Նարեկ Մանթաշյանի գրավի գումարը վճարված է. փաստաբան
ԻրավականՓաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը տեղեկացնում է, որ «Այլընտրանք» հասարակական կազմակերպության համանախագահ Նարեկ Մանթաշյանի գրավի գումարը վճարված է:
«Ժամը՝ 22:00-ին կլինեմ Վարդաշեն ՔԿՀ-ում», - գրել է Մանթաշյանի փաստաբանը:
Հիշեցնենք, որ այսօր 20 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց դատարանը փոխեց Ն. Մանթաշյանի խափանման միջոց կալանքը:

