ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Զար­մա­նա­լի է, բայց փաստ` Ա­ԱԾ-ն կամ հռչա­կա­վոր ֆեյք Գա­գիկ Սո­ղո­մո­նյա­նի ա­սած` Ա­ԲԱԶ­ՆՈ­ՑԸ հեր­թա­կան աղմ­կա­լի բա­ցա­հայ­տումն է ա­րել, ո­րի մա­սին հան­րու­թյա­նը պատ­մել է սար­սուռ տե­սա­նյու­թով և ոչ պա­կաս սար­սուռ գրա­վոր հա­ղոր­դագ­րու­թյամբ: Ո՛չ, հան­կարծ չկար­ծեք, որ պե­տա­կան դա­վա­ճան են բռնել կամ օ­տա­րերկ­րյա լրտես, կամ ա­ռա­վել ևս` Ծի­ծեռ­նա­կա­բեր­դում պիղծ ծաղ­րանք կա­տա­րած թուր­քա­կան «գորշ գայ­լե­րին»: Մի­այն դա էր պա­կաս, տղա­ներն ա­վե­լի լուրջ բան են ա­րել` բռնել են «Վեր­նի­սա­ժի» ՀԴՄ կտրոն չտվող­նե­րին. «Տվյալ­ներ են ստաց­վել այն մա­սին, որ Ե­րև­ան քա­ղա­քի Բու­զան­դի փո­ղո­ցի 1/5 հաս­ցե­ում գոր­ծող «Վեր­նի­սաժ» տո­նա­վա­ճա­ռի վար­ձա­կալ հան­դի­սա­ցող սահ­մա­նա­փակ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ըն­կե­րու­թյան ղե­կա­վարն ու պա­տաս­խա­նա­տու այլ ան­ձինք, նախ­նա­կան հա­մա­ձայ­նու­թյան գա­լով, 2019-2022 թվա­կան­նե­րի ըն­թաց­քում տո­նա­վա­ճա­ռի տա­րած­քում առ­կա տա­ղա­վար­նե­րը մեկ գծա­մետ­րը օ­րա­կան 1000 ՀՀ դրա­մով փաս­տա­ցի են­թա­վար­ձա­կա­լու­թյան հատ­կաց­նե­լով տար­բեր ֆի­զի­կա­կան և ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց, նրանց մի մա­սին ընդ­հան­րա­պես ՀԴՄ կտրոն­ներ չեն տրա­մադ­րել, իսկ մյուս մա­սից, կան­խիկ ստա­նա­լով 1000 ՀՀ դրամ վար­ձավ­ճար, տրա­մադ­րել են 500 ՀՀ դրամ վար­ձավ­ճար ստա­նա­լու վե­րա­բե­րյալ կտրոն­ներ»: Դե ինչ, տղա­ներ, հան­կարծ կանգ չառ­նեք, խայ­տա­ռակ­վեք մին­չև վերջ: Ձեզ լրջա­գույն գործ ա­ռա­ջար­կեմ` մեր կող­քի շեն­քի բա­կի ստեր­ջաց­ված թա­փա­ռա­կան շու­նը ձա­գեր է բե­րել: Ան­պայ­ման բա­ցա­հայ­տե՛ք, թե ինչ­պես է դա ե­ղել, ինչ­պես նա­և ձեր­բա­կա­լե՛ք ձա­գե­րի հո­րը...

