«ԵՐԵ­ՎԱ­ՆԸ  ԳԺՈՒ­ԹՅՈՒՆ Է ԻՆՁ ՀԱ­ՄԱՐ».ՇՊՌՈ­Տ

Մշակութային

«Իրա­վուն­քը» զրու­ցել է երգ­չու­հի ՇՊՌՈ­ՏԻ հետ:

— Պատ­րաստ­վո՞ւմ եք մեկ­նել հանգս­տի:

— Ա­մեն տա­րի ա­սում եմ՝ վերջ, այս տա­րի չեմ գնա Հա­յաս­տան, կգնամ Եվ­րո­պա հանգս­տա­նա­լու, բայց մեկ է, է­լի գնում եմ Հա­յաս­տան: Ա­յո, գնա­լու եմ հանգս­տի Հա­յաս­տան:

— Առ­հա­սա­րակ, որ­տե՞ղ եք սի­րում անց­կաց­նել հանգս­տյան օ­րե­րը:

— Ինչ թղթերս 2017 թվա­կա­նից ստա­ցել եմ, միշտ Հա­յաս­տա­նում եմ հանգս­տա­նում: Իմ կյան­քը Հա­յաս­տա­նում ա­մե­նա­գու­նա­վորն ու ա­մե­նա­հիշ­վողն է: Այն­տեղ իմ ա­մեն մի օրը, ա­մեն մի րո­պեն լավ է անց­նում:

— Ո՞րն է Ձեր ե­րա­զանք­նե­րի եր­կի­րը:

— Իմ ե­րա­զանք­նե­րի եր­կի­րը՝ ա­զատ, ան­կախ, հա­րուստ, ա­պա­հով­ված Հա­յաս­տանն է: Բա­ցի Հա­յաս­տա­նից, շատ սի­րում եմ Հու­նաս­տա­նը:

— Ե­ղե՞լ է դեպք, որ հանգս­տի մեկ­նե­լիս Ձեզ սեր խոս­տո­վա­նեն:

— 20–21 տա­րե­կա­նում, երբ գնա­ցել է­ի հանգս­տա­նա­լու, այդ մի դեպ­քը ե­ղել է, որ  ինձ սի­րո խոս­տո­վա­նու­թյուն են ա­րել: Բայց ես շատ փոքր, հում եւ խամ է­ի: Ու այդ­պես ին­քը մնաց իմ հի­շո­ղու­թյուն­նե­րի մեջ ան­հա­սա­նե­լի ինչ–որ բան: Բայց հի­շում եմ, որ իմ դուրն էլ էր ե­կել:

— Ո՞ր երկ­րի խո­հա­նոցն եք նա­խընտ­րում:

— Նա­խընտ­րում եմ ճա­պո­նա­կան խո­հա­նո­ցը: Շատ սի­րում եմ սու­շին:

— Հա­յաս­տան գա­լիս ա­ռա­ջին հեր­թին ո՞ր վայ­րերն եք այ­ցե­լում:

— Հա­յաս­տան որ գա­լիս եմ, մի­ան­շա­նակ, ա­ռա­ջի­նը գնում եմ Մա­սիվ՝ տուն, հե­տո՝ «Բել­լա­ջո», ո­րով­հե­տեւ ըն­կեր­ներս, ո­րոնց շատ սի­րում եմ, այն­տեղ են: Իսկ ե­րե­կո­յան գնում ենք «Զան­զի­բար», որ­տեղ սնուն­դը շատ հա­մեղ է: Ա­վե­լի լավ, քան եր­բե­ւէ ես կե­րել եմ ու­րիշ երկ­րում:

— Հա­յաս­տա­նում ով­քե՞ր են Ձեր ըն­կեր­նե­րը:

— Ան­ժե­լա Բար­խու­դա­րյանն է, Մա­գին է՝ իր ըն­տա­նի­քով: Ի դեպ, Հրան­տո­յի հետ եմ միշտ գնում Հա­յաս­տան: Փոր­ձում ենք միշտ մի­ա­սին վերց­նել մեր հան­գիս­տը: Այն­պես որ, ես իմ ըն­կե­րոջն այս­տե­ղից հետս տա­նում եմ: Ու­նեմ շատ  լավ ըն­կեր­ներ, ման­կու­թյան ըն­կեր­ներ: Ինձ հա­մար շատ կա­րե­ւոր են ման­կու­թյան ըն­կեր­նե­րը: Ե­րե­ւա­նը գժու­թյուն է ինձ հա­մար:

— Այ­լազ­գի տղա­մար­դու հետ ու­նե­ցե՞լ եք սի­րո պատ­մու­թյուն:

— ԱՄՆ–ում ա­մե­րի­կա­ցի ըն­կեր ու­նե­ցել եմ: Շատ լավ, պար­կեշտ մարդ էր, բայց որ լե­զուն անգ­լե­րենն էր, ու հե­տո մշա­կույթն ու­րիշ էր, չդի­մա­ցա: Ինձ հա­մար շատ կա­րե­ւոր է, որ կող­քիս տղա­մար­դը հայ լի­նի` օժտ­ված հայ­կա­կան ար­ժեք­նե­րով: Չնա­յած որ ի­րենք էլ շատ լավ կող­մեր ու­նեն:

— Ինչ­պի­սի՞ տղա­մարդ եք նա­խընտ­րում:

— Ինձ հա­մար կա­րե­ւոր է, որ տղա­մար­դը  ֆի­նան­սա­պես կա­յա­ցած, աշ­խա­տող լի­նի: Ես եր­բեք չեմ նա­յել փո­ղին: Միշտ նա­յել եմ մարդ­կա­յին ար­ժե­քին:

— Ի՞նչ ո­ճի հա­գուստ­նե­րով եք թար­մաց­րել Ձեր զգես­տա­պա­հա­րա­նը:

— Ան­կեղծ ա­սած, որ ԱՄՆ–ում միշտ ա­մառ է, մեզ մոտ այն թար­մա­ցում չես կա­րող հա­մա­րել: Ամ­բողջ տար­վա կտրված­քով դու միշտ գնում ես ա­մա­ռա­յին շո­րեր: Բայց քա­նի որ ես երգ­չու­հի եմ, բե­մի մարդ եմ, ա­մեն շա­բաթ մի քա­նի ե­րե­կո­յան զգեստ­ներ եմ գնում:

— Սանր­ված­քի եւ գույ­նի կտրուկ փո­փո­խու­թյուն­ներ ա­ռա­ջի­կա­յում կլի­նե՞ն:

— Չէ, մեկ–մեկ մտա­ծում եմ շի­կա­հեր դառ­նա­լու մա­սին, բայց ափ­սո­սում եմ, որ մա­զերս կվա­ռեմ: Հե­տո սի­րում եմ սե­ւը: Ար­դեն ութ–ինը տա­րի է՝ սեւ մա­զե­րով եմ: Մեկ–մեկ ա­սում եմ՝ կա­ռե կտրեմ, մո­դա է, հե­տո նո­րից մտա­ծում եմ՝  կփոշ­մա­նեմ: Չէ՛, մա­զերս կմնան նույ­նը:

— Գե­ղե­ցիկ կազմ­ված­քի հա­մար ֆիթ­նե՞սն է Ձեզ օգ­նում, թե՞ ճիշտ սննդա­կար­գը:

— Գե­ղե­ցիկ կազմ­վածքս  գե­նե­տի­կո­րեն եմ ժա­ռան­գել: Քիչ եմ ու­տում եւ բնու­թյու­նից էլ նի­հար եմ: Շատ հա­ճախ չեմ գնում ֆիթ­նես սրահ, բայց պա­րա­պում եմ: Սնն­դիս եմ հե­տե­ւում: Գի­շեր­նե­րը հաց ու­տե­լու պա­հանջ  չու­նեմ:

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում