Արցախն այսօր ցանկացածիս ձայնի, ուժի, ներկայության կարիքն ունի. Խաչենց

Մշակութային

Վերջին շրջանում բուռն ստեղծագործական գործունեությամբ է աչքի ընկնում պոետ, երգիչ, երգահան, Ապրիլյան քառօրյա եւ արցախյան 44-օրյա պատերազմների մասնակից ԱՐԹՈՒՐ ԽԱՉԵՆՑԸ: «Իրավունքը» զրուցել է երիտասարդ արվեստագետի հետ:

— Ինչպիսի՞ն էր Արթուր Խաչենցը պատերազմից առաջ եւ ինչպիսի՞ն է այսօր: Որքանո՞վ պատերազմը ազդեց Ձեր ստեղծագործական ընթացքի վրա:

— Գրեթե չեմ փոխվել, միայն ուժս ու դիմացկունությունս է շատացել:

— Դեռ 44-օրյա պատերազմի օրերին համացանցը ողողված էր առաջնագծից՝ Ձեր մասնակցությամբ ոգեղեն հայրենասիրական երգերով նկարված տեսաուղերձներով: Ինչքանո՞վ է երգը օգնում պատերազմում:

— Երգը պատերազմում օգնում է ոգեշնչվել, գոտեպնդվել ու երբեք չհանձնվել: Ինձ համար, թերեւս, երգը ոգեղեն զենք է, կարծում եմ՝ զինակիցներիս համար՝ նույնպես:

— Ի՞նչ նոր գործեր, նոր նախագծեր ունեք, որոնք պատրաստվում եք մոտ ապագայում ներկայացնել հանրության դատին:

— Նոր ստեղծագործություններ շատ ունեմ, փորձում եմ համակարգված ու ճիշտ մատուցել: Պետք է առանձնացնեմ Արցախին վերաբերող, արցախյան բարբառով նոր երգերս, որոնք առաջիկայում կհանձնեմ հանրության դատին:

— Պատերազմից հետո հաճախ եք լինում Արցախում, մասնակցում զանազան միջոցառումների: Ի՞նչ եք կարծում, Ձեր երգը փարատու՞մ է արցախցու ցավը:

— Չգիտեմ, թե իմ երգը որքանով է կարողանում ամոքել հայրենակիցներիս ցավը, բայց միանշանակ, Արցախն այսօր նման կարգավիճակում ցանկացածիս ձայնի, ուժի, ներկայության կարիքն ունի:

— Արցախում անցկացված «Ապրելու ձայնը» գրական-մշակութային օրեր ծրագրի շրջանակներում Դուք եւս հանդես եկաք համերգներով: Ի՞նչ են տալիս այսօրինակ միջոցառումները Ձեզ:

— Նմանօրինակ համերգներն ինձ մեծ սեր ու ջերմություն են տալիս, բայց նախեւառաջ, ես եմ փորձում իմ ներսի կուտակված ուժը փոխանցել հայրենակիցներիս:

— Ի՞նչ կասեք Հայաստանում եւ Արցախում տիրող քաղաքական-հասարակական գործընթացների վերաբերյալ:

— Քաղաքական գործիչ չեմ ես, այդ իսկ պատճառով չեմ կարող որոշակի քաղաքական գնահատականներ տալ, հատկապես, որ դրանք հասարակ ժողովրդին հասանելի չեն, կարող եմ միայն ասել, որ այս գործընթացները մեր ժողովրդի գլխին խաղ ու փորձանք են դառնում:

— Ինչը՞ կարող է թուլացնել Արթուր Խաչենցի՝ երգչի եւ հայրենիքի զինվորի արիությունը, կոտրել նրա ոգին:

— Ոչինչ չի կարող կոտրել պայքարողի իմ արիությունը, սասանել կամքս: Ես դժվարություններից ավելի եմ ամրանում:

— Ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում Ձեր ստեղծագործական բուռն ակտիվությունը: Սա պայքարի դրսեւորո՞ւմ է՝ կորսված Հայրենիքը ապրեցնելու հույսով:

— Դա իմ գաղափարական պայքարի դրսեւորման ինքնատիպ ձեւն է: Փորձում եմ ստեղծագործություններիս միջոցով նույնպես շարունակել իմ անընդհատ ձգվող պայքարի ուղին, որպեսզի կարողանամ չընկրկել կյանքի հարվածներից:

ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում