Որդուն սպանած հայրը երգում էր եկեղեցու երգչախմբում

Քրեական

Արմավիրի մարզի Գայ գյուղում նախօրեին հոր կողմից սպանված տղամարդը 30 տարեկան էր, ուներ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Գայ համայնքի վարչական ղեկավար Ղազար Ղազարյանը։

«Հայրը շատ հանգիստ ու բարի մարդ էր։ Պատարագներին երգում էր մեր գյուղի եկեղեցու երգչախմբում։ Շփվող մարդ չէր, ուղղակի ողջունում էինք իրար, որպիսություն հարցնում։ Որդին հոգեկան շեղումներ ուներ։ Մի քանի անգամ էլ տեսել եմ, որ մարդկանց է հրահրում, վիճաբանությունների մեջ հայտնվում։ Մի քանի անգամ ծնողներն իրեն տարել էին հոգեբուժարան, բայց հետո հետ էին բերել»,- պատմեց Ղազարյանը։

Համայնքի ղեկավարն ասաց, որ 30-ամյա տղամարդն ամուսնացած չէր։ Թե ինչը կարող էր պատճառ դառնալ սպանության պատճառ, համայնքի ղեկավարը չգիտի։

«Ընտանիքում խնդիրներ կային, բայց մենք այդ օրն իրենց տնից աղմուկ, վիճաբանության ձայներ չենք լսել»,- պատմեց համայնքապետը։

Հիշեցնենք՝ Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղից մի քաղաքացու դանակահարված տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որը ճանապարհին մահացել է: Պարզվել էր, որ մահացածը Գայ գյուղի բնակիչ, 30-ամյա Գաբրիել Մ.-ն էր: Հարուցվել է քրեական վարույթ եւ Լեւոն Մ.-ն ձերբակալվել է:

https://azatnewstv.am/29398/?fbclid=IwAR3bsy1JhoeKPa9JWotRZLvDJUimCTxdyOlKQZl1y7nZxX52cjZcsI0ki7M

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում