«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Աստղագուշակ՝ հուլիսի 29-ի համար

Աստղագուշակ

ԽՈՅ. Ինքնատիրապետումը պահպանելն այսօր հեշտ չի լինի: Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, անսպասելի դժվարությունները հունից կհանեն ձեզ: Բայց դուք արագ կհաղթահարեք հույզերը, դրական կտրամադրվեք ու կհասկանաք՝ ինչպես է պետք գործել: Լավ է հույս դնեք սեփական ուժերի վրա: Այսօր ձեզ հազիվ թե կարողանան օգնել նույնիսկ նրանք, ովքեր նախկինում աջակցություն են խոստացել: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա, այդ իսկ պատճառով օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ ու հաճելի կանցնի: Բացի այդ, այն շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ:

ՑՈՒԼ. Օրվա առաջին կեսին կենտրոնանալը դժվար կլինի: Այդ հատվածը հարմար չի լինի կարևոր գործերի համար. վտանգ կա՝ ցավալի սխալներ անեք կամ ինչ-որ բան ձեր աչքից վրիպի: Իսկ ահա կեսօրից հետո առաջ եկած անսովոր գաղափարներին արժե ուշադրություն դարձնել: Ամենայն հավանականությամբ, շուտով դրանք կյանքի կոչելու հնարավորություն կունենաք:

Օրվա երկրորդ կեսն ավելի արդյունավետ կանցնի: Կարող եք վերադառնալ այն գործերին, որոնք նախկինում չի հաջողվել ավարտել. այս անգամ ամեն ինչ կստացվի: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Օրվա սկիզբն անհանգիստ կանցնի և փոքրիկ դժվարություններ, ցավալի թյուրիմացություններ կբերի: Սակայն դուք ամեն ինչից գլուխ կհանեք, եթե դատարկ բաների պատճառով չհուզվեք ու ձեր ծրագրերից չհրաժարվեք: Հին ծանոթները հաճույքով օգնության կհասնեն, եթե դրա կարիքն ունենաք: Հնարավորություն կունենաք ամրապնդել գոյություն ունեցող գործնական կապերն ու նորերը ձեռք բերել:

Օրվա երկրորդ կեսին ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Եթե նոր բան ստանձնեք, արագ գլուխ կհանեք, թե ինչպես հաջողության հասնել դրանում: Հավանական են հաճելի ծանոթություններ: Դրանցից մեկից երկարատև ընկերություն կամ գեղեցիկ սիրային պատմություն կսկսվի:

ԽԵՑԳԵՏԻՆ. Փոքրիկ պատահարները, որոնց մեկ ուրիշ ժամանակ պարզապես ուշադրություն չէիք դարձնի, առավոտյան կարևոր կթվան: Դրա պատճառով շրջապատողների հետ լեզու գտնելը կդժվարանա. նրանց հասկանալի չեն լինի ձեր ապրումների պատճառները: Բայց շուտով դուք կնկատեք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում:

Իսկապես, դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը հաճելի լուրեր, ինչպես նաև առաջարկներ կբերի, որոնց համար շատ ուրախ կլինեք: Այդ հատվածը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու, ընտանեկան միջոցառումների ու ռոմանտիկ ժամադրությունների համար: Հավանական են անսպասելի նվերներ:

ԱՌՅՈՒԾ. Օրվա սկիզբն առանձնապես արդյունավետ չի անցնի: Հնարավոր են ձգձգումներ գործերում, ինչպես նաև անհաջող զուգադիպություններ, որոնց պատճառով դժվար կլինի ժամանակին սկսածն ավարտելը: Հավանական են տարաձայնություններ աշխատավայրում ու տանը: Երբեմն նույնիսկ ձեզ լավ ճանաչող մարդկանց հետ դժվարությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Ավելի ուշ կգա նոր նախաձեռնությունների, և առաջին հերթին՝ այն գործերի համար հարմար ժամանակը, որոնք երևակայություն ու հնարամտություն են պահանջում: Շատ Առյուծների պետք կգա իմպրովիզներ անելու, նոր իրավիճակում արագ կողմնորոշվելու ունակությունը: Հենց այդ հատկանիշների շնորհիվ նշանի ներկայացուցիչները կհաղթեն հին մրցակիցներին:

ԿՈՒՅՍ. Այսօր դուք կարող եք օգտակար բաներ անել ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար, եթե ժամանակը զուր չվատնեք: Չի բացառվում՝ ստիպված լինեք խառնվել ուրիշների գործերին, բայց դա այնքան նրբանկատորեն կանեք, որ ոչ ոք չի վիրավորվի ու չի բարկանա: Վատ չեն անցնի գործնական բանակցությունները նոր գործընկերների հետ, դուք կկարողանաք ճիշտ տոն ընտրել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գործարքների և գնումների համար: Չեն բացառվում դրամական մուտքերը: Որոշ Կույսերի կվերադարձնեն հին պարտքերը կամ կվճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց:

ԿՇԵՌՔ. Այսօր վեճերից խուսափելը հեշտ չի լինի: Հատկապես մեծ է դրանց հավանականությունն աշխատանքի մեջ. դժվար կլինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ առաջ հաշտ էիք: Սակայն բանը լուրջ կոնֆլիկտի չի հասնի, իսկ վիճելի հարցերին պատասխաններ անպայման կգտնվեն: Եթե պատրաստվում եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ կամ դիմել պետկազմակերպություններին, ապա պատրաստ եղեք ձգձգումների:

Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այն հարմար կլինի մի մարդու հետ հանդիպելու համար, որի վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել:

ԿԱՐԻՃ. Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից, հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները անհաջողության են հանդիպել: Օրը հարմար կլինի նոր համախոհներ ու գործընկերներ փնտրելու համար, շատ Կարիճներ կծանոթանան մարդկանց հետ, որոնք ավելի ուշ նրանց կարևոր ծառայություններ կմատուցեն: Չեն բացառվում աշխատանքային առաջարկները:

Պետք է զգույշ լինել գումարին վերաբերող հարցերում: Մի շտապեք գնումների հարցում, աշխատեք կասկածելի գործարքներ չկնքել: Հաջող կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ընկերների կամ մտերիմների հետ ճամփա գնաք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հրաշալի կդասավորվի, եթե դատարկ բաների պատճառով չհուզվեք: Լավատեսությունն ու համառությունը պետք կգան գործերում: Հենց դրանց շնորհիվ դուք հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ ուրիշները դա անել չեն կարողացել: Հավանական են լավ նորություններ հեռվից, ինչպես նաև կարևոր բացահայտումներ: Դրանք կարող են ազդել ձեր ծրագրերի վրա. պարզ կդառնա, թե ինչի վրա կարելի է կենտրոնանալ հիմա:

Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի: Այսօր ձեր կարծիքը կլսեն նրանք, ովքեր դրանով չեն հետաքրքրվել: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Օրվա սկզբին ստիպված եք լինելու հուզվել: Այդ հատվածում ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, և ամենայն հավանականությամբ դուք պիտի զբաղվեք ոչ նրանով, ինչով կուզենայիք: Բայց ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել: Նրանց աջակցությամբ դուք խուճապի չեք մատնվի, ճիշտ որոշումներ կընդունեք:

Օրվա առաջին կեսը հագեցած և արդյունավետ կլինի, երկրորդը ավելի հանգիստ կանցնի: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք միասին, կքննարկեք բոլորի համար կարևոր հարցերը, շատ բաների մասին կպայմանավորվեք: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարվածներին:

ՋՐՀՈՍ. Օրվա սկզբին տարաձայնություններից ու վեճերից խուսափելը հեշտ չի լինի: Պրովոկացիաներին մի տրվեք: Կհաջողվի հարթել սուր անկյունները, լավ հարաբերություններ պահպանել ձեզ համար կարևոր մարդկանց հետ: Լավ է վերջնական որոշումների հարցում չշտապեք կարևոր գործնական հարցերը լուծելիս: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք ամեն ինչ մտածելու համար:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի կարևոր գործերի համար: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել, կավարտեք վաղուց սկսածը: Երեկոն արժե անցկացնել ընկերների հետ. այդ հատվածը բարենպաստ կլինի շփումների համար:

ՁԿՆԵՐ. Դուք շատ բան պիտի անեք: Չի բացառվում լրիվ նոր առաջադրանքներ հայտնվեն, և դրանց լուծման համար ստիպված լինեք հետաձգել մնացած գործերը: Պիտի շատ աշխատեք, բայց ձեր ջանքերը զուր չեն անցնի. դուք սպասվածից մեծ հաջողությունների կհասնեք: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից ու շահավետ գործարքներ:

Մտերիմների հետ հեշտությամբ կպայմանավորվեք կարևոր բաների մասին, նոր ծրագրեր կհայտնվեն, որոնք կուզենաք միասին իրագործել: Սիրելիի հետ հանդիպումն այսօր շատ հաճելի կանցնի:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան