«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԱՀԿ-ն նույնասեռական տղամարդկանց խորհուրդ է տվել կրճատել սեռական զուգընկերների թիվը՝ կապիկի ծաղիկի տարածման պատճառով

Առողջապահական

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը խորհուրդ է տվել կապիկի ծաղիկով  հիվանդանալու վտանգի տակ գտնվող տղամարդկանց մտածել իրենց սեռական զուգընկերների թիվն «այս պահին» կրճատելու մասին այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի առողջապահական գործակալությունը շատ երկրներում բռնկումների սրումը համաշխարհային արտակարգ դրություն հայտարարեց, հայտնում է Associated Press-ը։

ԱՀԿ-ի ղեկավարը հայտարարել է, որ մայիսին բռնկումների սկսվելուց ի վեր հայտնաբերված կապիկի ծաղիկով վարակման դեպքերի 98 տոկոսը նույնասեռական, բիսեքսուալ տղամարդկանց եւ «տղամարդկանց հետ սեքսով զբաղվող այլ տղամարդկանց» շրջանում էր: Նա ռիսկի խմբում գտնվողներին կոչ է արել պաշտպանիչ միջոցներ ձեռնարկել։

«Դա նշանակում է անվտանգ ընտրություն կատարել ձեր եւ ուրիշների համար, տղամարդկանց համար, ովքեր սեռական հարաբերություններ ունեն տղամարդկանց հետ,- ասել է Գեբրեյեսուսը:- Դա այս պահինսեռական զուգընկերների թվի կրճատում է ներառում»:

Վարակված մարդիկ պետք է մեկուսացվեն եւ խուսափեն հավաքույթներից, որոնք սերտ ֆիզիկական շփում են ներառում, իսկ մարդիկ, ընդհանուր առմամբ, պետք է ստանան բոլոր նոր սեռական գործընկերների կոնտակտային տվյալները, եթե նրանց հետագա դիտարկում անհրաժեշտ լինի, ասել է ԱՀԿ ղեկավարը:

Ընդ որում, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը տղամարդկանց հետ սեքսով զբաղվող տղամարդկանց չի առաջարկել կրճատել իրենց սեռական զուգընկերների թիվը, այլ միայն խուսափել մաշկ առ մաշկ շփումից այն մարդկանց հետ, ում մոտ ցան կա, որը կարող է կապիկի ծաղիկի ախտանիշ լինել:

ԱՀԿ-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ կապիկի ծաղիկով կարող է վարակվել յուրաքանչյուրը, ով սերտ կապ ունի հիվանդ մարդու կամ նրա վարակված հագուստի կամ անկողնային պարագաների հետ։ ՄԱԿ-ի առողջապահական գործակալությունը նախազգուշացրել է, որ հիվանդությունը կարող է ավելի ծանր լինել բնակչության խոցելի հատվածի շրջանում, ինչպիսիք են երեխաները կամ հղի կանայք:

Մինչ օրս ավելի քան 75 երկրում գրանցվել է ավելի քան 19.000 դեպք, մահվան դեպքեր գրանցվել են միայն Աֆրիկայում:

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան