«Էսօր ինձ էլի կփորձեն կալանավորել». Փաշինյանն անձնական պատճառով է ինձ հետապնդում
ԻրավականԸնդդիմադիր քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը նախքան դատական նիստի մեկնարկը՝ լրագրողների հետ հարզացրույցի ժամանակ, հայտարարեց, որ իրեն այսօր կալանավորելու են, և որ դա քաղաքական հետապնդում է։
«Այն, որ սա քաղաքական հետապնդում է, այն, որ սա տարածվում է ընտանիքիս մյուս անդամների նկատմամբ, որևէ կասկած չկա։ Դուք գիտեք, որ երեկ եղբայրս հայտարարեց, որ ինքը հեռանում է Կենտրոնական բանկից։ Նա չի հեռանում Կենտրոնական բանկից․ 18 տարի աշխատելուց հետո, լինելով էդ բանկի առավել հեղինակավոր, պատկառելի և փորձառու ղեկավարներից մեկը, նա ստիպված է եղել հեռանալ, քանի որ Նիկոլ Փաշինյանի դրդմամբ դա նրանից պահանջել են և պահանջել են բացարձակ ապօրինի»,-ասել է Չալաբյանը և հավելել, թե քանի որ այդ «միջամտությունը» ապօրինի է, ժամանակը կգա, և մեղավորները պատասխան կտան։
https://iravunk.com/sim/?p=232130&l=am/