Գեներալնե՞ր․․․տուր  ինձ մի հատ տղա գեներալի անուն, ով շալվար է հագնում՝ սաղին հատիկ-հատիկ ճանաչում եմ․ Բացառիկ զրույց գնդապետ Ղումաշյանի հետ

Հանդիպում

<<Նախիջեւանի սահմաննից եկող ռեալ վտանգների մասին ես բարձրաձայնել, ահազանգել եմ դեռեւս 2018թ․-ին, երբ մերոնք 11քմ․ հատվածը, երբ ստրատեգիական բարձունքները տվեցին թշնամուն։ Իմ բարձրաձայնումներին անդրադարձավ անգամ Ադրբեջանը, բայց ինչ օգուտ։ Ու այսօր ինձ համար նորություն չէ այլեւս, որ այսօր հենց այդ ուղղությունից թիրախավորված ոչ միայն Ելփինը, Արտաշատն ու Արարատը, այլ նաեւ թիրախավորված է այլեւ մայրաքաղաք Երեւանը>>,- <<Իրավունքի>> հետ զրույցում անդրադառնալով Նախիջեւանի ուղղությամբ եկող վտանգներին, ասաց արցախյան բոլոր պատերազմների մասնակից, գնդապետ, «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն Կորյուն Ղումաշյանը, ընդգծելով․

Նոյյան Տապան. հյուրն է գնդապետ Կորյուն Ղումաշյանը

-Այդ բարձունքները, որոնք այս պահին գտնվում է թշնամին, դեռեւս 1994թվականին՝ Վազգեն Սարգսյանի հրամանով մենք խփինք-վերցրինք, որ իրենք չկարողանային այդ բարձունքներից ինչ-ինչ քայլեր անեին։ Բայց հիմա թշնամին Նախիջեւանի սահմանից Հայաստանը դրել է իր ափի մեջ, երբ ուզեն կարողեն այդ ճանապարհը փակել, ու երբ ուզեն կբացեն։ Այդ առավելությունով նրանք դարձել են թելադրող այ էս իրավիճակում ենք այսօր։ Ես խորը ցավ եմ ապրում, որ նման անողնաշար քայլեր է կատարվում մեր ղեկավարության կողմից։ Դուք պատկերացնում ենք էսօր ադրբեջանցիները հենց այդ բարձունքներին տիրապետելով կարող են կտրել Զանգեզուրը ու մեկուսացնել։ 

-Դե ասում են, նոր այլընտրանքային ճանապարհի հնարավորություն ունենք։

-Դա էլ չի ստացվելու, որովհետեւ այդ այլընտրանքային ճանապարհը նորից անցնելու է թշնամու հսկողության տակով՝ Ելփինի ու Արենիի տակով։ 1990թ․-ին, երբ Թուրքիան պայմանագիր կապեց Իրանի հետ, որով իննը կիլոմետրանոց հատվածը միացրեց Նախիջեւանին, դեռ այդ ժամանակ մենք այդ վտանգները նկատեցինք, դրա համար ես հրաման տվեցի զորքերին մտնել Նախիջեւան, բայց  թիկունքից էլի մերոնք խփեցին, Սուրեն Հարությունյանի հետ միասին։

-Այսինքն չե՞ք բացառում, որ ցանկացած պահի թշնամին կարող է հենց այդ հատվածից դիմել ագրեսիայի։

-Իհարկե, ինչի մասին է խոսքը, ամբողջ մի ժողովրդի Արցախում ցեղասպանեցին բառի բուն իմաստով,  ով որեւէ ծպտուն հանեց, որ հիմա ենթադրենք, որ կարող է հանել։ Էսօր, ցավոք, Նիկոլը բերեց հասցրեց մեզ մի հանգրվանի, որ իր ասածները շատ ճիշտ են, որ այսօր մենք պետք է խաղաղություն մուրանք։ Այ էդ օրն ենք հասել, որ չոքե-չոք խաղաղություն մուրանք, որովհետեւ 120 հազարանոց բանակից դարձրին երեսուն հազարանոց  բանակ, Արցախիս բանակը հանում են, էլ սրանից վեր էլ ինչ լինի։ Էսօր հայրենիք սիրողներին մորթում են, էլ ես ինչ ասեմ։

-Իսկ ՌԴ-ի գործոնը զսպող նշանակություն չի՞ ունենա։

-Կարող էր ունենալ, եթե այս պահին չլիներ ռուս-ուկրաինական հակամարտությունը, այսօր ՌԴ-ն չի կարող երկու ֆրոնտոնով պատերազմել։ Էնպես չի, որ մենք ուժեղ կանգնած ենք, որ ՌԴ-ն էլ թեթեւ օգնի, ու մենք կկարողանանք դիմակայել, չէ․․․Մենք ոտքի չենք կարող կանգնել, մինչեւ ազգային ծրագիր չունենանք։ Էս էն հայրենիքը չի, որի համար ես կռվում էի, էս ինչ դավաճանական ցանցի մեջ ենք, էս ինչ ենք դարձել․․․

-Պարոն Ղումաշյան, իսկ զինվորականները այսօրվա <<մերկ>> սահմանների համար իրենց լումման չունե՞ն։ Էսօր պահեստազորի գեներալներ ահազանգում են այս կամ այն վտանգների մասին, արդյո՞ք ժամանակին նույն գեներալները չէին կարող իրավիճակը շտկել գոնե սահմանային առումով։

-Գեներալնե՞ր․․․ցույց տուր  ինձ մի հատ տղա գեներալի անուն, ով շալվար է հագնում՝ սաղին հատիկ-հատիկ ճանաչում եմ։ Բոլորը իրենց կաշվից են վախենում՝ կաշվից ու աթոռից, պաշտոնը, պագոնը կարեւորա , քան հայրենիքը։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում