Հատուկջոկատայիններն առգրավեցին «Սեքյուրիթի դրիմի» համակարգիչները

Իրավական

Քիչ առաջ ոստիկանության 6–րդ վարչության աշխատակիցները «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունից դուրս բերեցին համակարգիչները եւ տարան իրենց հետ:

Նշենք, որ ժամեր առաջ ոստիկանության 6–րդ վարչության աշխատակիցները ժամանել էին «Սեքյուրիթի Դրիմ» ընկերություն եւ այնտեղ ինչ-որ գործողություններ էին իրականացնում: Դիմակավորված աշխատակիցները թույլ չէին տալիս, որ լրագրողները մոտենան ընկերության գրասենյակին

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ կառավարության հուլիսի 14-ի նիստում որոշվել էր ստեղծել «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, թե այս որոշմամբ «Սեքյուրիթի դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է:

«Սեքյուրիթի դրիմ»-ը հիշեցնենք՝ փողոցներում տեղադրված արագաչափերի եւ տեսախցիկների միջոցով արձանագրում էր ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ գործառույթն այժմ իրականացվելու է նոր ստեղծվող ՊՈԱԿ-ի միջոցով, հայտնաբերված վարչական իրավախախտումներով գանձված տուգանքներն էլ մուտքագրվելու են պետական բյուջե։

Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո «Սեքյուրիթի Դրիմը» հաճախ էր հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում, ընկերության հիմնադիր տնօրեն Ալեքսան Զաքարյանը կալանավորվել էր: Նա մեղադրվում է զեղծարարությամբ ավելի քան մեկ միլիարդ դրամ հափշտակելու մեջ:

Ընկերության հիմնադիր տնօրեն Ալեքսան Զաքարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ այս որոշումն իրենց համար անակնկալ չի եղել, որ իրենք տեղյակ էին շրջանառության մեջ դրված այս որոշման նախագծից:

Այդուհանդերձ, ընկերությանը նախօրեին տեղեկացրել էին, որ այս տարվա մրցույթում նույնպես իրենք են շահել տենդերը: Պայմանագիրն ի սկզբանե նախատեսված է եղել 10 տարի ժամկետով, տենդերը շահելուց հետո ընկերությունը դեռ պայմանագիր չի կնքել:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում