Գարնանն Ուկրաինայում ամեն ինչ կավարտվի, եւ թեժ կետը կդառնա Այսրկովկասը. Բարենց

Ներքաղաքական

Մինչ այս պահն այդպես էլ հայտնի չդարձավ, թե, ի վերջո, գտնվե՞ց այն թուրքը, որն այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղրում էր Հայոց ցեղասպանությունն` ի ցույց դնելով «Գորշ գայլեր» թուրք ազգայնական կազմակերպության հայտնի նշանը: Այս եւ այլ մարտահրավերների մասին «Իրավունքը» պարզեց Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար, քաղաքագետ ՌՈՒԲԵՆ ԲԱՐԵՆՑԻ տեսակետը:

— Ինչո՞վ է զբաղված մեր ազգային անվտանգությունը, երբ արդեն քթներիս տակ թուրքերը հեգնում են մեր սրբություններն ու տեսանյութեր հրապարակում:

— Փողոցում ձեզ կարող եմ ցույց տալ հայի, որը հավաքագրում է մարդկանց Թուրքիայի հետախուզության համար: Նրանք հանգիստ այստեղ զբոսնում են, որովհետեւ տանիք ունեն կառավարությունում: Դրա համար էլ այսպես բաց գործում են: Հիմա հիպոթետիկ պատկերացնել, որ ռազմական հեղափոխություն կլինի Հայաստանում՝ հօգուտ Ռուսաստանի, հնարավոր չէ, որովհետեւ չկա մի կառույց, որի վրա կարելի է հենվել, չկան ազգային ուժեր: Ազգային գաղափարախոսության վերաբերյալ կա գրված ծրագիր, որի հեղինակը ես եմ, բայց բոլորը ձեւ են անում, թե այն չկա, որեւէ մեկին պետք չէ: Ստացվում է, որ ազգային գաղափարախոսության ծրագիրը կա, համապատասխան քաղաքական ուժեր չկան: Դրա համար ելքը տեխնիկական է, ոչ թե տեսական՝ պետք է մտնել սերտ միության մեջ Ռուսաստանի հետ: Վ. Պուտինն իր քաղաքականությունը փոխել է վերջին կես տարում՝ դեպի ազգային հայրենասիրական ուղղությամբ: Հիմա ազգային հայրենասիրական ուժերը գերակշռող դեր ունեն, իսկ աշխարհաքաղաքական առումով ռուսների թիկունքին Չինաստանն է: Ինչպես գիտեք, Չինաստանից հեռացված են քաղաքական ուժերը իշխանությունից, եւ իշխանությունը փոխանցվել է բանակին: Սա է տեղի ունենում նաեւ Ռուսաստանում, հենց այս ճանապարհների վրա էլ մեր ազատագրումն է: Անգլոսաքսերը երբեք մեզ ազատություն չեն բերելու, նրանց համար մենք էքզիստենցիալ թշնամիներ ենք: Հայերի առաջին ցեղասպանութունը եղել է 1602 թվականին, երբ անգլոսաքսերը հայտնվեցին Թեհրանում եւ առաջարկեցին շահին իրենց աջակցությունը՝ հայերին ոչնչացնելու պայմանով: 700 հազար հայ կորցրինք մենք այն ժամանակ, որը նույնն է, որ հիմա 7 մլն զոհ տայինք: 400 տարի այդ քաղաքականությունը առանց որեւէ փոփոխության շարունակվում է: Այնպես որ, անգլոսաքսոնական բլոկում  մեզ ոչինչ չի սպասվում, այնտեղ դանդաղ մահ է: Իսկ մեր ազատագրումը Ռուսաստանի օգնությամբ սկսվել է արդեն, բայց այս գործընթացը կտեւի 10-15, գուցե 20 տարի:

— Կարո՞ղ ենք փաստել, որ այն, թե մեզ ինչ է սպասվում, պարզ կլինի այն ժամանակ, երբ Ռուսաստանն ավարտի Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողությունը:

— Ճիշտ եք կարծում: Այնտեղ գարնանն ամեն ինչ կավարտվի, եւ այդ ժամանակ թեժ կետը կդառնա Այսրկովկասը: Այստեղի կոնֆլիկտին արդեն բոլորը պատրաստվում են: Սկզբում մտածում էին, թե Ղազախստանում է լինելու, բայց՝ ոչ, հենց Այսրկովկասում: Ի դեպ, խորհրդային իշխանությունից սկսած, Ռուսաստանը 100 տարի ամեն ինչ արել է, որ ուշադրություն չդարձնի Իրանի վրա, մինչդեռ Իրանը բնական աշխարհաքաղաքական դաշնակիցն է Հայաստանի, եւ այսօր տեղի է ունենում շրջադարձային փոփոխություն իրանական ուղղությամբ:

— Ակնարկում եք, որ այս ամենը կհանգեցնի նոր պատերազմի՞, որտեղ իր մասնակցությունը կունենա նաեւ Իրանը:

— Եթե Ռուսաստանն ու Իրանը թուլանան, ապա այստեղ կբացվի պատերազմական երկրորդ ճակատը, բայց գործը գնում է դեպի նրանց ուժեղացման: Ռուսաստան-Իրան-Հայաստան միության դեմ, որի թիկունքին Չինաստանն է, որեւէ մեկը չի գնա, կվախենան այդ դաշինքից: Այո, նրանք կկռվեն ունեցած զենքերով, բայց իրենց թիկունքը կամրանա ավելի Չինաստանով: Այսօր աշխարհաքաղաքական առումով նրանք, ովքեր կռվում են Ռուսաստանի դեմ, պարտվում են, իսկ Չինաստանը ժամանակ է շահում: Նայում է, թե ինչպիսի զենքի տեսակներ են կիրառվում, եւ ամրանում է: 4-5 տարի անց Չինաստանի զինված ուժերը կսկսեն, իսկ հակառակորդները սա հասկանում են եւ շտապում: Այնպես որ, Ուկրաինայից հետո հերթն Այսրկովկասինն է, բայց էլի եմ ասում՝ այստեղ շանսեր չեն ունենա, եթե գործի Մոսկվա-Թեհրան-Երեւան դաշինքը, որը հիմա քայքայում է պաշտոնական Երեւանը՝ ռուս լիբերալների միջոցով: Նրանք են՝ Նարիշկինը, Մեդվեդեւը, Իվանովը եւ հնարավոր է նաեւ՝ Կոլոկոլցեւը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ)