ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Կա մի նի­կո­լա­քա­րոզ­չա­կան հար­թակ, ո­րը զար­մա­նա­լի­ո­րեն կե­րակ­րում է ժե­խին ա­կան­ջա­հա­ճո ստե­րով, սա­կայն ա­մե­նա­զար­մա­նա­լին այն է, որ նույ­նիսկ ժե­խը մին­չև հի­մա դա ու­տում է, և այդ հա­մա­ցան­ցա­յին այ­լա­սեր­ված պոռ­նո­հար­թա­կը հա­րյուր հա­զար­նե­րով լսա­րան ունի: Ինչ­պես նկա­տել է քա­ղա­քա­գետ Գա­գիկ Համ­բա­րյա­նը. «Նի­կոլ Ան­հո­ղին սպա­սար­կող և գո­վեր­գող կայ­քե­րից մե­կը շա­րու­նա­կում է ա­նաս­նա­կե­րով կշտաց­նել իր հե­տև­ող­նե­րին, ով­քեր, որ­քան հաս­կա­նում եմ, բա­ցար­ձակ անգ­րա­գետ են և չեն տար­բե­րում կեղծ տե­ղե­կու­թյունն ի­րա­կա­նու­թյու­նից: Այս­պես, նա­խա­վար­դա­վա­ռյան ա­նաս­նա­կե­րի նոր խմբա­քա­նակ են ստա­ցել և Նի­կո­լին երկր­պա­գող զանգ­վա­ծին հա­մո­զում են, որ «Էրդո­ղանն իր ինք­նա­թի­ռով ոչն­չաց­ված է», «Ալի­և­ի մաս­նատ­ված դին գտել են տա­նը», «Ալի­և­ի որ­դին մա­հա­ցել է», «Մա­սիսն ու Ֆի­զու­լին հետ են վե­րա­դարձ­վել հա­յե­րին» և նմա­նա­տիպ հի­մա­րու­թյուն­նե­րով գլուխ­նե­րը լցնում... Սար­սա­փե­լին այն է, որ այս ա­նա­սու­նու­թյու­նը դի­տում և ցի­տում են բա­զում նի­կո­լա­պաշտ­ներ, ո­րոն­ցից ո­մանց ես ինքս էլ եմ ճա­նա­չում: Կրկնա­կի սար­սա­փե­լին այն է, որ մին­չև հի­մա ես դրանց ՄԱՐԴ եմ հա­մա­րել և մտա­ծել եմ, որ դրանք ու­ղեղ ու­նեն... Սա­կայն պարզ­վեց, որ դրանք տար­րա­կան ա­նա­սուն են...»: Ո՛չ, պա­րոն Համ­բա­րյան, զար­մա­նա­լի­ո­րեն լա­վա­տես եք, զի ԶՈՄ­ԲԻ­ՆԵ­ՐԻ հա­մար նույ­նիսկ ա­նա­սունն է հա­ճո­յա­խո­սու­թյուն:

CNN-ն իր ճա­նա­պար­հոր­դա­կան շար­քի շրջա­նա­կում ա­ռանձ­նաց­րել է աշ­խար­հի  լա­վա­գույն ար­շա­վա­յին ուղ­ղու­թյուն­նե­րից՝ ա­րա­հետ­նե­րից 23-ը՝ ցան­կում, ի զար­մանս մեզ, նե­րա­ռե­լով նա­և ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԸ: Հա­յաս­տա­նին վե­րա­բե­րող հատ­վա­ծը վեր­նագր­ված է՝ «Հա­յաս­տա­նը և Մե­տաք­սի ճա­նա­պար­հը»: Ընդգծ­վում է, որ Հա­յաս­տա­նում են Եվ­րո­պա­յում լա­վա­գույն ա­րա­հետ­նե­րից մի քա­նի­սը. «Հա­յաս­տանն ու Մե­տաք­սի ճա­նա­պար­հը» 11-օրյա ճա­նա­պար­հոր­դու­թյունն անց­նում է լա­վա­գույն եր­թու­ղի­նե­րով՝ մի­աց­նե­լով ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի պահ­պա­նու­թյան տակ գտնվող Սա­նա­հին և Հաղ­պատ վան­քե­րը, անց­նե­լով կրա­քա­րա­յին լեռ­նա­գա­գաթ­նե­րով և սա­ղար­թա­խիտ ան­տառ­նե­րով՝ Գե­ղա­մա վայ­րի լեռ­նե­րում՝ քայ­լար­շա­վի, և երկ­րի ա­մե­նա­բարձր լե­ռը՝ Ա­րա­գա­ծի գա­գա­թը բարձ­րա­նա­լու հնա­րա­վո­րու­թյամբ»: CNN-ի ա­սածն, ան­շուշտ, հա­ճե­լի է, սա­կայն նրանց գո­վա­սան­քը կոտր­ված լու­մա­յի ար­ժեք չու­նի ի­րա­կա­նում: Այս­տեղ կա­րև­ո­րը հե­տև­յալն է, ին­չը կզար­մաց­նի մեր ըն­թեր­ցո­ղին` ե­թե այդ­պի­սի ճամ­փոր­դու­թյուն­ներ են պատ­րաս­տում, նշա­նա­կում է, որ ա­ռա­ջի­կա շա­բաթ­նե­րին ար­հա­վիր­քը թուր­քի տես­քով դեռ չի ներ­խու­ժի մեր եր­կիր:

Իսկ Ուկ­րա­յի­նա­յին զար­մա­նա­լի­ո­րեն զրկել են ԵՎ­ՐԱ­ՏԵ­ՍԻԼ 2023-Ը հյու­րըն­կա­լե­լու փոք­րիկ ու­րա­խու­թյու­նից: EBU կոչ­վող կա­ռույ­ցը (դա հայ­հո­յանք չէ, այլ սոսկ Եվ­րո­պա­կան հե­ռար­ձա­կող­նե­րի մի­ու­թյան անգ­լե­րեն հա­պա­վում) և BBC-ն ու­րախ են հաս­տա­տել, որ «Եվրա­տե­սիլ 2023» եր­գի մրցույ­թը կանց­կաց­վի Մի­ա­ցյալ Թա­գա­վո­րու­թյու­նում: Այժմ Մեծ Բրի­տա­նի­ա­յում կսկսեն քա­ղա­քի ընտ­րու­թյու­նը, ո­րը կհյու­րըն­կա­լի մի­ջո­ցա­ռու­մը: Ինչ­պես հայտ­նի է, «Եվրա­տե­սիլ 2022»-ի հաղ­թող ճա­նաչ­վեց ուկ­րա­ի­նա­կան Kalush Orchestra խում­բը՝ Stefania եր­գով: Հա­մա­ձայն կա­նոն­նե­րի՝ հա­ջորդ մրցույ­թը հյու­րըն­կա­լե­լու ի­րա­վունք է ստա­նում այն ​​եր­կի­րը, ո­րի ներ­կա­յա­ցու­ցի­չը զբա­ղեց­րել է ա­ռա­ջին տեղը: Բայց թքած կա­նոն­նե­րի վրա` EBU-ն վերջ­նա­կան ո­րո­շում էր կա­յաց­րել՝ անվ­տան­գու­թյան նկա­տա­ռում­նե­րից ել­նե­լով՝ մրցույթն Ուկ­րա­ի­նա­յի տա­րած­քից այլ եր­կիր տե­ղա­փո­խե­լու վե­րա­բե­րյալ: Իսկ դա նշա­նա­կում է, որ անգ­լո­սաք­սե­րը մտա­դիր են պա­տե­րազ­մել մին­չև վեր­ջին ուկ­րա­ի­նա­ցին:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում