Մխիթարյանի ներկայությունը շատ կարևոր արժեք կլինի մեր թիմի համար. Ինձագի
Սպորտ«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասին։
«Մխիթարյանն այն խաղացողն է, որը միշտ իմ թիմի դեմ խաղերում գոլ է խփել։ Նա մեզ միացել էր «Ռոմայում» ստացած վնասվածքով, բայց հիմա ամեն ինչ կարգին է. նա շատ լավ մարզվում է եւ բարելավում է իր մարզավիճակը։ Անկասկած, Մխիթարյանի ներկայությունը շատ կարևոր հավելյալ արժեք կլինի մեր թիմի համար»,- Ինձագիի խոսքն է մեջբերել Football Italia-ն։

