Մասնագետը նշել է՝ որ դեպքերում է հակացուցված արևայրուքը

Հասարակություն

Չչարաշահելու դեպքում արևային լոգանքները կարող են դրական ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա՝ հագեցնելով օրգանիզմը վիտամին D-ով, սակայն ոմանց համար արևայրուքը կարող է վտանգավոր լինել։ Այս մասին գրում է «Դոկտոր Պիտեր» պորտալը՝ վկայակոչելով մաշկավեներոլոգ, տրիխոլոգ Տատյանա Սուլիմային։

Մասնագետի խոսքով՝ արևայրուքը կտրականապես հակացուցված է օնկոլոգիական հիվանդություններով, գայլախտով ու սրման փուլում գտնվող փսորիազով հիվանդներին, քանի որ նման դեպքերում արևային լոգանքը կարող է էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը։ Բացի այդ, արևայրուքն արգելված է նաև գինեկոլոգիական խնդիրներով, մասնավորապես՝ արգանդի մկանուռուցքով (միոմա) կանանց։

«Գոյություն ունեն դեղամիջոցներ, որոնք բարձրացնում են օրգանիզմի ընկալունակությունն արևի ճառագայթների նկատմամբ։ Դրանց շարքին են դասվում հակաբիոտիկները, զարկերակային ճնշումը կարգավորող դեղերը, հակասնկային դեղամիջոցներն ու յուղեր պարունակող կոսմետիկ միջոցները», - նախազգուշացրել է Սուլիման։

Նա նաև հավելել է, որ տևական ժամանակ արևի ճառագայթների տակ մնալուց հարկավոր է հրաժարվել նաև մարմնին մեծ քանակությամբ խալերի առկայության դեպքում, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ դրանք կարող են բորբոքվել ու նպաստել մելանոմայի՝ մաշկի քաղցկեղի ագրեսիվ տեսակներից մեկի զարգացմանը։
https://iravunk.com/sim/?p=231675&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը