Որքան ալկոհոլ կարող է օգտագործել մարդն առանց գլխուղեղին վնաս հասցնելու
Հասարակություն
Օքսֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ շաբաթական ավելի քանի 700 մլ ալկոհոլի գործածությունը կապված է կոգնիտիվ գործառույթների վատթարացման հետ։ Գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS Medicine պարբերականում։
Գիտնականները վերլուծել են ավելի քան 21 հազար մարդու տվյալները։ Բոլոր կամավորները հայտնել են իրենց օգտագործած ալկոհոլի քանակությունն ու կոգնիտիվ կարողություններն ստուգող թեստ են անցել։ Բացի այդ, մասնագետները մագնիսառեզոնանսային շերտագրության միջոցով ստուգել են նաև կամավորների գլխուղեղի վիճակը։
Ստացված տվյալների վերլուծությունից հետո գիտնականները եկել են այն եզրահանգման, որ շաբաթական 700 մլ-ից ավել ալկոհոլի գործածությունը հանգեցնում է գլխուղեղի՝ շարժումների կառավարման, ուսուցման, հույզերի ու գիտելիքների համար պատասխանատու հատվածում երկաթի մակարդակի բարձրացման, ինչն էլ իր հերթին բարձրացնում է Ալցհեյմերի հիվանդության ու Պարկինսոնի հիվանդության զարգացման հավանականությունը, ինչպես նաև նպաստում է կոգնիտիվ գործառույթների վատթարացման։
https://iravunk.com/sim/?p=231635&l=am/