Իսկ Ի­Ո­ԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ ԴԱՆ­ՉԻ­ԿԻ ստեղ­ծած պա­րե­կա­յին ծա­ռա­յու­թյան ըն­դու­նե­լու­թյան ար­դյունք­նե­րով հայտ­նա­բեր­վել են զար­մա­նա­լի, ապ­շե­ցու­ցիչ բա­ներ: IQ թես­տի պա­հանջ­վող 55 մի­ա­վո­րի գո­նե 30 տո­կոս ու­նե­ցող­նե­րը, այ­սինքն` 15 մի­ա­վոր հա­վա­քած­նե­րը բա­րե­հա­ջող ըն­դուն­վել են: Այ­սինքն, դուզ խոս­քով ա­սած, կա­տա­րյալ դե­բիլ­նե­րի են ըն­դու­նում պա­րե­կա­յին ծա­ռա­յու­թյան, կամ ընդ­դի­մա­դիր ակ­տի­վիստ­նե­րի սլեն­գով ա­սած` «թավ­շյա մու­սըռ­նե­րի» շար­քե­րը: Փո­ղո­ցա­յին ակ­տիվ ակ­ցի­ա­նե­րի օ­րե­րին նկար­ված ոս­տի­կա­նա­կան դա­ժա­նու­թյուն­նե­րի տե­սա­նյու­թե­րում տե­սանք, որ «Նոր Հա­յաս­տա­նի նոր ոս­տի­կա­նու­թյու­նում» վխտում են սա­դիստ վիժ­վածք­նե­րը: Զար­մա­նա­լի­ո­րեն ստաց­վում է, որ այս խուն­տան ու­նի տե­սա­կի ար­ժե­քա­վոր ռե­սուրս` վիժ­վածք­նե­րը և դե­բիլ­նե­րը, դե իսկ ցան­կա­ցած ոք, ով և՛ դե­բիլ է, և՛ վիժ­վածք, պար­զա­պես թան­կար­ժեք ռե­սուրս է: Վստահ ենք, որ ցածր ին­տե­լեկտ ու­նե­ցող­նե­րին մի­ան­գա­մայն կան­խամ­տած­ված են ըն­դու­նում պա­րե­կա­յին ծա­ռա­յու­թյուն, չէ՞ որ դե­բիլն ա­ռանց մտա­ծե­լու կկա­տա­րի ցու­ցա­րար­նե­րի վրա կրա­կե­լու հրա­մա­նը: Եվ ե­թե օ­ղոր­մա­ծիկ Սո­վե­տի ժա­մա­նակ ա­մե­նա­բութ ա­շա­կերտ­նե­րը գնում է­ին պրոֆ­տե­խու­սում­նա­րան, որ­պես­զի գո­նե կո­յու­ղի մաք­րող դառ­նան, ա­պա այդ­պի­սիք այ­սօր պա­րեկ են դառ­նում:

Հա­յաս­տա­նում Թուր­քի­ա­յի և Ադր­բե­ջա­նի փաս­տա­բա­նի դեր  ստանձ­նած պատ­գա­մա­վոր ՄԱ­ՐԻ­Ա ԿԱ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԸ, մեկ­նա­բա­նե­լով սահ­ման­նե­րի բաց­ման շուրջ Թուր­քի­ա­յի նա­խա­պայ­ման­նե­րը, զար­մա­նա­լի­ո­րեն փոր­ձել է ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին  ցածր IQ ու­նե­ցող պա­րեկ­նե­րի տեղ դնել ու հայ­տա­րա­րել է, թե սահ­մա­նի բաց­ման հար­ցում Թուր­քի­ան նա­խա­պայ­ման­ներ չի դնում: «Այն, որ այդ եր­կու երկր­նե­րը ի­րենց քայ­լե­րը կա­րող են հա­մա­ձայ­նեց­նել, մեզ շո­կի չպետք է են­թար­կի: Այս­տեղ ա­ռաջ­նա­յին կա­րև­ո­րու­թյուն ու­նի, թե մեր բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­դյուն­քում երկ­կողմ մա­մու­լի հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րում ինչ է գրված»,- հայ­տա­րա­րել է Էր­դո­ղա­նի մա­մու­լի խոս­նա­կի դեր ստանձ­նած Մա­րի­շը: Տո զահ­րու­մա՛ր... լավ, դուք ինք­ներդ ձե­զա­նից չե՞ք զզվում:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում