Աղավնոյի բնակիչների աչքի առաջ կազմաքանդում են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աշտարակը. ահազանգում է Ափինյանը

Մշակութային

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Համահայկական գրողների միության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման Մշակութային հանձնախմբի ղեկավար ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻ հետ, ով բուռն մշակութային ծրագրերով գտնվում էր Արցախում եւ նոր է վերադարձել:

— Այն օրերին, երբ Երեւանում գուժում էին, որ հիմա-հիմա կկորցնենք Աղավնոն ու Բերձորը, Դուք շտապեցիք այնտեղ, ընդ որում` ոչ թե հրաժեշտ տալու, այլ մշակութային նախաձեռնություններով: Ի՞նչ տպավորություններով եք վերադարձել Արցախից:

— Շնորհակալություն, որ ճիշտ մեկնաբանեցիք մեր այցելությունը: Այսօր Հայաստանում խոսողները շատացել են, եւ սա մեր հայ քաղաքական, հասարակական կյանքի գլխավոր խնդիրն է: Բարձրախոսով ու խոսքով Հայաստան չես փրկի, պետք է գործ անել, ինչի համար էլ մեկնեցինք Արցախ, որտեղ մեր կարիքն ունեին: Որպես «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման Մշակութային հանձնախմբի ղեկավար` ես մեր գաղափարները արծարծել եւ քննարկել եմ արցախցի մեր գործընկերների հետ եւ պետք է ասեմ, որ բացառիկ տպավորիչ արձագանքներ ենք ստացել: Մենք գնացել էինք հզորացնելու արցախցի մեր բարեկամներին, ինքներս ուժեղացած վերադարձանք, շատ ավելին ստացանք, քան կարող էինք անգամ ենթադրել: Վերադարձից օրեր են անցել, բայց իմ ներաշխարհում դեռ Արցախը հնչում է, զնգում է, խոսում է, եւ ես զգում եմ, որ այն մի դրական լիցք էր մի ամբողջ կյանքի համար: Այնպես որ, հուսահատական որեւէ ազդակ ինձ հետ Արցախից չեմ բերել, ճիշտ հակառակը՝  վստահ կարող եմ ասել, որ արցախցին ունի կամք` պայքարելու եւ իր հողը պահելու: Պարզապես, պետք է գործենք միասնաբար, չլինի հատվածականություն: Իրար հետ քննարկելով` մեր աշխատանքը պետք է կատարենք, որովհետեւ այն, ինչ կատարվում է այսօր Արցախում, որոշում է Հայաստանի ապագան:

— Ձեր առաջին մշակութային կանգառն Աղավնոյում էր, որտեղ բացվեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման մշակութային կենտրոն: Ի՞նչ կպատմեք այս մասին:

— Նախ ասեմ, որ Աղավնոն ունի լեգենդար ղեկավար` Անդրանիկ Չաուշյանը, որը բացառիկ մի անձնավորություն է: Մեզ դիմավորեցին սրտաբաց ու գրկաբաց: Ի դեպ, այդ օրը մեր բանաստեղծուհիներից Սուսաննա Ղազարյանի ծննդյան օրն էր, եւ Աղավնոն նշեց այդ տոնը մինչեւ ուշ գիշեր: Արդեն քնելու ժամն էր, բայց Աղավնոն ցնծում էր պոեզիայով, ուրախությամբ այն աստիճան, որ հարեւաններն արթնացել եւ հետեւում էին մեզ: Այդ աղմուկը նաեւ գիտակցաբար էինք անում, որպեսզի ցույց տանք, որ հայ ժողովուրդը զորավոր է, գիտի դիմակայել դժվարություններին: Չէինք գնացել տխրելու ու ցավակցելու, գնացել էինք հաստատելու հայոց ապրելու կամքը: Հատկանշական էր այն, որ մտանք գյուղապետի տուն եւ տեսանք, որ այն ոչինչով չի տարբերվում մյուս բնակիչների տներից, նույնիսկ կարող եմ ասել, որ կային ավելի լավ կառուցված ու կահավորված տներ: Աղավնոյի ղեկավարն ունի պարզ, հասարակ մի ընտանիք, եւ ինքն էլ հերոս է: Մի օրինակ բերեմ. տաքսի եմ պատվիրել, որ պետք է Աղավնոյից Ստեփանակերտ գնանք, մեկ էլ հանկած Անդրանիկ Չաուշյանը բանալին հանում է ու ասում. «Ինչո՞ւ ես տաքսի պատվիրել, իմ մեքենայով գնա»: Այսքանից հետո` ինքդ մարդկայնորեն հասկանում ես, թե ում հետ գործ ունես: Աղավնոյում տները կառուցված են միանման, տիպիկ եվրոպական դրախտ է, ուստի` դիմում եմ իմ բոլոր հարազատներին` պարտադիր է Աղավնո գնալը: Ինչպե՞ս եք պատկերացնում ապագայի գյուղը, այ հենց այդպիսին է Աղավնոն: Գիտեք, արցախյան հերթական այս այցից հետո` եկել եմ մի պարզ ճշմարտության, որ Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է՝ ի տարբերություն Հայաստանի: Դրանում մենք համոզվեցինք` այցելելով նաեւ Բերձոր ու Ստեփանակերտ:

— Այդուհանդերձ, Աղավնոյում կայի՞ն ճամպրուկային տրամադրություններ կամ պարզապես անհնագստություն ու վախ` պայմանավորված ստեղծված իրավիճակով:

— Անհանգստություն կա, վախ՝ ոչ, ընդ որում` անհանգստությունը ժողովրդից չի գալիս: «Վիվա-ՄՏՍ»-ը իր աշտարակն է կազմաքանդում, մինչդեռ այս օպերատորի միջոցով մարդիկ ազատորեն միմյանց հետ կապ էին հաստատում Արցախից Երեւան ու ամբողջ Հայաստան: Նրանց աշխատանքն արժանի էր շնորհակալության, բայց հիմա այդ աշտարակը հանում են: Պատկերացրեք, որ դուք լինեք Աղավնոյի բնակիչ եւ տեսնեք այդ ամենը: Սա, իհարկե, անհանգստացնող է, եւ պատկան մարմինները պետք է զբաղվեն դրանով: Մենք Համահայկական գրողների միության վարչության անունից պաշտոնական գրություն ենք ուղարկել եւ նաեւ Ձեր թերթի միջոցով դիմում ենք «Վիվա-ՄՏՍ»-ի ղեկավարությանը` պահել այդ աշտարակը հեռախոսակապի համար, որը շատ կարեւոր է մեր փոխադարձ շփման համար: Այլապես հուսահատության ալիք կարող է առաջանալ: Պահեք, քանի դեռ գոնե նոր կապ ստեղծված չէ: Հիմա Հայաստանից Արցախ կապ հաստատում ենք ռոմինգով, ինչն անթույլատրելի է: Ինչո՞ւ պետք է նույն ՀՀ քաղաքացիների հեռախոսակապն իրականացվի ռոմինգով:

— Ձեր հաջորդ կանգառը Բերձորում էր, ի՞նչ տրամադրություններ կային այնտեղ:

— Աղավնո մտահոգված չգնացինք, բայց Բերձոր մտահոգված գնացինք, որովհետեւ այնտեղով շաբաթը մեկ-երկու անգամ ադրբեջանցիներն են անցնում: Սակայն, անգամ այդ պայմաններում Նարեկ Ալեքսանյանը` համայնքի ղեկավարը, շատ առույգ եւ ժիր մեզ դիմավորեց: Արդեն վարչակազմի մոտքի մոտ հավաքված մեզ սպասում էի, ինչը լավ նշան էր: Հանդիպումը Բերձորի բնակիչների հետ անպատկերացնելի գեղեցիկ էր: Որպեսզի պատկերացնեք, թե ինչ վիճակում է այսօր ապրում մեր Բերձորը, մի դեպք պատմեմ՝ ադրբեջանական շարասյունը` ռուս խաղաղապահների վերահսկողությամբ անցնում է, եւ ադրբեջանցի զինվորը մեքենայից 95 տարեկան արցախցի ծեր կնոջը նշան է անում, թե վիզդ կկտրեմ: Սա է մեր հարեւանների կամ թշնամիների մակարդակը: Ու արցախցի տատիկն ասում է, որ ինքն էլ նրան երեք մատի կոմբինացիա է ցույց տվել: Ադրբեջանցին ապշած հեռացել է: Սա եւս մեկ անգամ փաստում է, որ ժողովուրդը դիմակայում է, կին, թե տղամարդ սիրում են Բերձորը: Ընդ որում` Բերձորում հատկապես ընկալելի է եւ շատ են կարեւորում կապը Ռուսաստանի հետ, որովհետեւ  համայնքը հատուկ վտանգի տակ է:  Այսօր թե՛ Աղավնոն, թե՛ Բերձորը հաստատապես բոլորիս աջակցության կարիքն ունեն` լինի բարոյական,մշակութային, թե` այլ կարգի: Մենք պետք է իրենց թիկունքին կանգնենք:

— Ինչպես Աղավնոյում, այնպես էլ Բերձորում բացվեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման մշակութային կենտրոնը: Ո՞րն է լինելու այս կենտրոնների առաքելությունը:

— Ե՛վ Աղավնոյում, ե՛ւ Բերձրում, ե՛ւ Ստեփանակերտում մենք բացեցինք մշակութային կենտրոններ: Ես 30-ից ավել տարիներ դասախոսում եմ արտասահմանյան գրականություն, իմ դիսերտացիան գրական կապերին էր վերաբերում եւ լինելով գրական կապերի մասնագետ` շատ լավ գիտեմ, թե ինչ են նշանակում միջպետական հարաբերությունները: Վերջին պատերազմում մեզ հաջողությունը չուղեկցեց, որովհետեւ ոչ մի դաշնակից չունեինք մշակույթի ոլորտում: Ահա թե ինչու ոչ ոք մեր կողքին չկանգնեց, մեր ողբերգությունը ոչ մեկին չէր հետաքրքրում, որովհետեւ Հայաստանը դադարեցրել է իր մշակութային հարաբերություններն աշխարհի հետ: Դուք մի նայեք այն ձեւական միջոցառումները, որոնք կատարվում են, խոսքը հոգեւոր կապի մասին է: Մենք այսօր չունենք մեր Վալերի Բրյուսովը, Սերգեյ Գորոդեցկին, Էմիլ Վերհառնը: Եվ Արցախը պետք է դուրս բերենք մշակութային այս մեկուսացումից, որը աղետ է ու երբեք լավ բանի չի բերելու: Դրա համար մեր շարժման խորհուրդը որոշեց այս ուղղությամբ աշխատել, մշակութային կենտրոններ բացել, որի գլխավոր նպատակը պետք է լինի մշակութային կապերի հաստատումը աշխարհի հետ, հատկապես հայ-ռուսական հարաբերությունների սերտացման համատեքստում:  Այդ կապը պետք է գործնական բնույթ ստանա, ռուս գրողներ պետք է այցելեն Աղավնո, Բերձոր, Ստեփանակերտ, լինեն  քաղաքական գործիչների այցեր: Պետք է Արցախի խնդիրը հանրահռչակվի բոլորովին այլ լույսի ներքո, ինչը կամրապնդի մեր դիրքերը: Հավելեմ, որ մեր հաջորդ այցելությունը լինելու է կոնկրետ միջոցառումների տեսքով, քանի որ մշակութային կենտրոններն արդեն ստեղծված են: Այդ միջոցառումներին Բերձորի ու Աղավնոյի բնակիչների առաջարկով` կմասնակցեն նաեւ ռուսական կողմից ներկայացուցիչներ, որովհետեւ մեր հայրենակիցները շատ լավ հարաբերություններ են հաստատել ռուս խաղաղապահների հետ եւ իրար հետ գնալ-գալ ունեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=232013&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