18֊ԱՄՅԱ ՆԻԳԵՐԻԱՑԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ՄԻՐԵԿԼ ԱՄԱՅԵԶԵՆ ՄԱՀԱՑԵԼ Է ՄԵՆԱՄԱՐՏԻՑ ՀԵՏՈ։
ՍպորտՑավալի մարզական լուր։ Նիգերիացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ ՄԻՐԵԿԼ ԱՄԱՅԵԶԵՆ, մահացել է մենամարտից անմիջապես հետո, այս ցավալի լուրի մասին հայտնում է Fight Gist-ը Twitter-ում։ Աղբյուրի փոխանցմամբ, բռնցքամարտիկը կորցրել է գիտակցությունը մենամարտից հետո, որի ժամանակ նա երկու անգամ նոկդաունի է ենթարկվել։ Ամայեզեին առաջին բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց, որտեղ, ցավոք նա գիտակցության չգալով մահացել է։ Երիտասարդ նիգերիացին համարվում էր ծագող աստղ կիսածանր քաշային կարգում։ Պրոֆեսիոնալ ռինգում Ամայեզեին անցկացրել է երկու մենամարտ, առաջին ռաունդներում հաղթելով, երկուսում նոկաուտով, սա երրորդ մենամարտն էր նրա, որը ցավոք ճակատագրական եղավ այս երիտասարդ, խոստումնալից մարզիկի համար։

