«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մասնագետը նշել է՝ որ սովորություններն են նպաստում թրոմբոզի զարգացմանը

Հասարակություն

Թրոմբոզն ամենավտանգավոր ախտաբանություններից մեկն է, որը դրսևորվում է արյունատար անոթներում արյան մակարդուկների ձևավորմամբ։ Այս մակարդուկները սովորաբար կպչում են անոթի պատին, սակայն կարող են ցանկացած պահին պոկվել ու անսպասելի խցանել անոթը՝ խանգարելով արյան շրջանառությունն ու վտանգելով կյանքը։

Արյան մեջ թրոմբների առաջացման ամենատարածված պատճառներն են համարվում ալկոհոլի ու ծխախոտի գործածությունը, սակայն այս խնդրի զարգացման պատճառ կարող են դառնալ ոչ միայն ալկոհոլն ու ծխախոտը, այլև այն սովորությունները, որոնք շատերն օգտակար են համարում։ Այս մասին 5-tv.ru-ի հետ զրույցում ասել է բժիշկ-արյունաբան Անդրեյ Նովիցկին՝ շեշտելով, որ անգամ մի բաժակ սառը ջուրը կարող է դառնալ անոթների սպազմի պատճառ՝ հանգեցնելով թրոմբի առաջացման։

Մասնագետի խոսքով՝ թրոմբների առաջացմանն է նպաստում արյան թանձրացումը, ինչն էլ կարող է պայմանավորված լինել սխալ սննդակարգով ու դրա հետևանքով արյան կենսաքիմիական ցուցանիշների փոփոխությամբ։ Այս առումով անոթների համար խիստ վտանգավոր են արագ սնունդը, ալկոհոլն ու ծխախոտը։ Սակայն սխալ սննդակարգից ու վնասակար սովորություններից բացի անոթների համար վտանգավոր կարող են լինել նաև սառը ջրի գործածությունը, շոգեբաղնիք հաճախելն ու անգամ ջերմաստիճանի տատանումների միջոցով օրգանիզմը կոփելու սովորությունը։

«Շոգ եղանակին խմած սառը ջուրը կարող է անոթների սպազմ առաջացնել։ Եթե անոթն արդեն իսկ փոփոխված է աթերոսկլերոզի կամ այլ խնդրի հետևանքով, ապա սա կարող է բավական լինել սպազմի ենթարկված անոթում թրոմբի ձևավորման համար», - նշել է մասնագետը։

Նրա խոսքով՝ նստակյաց կենսակերպը ևս չի նպաստում օրգանիզմի ընդհանուր վիճակի բարելավմանը։ Բացի այդ, վտանգավոր է նաև երկար ժամանակ մի դիրքով նստելը։

«Այնպիսի սովորությունը, ինչպիսին է ոտքը ոտքին գցած նստել, որքան էլ զարմանալի է, նույնպես կարող է բացասաբար անդրադառնալ արյան հոսքի ու անոթների անցանելիության վրա՝ համապատասխանաբար հանդիսանալով թրոմբոզային վիճակների զարգացմանը նպաստող հավելյալ գործոն», - հավելել է Նովիցկին։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան