափոխություն, վճռականորեն կանխել «ռևանշիստների» գործողությունները:
Ամենակարևոր հարցը հետևյալն է. ինչպե՞ս և ի՞նչ մեխանիզմների միջոցով է կանխվում «ռևանշիստների» գործողությունները:
Հայաստանի ընդդիմադիրների դեմ կիրառվում են ռեպրեսիվ մեթոդներ. ոստիկանական բիրտ ուժ, ձերբակալություններ, կալանքներ, բայց դրանք ձևական առումով իրագործվում են ՀՀ ոստիկանների, քննիչների, դատախազների ու դատավորների կողմից:
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանի համար թշնամի համարվող պետության հետախուզության ղեկավարը իրեն իրավունք է վերապահում հայտարարել, որ պատրաստ են «վճռականորեն կանխել ընդդիմադիր ռևանշիստների» գործողությունները, ապա դա նշանակում է, որ Հայաստանից նրան տվել են այդ իրավունքը, իսկ իշխանական ռեպրեսիվ գործողությունները ղեկավարվում և համակարգվում են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից»:
Այո՛, իզուր տեղը չէր, որ տականքային վարքագիծ դրսևորած ոստիկաններին ակտիվիստներն անվանում էին ենիչերիներ կամ կարմիրֆեսավորներ: Դա խոսքի գեղարվեստականացում չէ, այլ` կոպիտ փաստի արձանագրում, որ ռեպրեսիվ գործողությունների հրամանները գալիս են Բաքվից ու Անկարայից: Իսկ ահավորը ոչ թե այդ ռեպրեսիաներն են, այլ հանրության կրավորական կեցվածքը: Եթե ազատություն և անկախություն կերտած հրապարակում պետականությունը կորցնելուց հինգ պակաս իրավիճակում ինչ-որ համերգի հավաքվում է ավելի շատ մարդ, քան այդ նույն հրապարակը գալիս է պայքարի մասնակցելու համար, ապա դա արդեն ախտորոշում է: Շատ մտահոգիչ է և ժողովրդի` բարձրագույն կրթություն ստանալու հանդեպ հետաքրքրության ուղղակի գահավիժումը: Այդ վիճակներից նոր ցեղասպանության հոտ է գալիս: Հենց այդ բարոյահոգեբանական վիճակներից, այլ ոչ թե մինչև ատամները զինված թուրքական հորդաներից... Եվ հիմա հասկանալի է դառնում, թե ինչու 1915-ից հետո խելագարվել էր Կոմիտասը` ոչ թե թուրքական վայրագությունից, այլ ժողովրդի` հնազանդաբար ցեղասպանվելուց:
Սակայն վերադառնանք Նիկոլին պահողներների հարցին: Քաղաքագետ Աղասի Ենոքյանը հանդես է եկել վերլուծականով` «Ինչո՞ւ են ռուսը, ամերիկացին, թուրքը և պարսիկը սիրում Նիկոլին» վերնագրով: Եվ այդ հզորների սերն աթարին կպնելու պատճառները, ըստ քաղաքագետի, բավականին պրիմիտիվ են. «Նիկոլի վարած արտաքին քաղաքականության առանձնահատկությունն այն է, որ նա ոչ ոքի չի մերժում: Հիշո՞ւմ եք, որ դեռևս իշխանությունը զավթելու ճանապարհին էր նա հայտարարել, որ ինքը վարելու է առանց գաղափարախոսության քաղաքականություն, չի ունենալու որեւէ մեկին խոստումներ տալու սահմանափակումներ:
...Ակնհայտ է, որ ոչ ծանր բարքի կանանց նման ոչ ոքի չմերժելու այս պրոցեսում բոլորն էլ հասկանում են, որ Նիկոլը սուտ է խոսում, իսկ բոլորին տրվող խոստումները շատ հաճախ հակասում են իրար: Ուրեմն, ինչո՞ւ են շարունակում Նիկոլի հետ աշխատել, նրա վրա ժամանակ ծախսել ու խոստումներ ստանալ, այն դեպքում, երբ շատ լավ գիտեն, որ ամենայն հավանականությամբ Նիկոլը կդրժի իր խոսքը: Խնդիրն այն է, որ Նիկոլի հետ բանակցությունները շատ էժան են, իր տված խոստումների դիմաց նա միայն մի բան է պահանջում՝ պահպանել իր կյանքը, որը քաղաքական առումով ձևակերպվում է որպես իր իշխանության պահպանում: Եթե «նախկինները» օտարների պահանջների դիմաց դնում էին Արցախի կարգավիճակի, Հայաստանի անվտանգության, զենքերի, փողերի, վարկերի, առևտրական պրեֆերենցիաների ու այլ հարցեր, ապա Նիկոլը զուտ իր էքզիստենցիալ խնդիրն է լուծում: Պարզից էլ պարզ է, որ իշխանությունը կորցնելու դեպքում Նիկոլն իր կյանքից կզրկվի: Բոլորը կարծում են, որ սա ուժեղ մոտիվացիա է, և ելնելով հենց դրանից` Նիկոլը կաշխատի իր խոստումը պահել»:
Այսինքն` եթե Հայաստանի դեօկուպացիա ազգային-ազատագրական պայքարի գործիքակազմով չիրագործվի, Նիկոլի մահաշունչ կառավարումը կհավերժանա, կտևի մինչև վերջին հայը և մինչև Հայոց հողի վերջին կտորը: Վաղուց ժամանակն է սթափվել հրեշներ ծնող մահաբեր քնից, «Զարթիր լաո» կարգախոսը առավել քան ադեկվատ է: Եվ հենց այդ գիտակցումով ՀՀԿ մեծ պատվիրակությունը գտնվում է Արցախում և ինտենսիվորեն աշխատում է Արցախի ընդդմիմադիր կուսակցությունների հետ: Ընդ որում, և՛ երիտասարդական կառուցի մակարդակով (որը հեղինակել է #ՀՀԿԵԿԱՐՑԱԽ դիպուկ հեշթեգը), այլ նաև միջին սերնդի գործիչների` ի դեմս Տիգրան Աբրահամյանի և Տարոն Մարգարյանի:
Քանզի եթե չարթնանանք, ապա ստույգ կմեռնենք: Ազգովի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ



