«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Ես ընդամենը 15 տարեկան էի»․ Քեյթ Մոսը փախել է նկարահանման հրապարակից, երբ նրան ստիպել են հանել կրծկալը

Մշակութային

Քեյթ Մոսը բրիտանացի ամենահայտնի մոդելներից է։ Նրա կարիերան սկսվել է 1988 թվականին, երբ նա 14 տարեկան էր: Նրան պատահաբար նկատել է «Storm Model Management» գործակալության տնօրենը: Այս հանդիպման շնորհիվ աստղը կարողացել է անհավանական հաջողությունների հասնել մոդելինգի ոլորտում։

Իր ամբողջ կարիերայի ընթացքում Քեյթ Մոսը հավատարիմ է եղել «Երբեք մի բողոքիր եւ ոչինչ մի բացատրիր» («Never complain, never explain») կանոնին։ Աստղը չի խոսել այն մասին, թե ինչի հետ է բախվել որպես մոդել աշխատելիս։ Սակայն նա անկեղծացել է «Desert Island Discs» ռադիոհաղորդման ընթացքում։

Հարցազրույցի ընթացքում աստղը հիշել է, թե ինչպես է փախել նկարահանումներից մեկից։ «Ես սարսափելի փորձ ունեցա, երբ նկարահանվում էի ներքնազգեստի կատալոգի համար: Ես ընդամենը 15 տարեկան էի։ Լուսանկարիչն ինձ խնդրեց հանել տոպս, ես դա արեցի։ Բայց այդ ժամանակ ես շատ էի ամաչում մարմնից։ Հետո նա ասաց՝ կրծկալդ հանիր։ Ես զգացի, որ ինչ-որ բան այն չէ, վերցրի իրերս ու փախա։ Կարծում եմ՝ դա սրել է իմ բնազդները»,- պատմել է Քեյթը։

Բացի այդ, Մոսը պատմել է նաեւ «The Face» ամսագրի համար նկարահանումներից մեկի մասին։ Այն ժամանակ աստղը 16 տարեկան էր, աշխատում էր բրիտանացի լուսանկարիչ Քորին Դեյի հետ Քեմբեր Սենդս լողափում։ «Ես շատ էի ամաչում մարմնիս պատճառով: Նա մի անգամ ասաց. «Եթե դու չհանես քո տոպը, ես քեզ չեմ լուսանկարի «Elle»-ի համար»: Եվ ես լաց եղա։ Ցավոտ է, քանի որ նա իմ լավագույն ընկերուհին էր, եւ ես, իսկապես, սիրում էի նրան, բայց նրա հետ աշխատելը շատ դժվար էր»,- հիշել է մոդելը:

«Բայց… լուսանկարները հիասքանչ են, այնպես որ, նա ստացավ այն, ինչ ուզում էր: Ես տառապում էի դրանց պատճառով, բայց ի վերջո դրանք ինձ շատ օգուտ են բերել։ Դրանք փոխել են իմ կարիերան»,- եզրափակել է Քեյթը։

https://style.news.am/arm/news/91722/es-yndameny-15-tarekan-ei․-qeyt-mosy-pakhel-e-nkarahanman-hraparakic-erb-nran-stipel-en-hanel-krtskaly.html

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան