«Հինգ հազար դրամն ու անձնագիրդ առ արի, դեբիլ».Ինչպե՞ս են աշխատանք փնտրողները «զոհ» դառնում

Քրեական

Աշխատանքի տեղավորման գործակալությունները  Հայասատանում պարբերաբար դառնում են խաբեության համար ձևավորված կառույցներ և հիմնական «առաքելությունը» իրականացնելուց հետո ուղղակի փակվում են: Իհարկե, դրան հաջորդում են բողոքներ, հարուցվում են քրեական գործեր, բայց այս ոլորտում գործող խարդախների թիվը առանձնապես չի նվազում, քանի որ գործնեության կանոնակարգման խնդիրները դեռևս լուծում չեն ստանում:

Վերը նշվածի վերաբերյալ խմբագրությունը պարբերաբար ստանում է ահազանգեր հանրապետության տարբեր մարզերից Երեւան եկած քաղաքացիներից, ովքեր աշխատանք փնտրելու ճանապարհին դառնում են պարզապես խարդախների կամ զոհը կամ այնքան ուժ են գտնում իրենց մեջ, որ հասկանալով իրականությունը այդ մասին բարձրաձայնում են:

Նման, այսպես ասած, աշխատանքի տեղավորման գործակալության հայտարարության հետքերով փորձել է աշխատանք գտնել մեզ դիմած քաղաքացին, բայց ոչ միայն աշխատանքն է պարզվել, որ ընդամենը «հինգ հազար դրամանոց ծուղակ է», այլ մի բան էլ գռեհիկ` վիրավորանքներով հեղեղված բառապաշարի «զոհ է» դարձել:

Մասնավորապես մեր զրուցակիցը պատմեց հետեւյալը.«Ֆեյսբուք սոցիալական հարթակում հանդիպեցի շատ շահավետ աշխատանքի առաջարկի, ուրում գրված էր. «Դեսպանատան անձնակազմին անհրաժեշտ են մինչեւ 65 տարեկան տղամարդիկ անձնական վարորդի թափուր աշխատատեղի համար, բաձր վարձատրվող աշխատավարձով»: Փորձեցի հայտարարությանը կից հեռախոսահամարով` 098663477 զանգահարել` առավել մանրամասն տեղեկանալու համար: Զանգին պատասխանեց մի կին, ով առաջին իսկ հարցից հետո, միանգամից գռեհիկ տոնով ասաց. «Հինգ հազար դրամն ու անձնագիրդ առ արի, դեբիլ», իմ ճշտող հարցին, թե ում է վիրավորում վերջինս էլ ավելի նողկալի տոնով կրկնեց. «Քեզ այ անասուն էլ ում» ու անջատեց լսափողը: Դրան հաջորդող եւ ոչ մի զանգի այլեւս չպատասխանելով»:

Нет описания.

Նկատենք, որ քաղաքացու զանգահարած համարով մենք եւս փորձեցինք կապվել. տվյալ  հեռախոսամարը կամ չէր պատասխանում, կամ զբաղված էր: Երկար զանգերից հետո պատասխանեց մի կին, ում ներկայանալուց հետո, մեջբերում ենք. «Բարեւ Ձեզ, Ձեզ «Իրավունք» թերթից են անհանգստացնում», միանգամից անջատեց հեռախոսը, որից հետո այլեւս դարձավ անհասանելի...

Нет описания.

Ներկայացնում ենք նաեւ մեզ ահազանգած քաղաքացու ներկայացրած փաստերը, որտեղ երեւում է, թե ինչպես են այլ օգտատերեր եւս փաստում վերը նշված գործակալության, մեղմ ասած, անօրինական գործողությունների մասին:

Нет описания.

Հուսանք, որ իրավապահները հետեւղականորեն կգնան վերը նշված ակնհայտ անօրինականություն  պարունակող փաստերի հետքերով: Ավելացնենք, որ մենք նյութի մեջ ներկայացրել ենք այն ինչ առկա է մեր ձեռքի տակ (այսինքն մեզ այլեւս դիմելու անհրաժեշտություն չկա.ՀԵՂ.), հույս հայտնելով, որ այլ փաստեր կհայտնաբերեն իրավապահները:

Ներկայացրեց ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)