Մենք պետք է գնանք խաղաղության օրակարգով, բայց դա չի նշանակում, որ պետք է մոռանանք մեր հարեւանների թշնամական տրամադրությունները․ Հովիկ Աղազարյան

Ներքաղաքական

Անդրանիկ Քոչարյանը օրերս հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի օրերին, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան է հաստատել։ Սա բավականին լուրջ մեղադրանք է ԳՇ նախկին պետին, և խոսվում է մի թեմայի մասին, որին խիստ սահմանափակ թվով անձինք են տիրապետում։

Ինչո՞ւ այսքանը իմանալուց հետո, առավելեւս, եթե վերը նշված հայտարարությունը փաստարկված ճշմարտություն է, ՕՆիկ Գասպարյանը ճաղերի հետեւում չէ, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից, ով նկատեց․

-Քննիչ հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո թե՛ Օնիկ Գասպարյանը, թե՛ մյուս պատասխանատունները, ովքեր այս կամ այն ձեւով ազդել պարտության վրա՝ կանգնելու օրենքի առաջ։ Ճիշտ եք՝ երկու տարին շուտով կլրանա, բայց մենք չենք շտապում մարդկային ճակատագրերի յետ խաղաղալ, դրա համար ավելի լավ է մի փոքր ուշ, բայց հստակ օրենքի ողջ խստությամբ պատիժների ենթարկվեն պատերազմի նման ելքը <<ապահովելու>> համար։

-Պարոն Աղազարյան, թշնամին շարունակում է իր ծավալապաշտական ախորժակին հագուրդ տալ, այս պայմաններում, որքանո՞վ է ռեալ խաղաղության օրակարգը։

-Խաղաղության օրակարգի ճանապարհով գնալը չի նշանակում աչքաթող անել, հաշվի չառնել մեր հանդեպ թշնամաբար մոտեցող մեր հարեւանների նկրտումները։ Մենք պետք է գնանք խաղաղության օրակարգով, ամեն ինչ անենք հասնելու խաղաղության օրակարգի մեկնարկին, բայց դա չի նշանակում, որ պետք է մոռանանք մեր հարեւանների թշնամական տրամադրությունները։ Դրա համար մենք խաղաղության օրակարգին զուգահեռ ամրապնդում ենք մեր պաշտպանությունը բոլոր ասպեկտներով։

-Իսկ ի՞նչ է սպասվում Արցախին։

-Արցախի ճակատագիրը տեսնում եմ ինքնորոշման իրավունքի պայքարով լցված, մենք ամեն ինչ անում ենք սատարելու Արցախի մեր հայրենակիցներին։ Թե այդ պայքարի ճանապարհին որտեղ եւ ինչպիսի հանգրվանի կհասնենք՝ ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում այն մասը, որը այսօր հայկական է մնալու  այդպիսին, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Հադրութի կորցրած տարածքներն էլ վերականգնենք։

-Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած գեներալը օրերս նշանակվեց ԳՇ պետ։  Սրան ինչպե՞ս եք վերաբերում։ 

-Մենք բոլորին հնարավորություն ենք տալիս։ Ինչ վերաբերում անձամբ պարոն Ասրյանին, ապա ես վստահ եմ, որ պարոն Ասրյանը եւ մյուս գնեներալները, պարզապես ենթարկվել են այդ պահին իրենց ղեկավարությանը, այնպես չի, որ անդառնալի սխալ են թույլ տվել, պարզապես նրանք դարձել են իրադրության պատանդը։

-Չե՞ք վախենում, որ նորից կարող են դառնալ իրադրության <<զոհ>>։ 

-Ես չեմ կարծում, պարոն Ասյանը հայրենասեր, պատրաստված ռազմական գործիչ է եւ նվիրյալ է հայ մարդ։

- Պարոն Աղազարյան, մամուլում լուրեր են շրջանառվում, որ ԿԸՀ նախագահի հավանական թեկնածուն Վահագն Հովակիմյանն է։

-Նման քննարկումներ մեզ մոտ չկան դեռ, բայց եթե նման ցանկություն ունենա պարոն Հովակիմյանը եւ մեր քաղաքական թիմն էլ համարի դա ճիծտ, ապա ես ինքս դեմ չեմ լինի, որովհետեւ Վահագն Հովակիմյանին, վերաբերում եմ որպես լուրջ պրոֆեսիոնալի։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

- 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում