ՏՈՆԸ ՈՉ ԹԵ ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ, ԱՅԼ ՆԱԽԱՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ Է

Մշակութային

Արդեն մի քանի տարի է՝ Վարդավառը Գյումրիում տոնվում է մեծ շուքով՝ վերածվելով համաժողովրդական տոնի: Այս տարի Վարդավառը Գյումրիում տոնվեց հետևյալ կարգախոսով․ «Գալը՝ քեզնից, ջուրը՝ մեզնից» : Վարդավառից առաջ Գյումրիում մեծ շուքով տոնվեց նաև Սուրբ Զատիկը, որի նպատակը քրիստոնեական տոնը համաժողովրդական դարձնելն էր։ Գաղափարը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանինն էր։

«Շատ լավ ավանդույթ է, մեր մշակույթը մեզ միավորում է, տոնը միասնական դարձնում»,-hraparak.am-ի հետ զրույցում ասաց Սրբազանը՝ այսօր Վարդավառի տոնը Վարդանանց հրապարակում մեծաթիվ մարդկանցով տոնելու առթիվ։ Թեպետ Վարդավառի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից, տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ, նրան վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում, Սրբազանը հիշեցնում է․

«Տոնը նախահեթանոսական է։ Ըստ ավանդության, երբ Նոյը ջրհեղեղից հետո իջնում է Արարատի գագաթից, պատվիրում է իր որդիներին  իրար վրա ջուր լցնել: Արարիչն այլևս  ջրհեղեղով մեզ չի պատժելու, եւ միմյանց վրա ջուր լցնելը նշանակում է, որ մենք հաշտ ենք ջրի հետ, այլևս չենք վախենում ջրից»:

Քրիստոնեության ընդունումից հետո տոնը կրել է որոշ փոփոխություններ: Այն նվիրված է Քրիստոսի այլակերպման նշանավոր իրադարձությանը, երբ նա Թաբոր լեռան վրա երևացել է իր աշակերտներին պայծառացած կերպարանքով: Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28–ից մինչև օգոստոսի 1–ն ընկած ժամանակահատվածում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/15acb1d5054e29f9df3d4f194f80716d

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում