«ԽԵՆ­ԹՈՒ­ԹՅՈՒՆՍ ՈՐ ԲՌՆՈՒՄ Է, ՍԱՀ­ՄԱՆ ԵՎ ԱՐ­ԳԵԼՔ ՉԿԱ».Ա­ՎՈ Ա­ԴԱ­ՄՅԱ­Ն

Մշակութային

«Իրա­վուն­քը» զրու­ցել է եր­գիչ, դե­րա­սան Ա­ՎՈ Ա­ԴԱ­ՄՅԱ­ՆԻ հետ:

— Եր­կու բա­ռով ինչ­պե՞ս կբնու­թագ­րեք Ձեզ:

— Նոր­մալ մարդ եմ, ուղ­ղա­կի` մի քիչ խենթ:

— Ինչ­պե՞ս են ար­տա­հայտ­վում Ձեր խեն­թու­թյուն­նե­րը:

— Խեն­թու­թյունս որ բռնում է, սահ­ման եւ ար­գելք չկա:

— Հանգս­տի ե՞րբ եք  պատ­րաստ­վում մեկ­նել:

— Ա­մի­սու­կես ա­ռաջ եմ վե­րա­դար­ձել: Ամ­ռա­նը զբաղ­վա­ծու­թյան պատ­ճա­ռով չեմ կա­րող մեկ­նել, բայց աշ­նանն ան­պայ­ման կգնամ: Այս տա­րի ու­զում եմ Է­ֆե­լյան աշ­տա­րա­կի վրա շամ­պայն խմել կնոջս հետ:

— Ռո­ման­տի՞կ եք:

— Ռո­ման­տի­կան ինձ մոտ պայ­մա­նա­վոր­ված է տրա­մադ­րու­թյու­նից եւ  ա­ու­րա­յից: Ե­թե ռո­մա­նտիկ չլի­նե­ի, ինչ­պե՞ս կա­րող է­ի այդ­քան սի­րո եր­գեր եր­գել:

— Ե­թե ձեզ ա­ռա­ջար­կե­ին ընդ­միշտ տե­ղա­փոխ­վել ո­րե­ւէ եր­կիր ապ­րե­լու, կմեկ­նե­ի՞ք:

— Բազ­միցս ե­ղել են եւ մին­չեւ հի­մա էլ կան ա­ռա­ջարկ­ներ, բայց՝ ոչ…

 -Առա­ջի­կա­յում ի՞նչ ծրագ­րեր ու­նեք:

— Շատ են ծրագ­րե­րը` նոր եր­գեր, տե­սա­հո­լո­վակ­ներ, հա­մերգ­ներ, շրջա­գա­յու­թյուն­ներ… Շու­տով հե­ռուս­տա­դի­տող­նե­րի դա­տին կհանձն­վի «Սե­րը թա­կար­դում» հե­ռուս­տա­նո­վե­լը, ո­րի սցե­նա­րիստն է Ա­նուշ Պետ­րո­սյա­նը, որ­տեղ ես հան­դես եմ ե­կել գլխա­վոր հե­րո­սի` Ա­րա­մի դե­րում: Ա­ռա­ջի­կա­յում կլի­նի նա­եւ իմ նոր եր­գի պրե­մի­ե­րան: Շատ սի­րուն երգ է եւ կոչ­վում է «Թող այ­սօր սիրտդ մնա ինձ մոտ…»: Բա­ռե­րի հե­ղի­նա­կը Դի­ա­նա Մար­դա­նյանն է, ե­րաժշ­տու­թյու­նը  Սյու­զի Հա­րու­թյու­նյա­նինն է: Գոր­ծի­քա­վո­րու­մը եւ ին­ժե­նե­րա­կան բո­լոր աշ­խա­տանք­ներն ար­վել են Ռու­սաս­տա­նում: Նկա­րա­հան­ման աշ­խա­տանք­նե­րը ար­վել են Եվ­րո­պա­յում: Նկա­րա­հան­ման աշ­խա­տանք­նե­րը կա­տա­րել է «Վան Մե­դի­ան»` Վա­հե Հա­րու­թյու­նյա­նը:

— Ֆի­նան­սա­վոր­ման ա­ռու­մով շա՞տ են ծախ­սե­րը:

— Ի­հար­կե, հատ­կա­պես երբ խեն­թու­թյունդ բռնում է, եւ ու­զում ես Հա­յաս­տա­նից դուրս մի սի­րուն բան նկա­րա­հա­նել, ծախ­սե­րը մե­ծա­նում են:

— Իսկ ծախս­ված գու­մար­նե­րը վե­րա­դառ­նո՞ւմ են: Դրա­նից Ձեր ֆի­նանս­նե­րը չե՞ն տու­ժում:

— Ա­յո, որ չվե­րա­դառ­նար, չէ­ինք կա­րող այդ­պի­սի ծախ­սեր ա­նել:

— Բայց ա­սում են՝ Հա­յաս­տա­նում ե­կամ­տա­բեր չէ շո­ու-բիզ­նե­սով զբաղ­վե­լը:

— Մեր երկ­րում ա­մեն ինչ էլ կա: Մնում է, որ մենք պա­հենք եւ մեր ու­զա­ծը ստեղ­ծենք: 

— Եր­գար­վես­տում կա՞ մի ժանր, ո­րով եր­բեք հան­դես չեք գա:

— Եր­բեք չեմ ա­սում եր­բեք, ո­րով­հե­տեւ չգի­տեմ, թե վաղն ինչ կլի­նի: Հի­մա եր­գում եմ ժո­ղովր­դա­կան, էս­տ­րա­դա­յին եր­գեր ու իմ ու­րույն ոճն ու­նեմ: Եվ մեր հին, բա­րի եր­գե­րը իմ կա­տա­րմամբ, նոր մո­տե­ցում­նե­րով եմ ներ­կա­յաց­նում: Այդ եր­գե­րին կյանք եմ տա­լիս նո­րո­վի, ու ամ­բողջ Սփյուռ­քը, մեր հա­յու­թյու­նը շատ են հա­վա­նում:

— Հին եր­գե­րը նո­րո­վի երբ ներ­կա­յաց­նում են, եր­բեմն եր­գի­չը ար­ժա­նա­նում է քննա­դա­տու­թյան: Ձեզ հետ այդ­պի­սի դեպ­քեր ե­ղե՞լ են:

— Դե­ռեւս քննա­դա­տու­թյան չեմ ար­ժա­նա­ցել, ո­րով­հե­տեւ ես եր­գի ար­մա­տին հա­վա­տա­րիմ եմ մնա­ցել: Երբ մի քա­նի տա­րի ա­ռաջ լու­սա­հո­գի Ար­թուր Գրի­գո­րի­չի «Դու նոր տա­րի» եր­գը ռե­միքս տար­բե­րա­կով ներ­կա­յաց­րի, որ­տեղ նա­եւ զուռ­նա­յով Կա­մո Սեյ­րա­նյանն էր  նվա­գակ­ցել, սի­րուն, տո­նա­կան երգ էր ստաց­վել, շունչս պա­հած սպա­սում է­ի, թե մա­եստ­րոն ինչ գնա­հա­տա­կան կտա: Մա­եստ­րոն լսեց ու ա­սաց` գնա եր­գի ու բո­լո­րին կա­սես, որ ես քեզ թույլ եմ տա­լիս, որ ցան­կա­ցած հայ­կա­կան հին եր­գի դիպ­չես…

— Ե­կեք անդ­րա­դառ­նանք Ձեր հյու­րա­խա­ղե­րին…

— Նոր եմ վե­րա­դար­ձել հյու­րա­խա­ղե­րից` ՌԴ-ից եւ Եվ­րո­պա­յից: Աշ­նանն է­լի հա­մերգ­նե­րով կլի­նեմ Եվ­րո­պա­յում: Ե­թե ա­մեն ինչ լավ լի­նի, հա­մերգ­նե­րով կմեկ­նեմ նա­եւ ԱՄՆ:

— Մե­նա­հա­մերգ ու­նե­նա­լո՞ւ եք:

— Մե­նա­հա­մերգս ե­ղավ ապ­րի­լին: Մա­յիս ամ­սին էլ պետք է լի­ներ մեծ մե­նա­հա­մերգ, բայց չհասց­րի: Եր­կու մեծ մե­նա­հա­մերգ եմ ու­նե­ցել, ու եր­կու­սի ժա­մա­նակ էլ բո­լոր տոմ­սե­րը սպառ­վել է­ին: Ա­վե­լաց­նեմ նա­եւ, որ Ռու­սաս­տա­նում էլ 95 տո­կոս իմ հա­մերգ­նե­րի տոմ­սե­րը սպառ­ված են ե­ղել:

— Եվ վեր­ջում՝ ի՞նչ խոս­քե­րով կա­վար­տեք մեր հար­ցազ­րույ­ցը:

— Կու­զե­նա­յի, որ մեր երկ­րում ա­մեն ինչ լավ լի­ներ: Ա­մենքս մեր տա­նը ստեղ­ծա­գոր­ծե­ինք, ապ­րե­ինք…

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում