Իրանի հոգեւոր առաջնորդը վերջակետ դրեց «Զանգեզուրի միջանցք» կոչվածին. Վարդանյան

Հանդիպում

Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թեհրանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հանդես է եկել Հայաստանին ու Արցախին առնչվող մի շարք ուշագրավ հայտարարություններով, որոնց վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ ԱՀԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

ԻԻՀ հոգեւոր առաջնորդը գոհունակություն է հայտնել Արցախի՝ Ադրբեջանին, այսպես ասած, վերադարձի կապակցությամբ: Ի՞նչ է սա նշանակում:

— Հոգեւոր առաջնորդը «Ղարաբաղ» եզրույթն է օգտագործել, այսինքն` ո՛չ Լեռնային Ղարաբաղ է ասել, ո՛չ Արցախի տարածքներ: Ըստ երեւույթին, նկատի է ունեցել Դաշտային Արցախի այն հատվածները, որոնք Բաքվի բռնապետը ժամանակավորապես օկուպացրել է: Հոգեւոր առաջնորդը շատ լավ գիտի, որ Ստեփանակերտը ներկայումս Բաքվի վերահսկողության տակ չէ, եւ Արցախը «վերադարձված» չէ: Բայց հոգեւոր առաջնորդի խոսքի մեջ մեխն այն էր, որ նա դրանից հետո գրեթե ուղիղ տեքստով Թուրքիայի նախագահին զգուշացրեց, որ Իրանը դեմ է հայ–իրանական սահմանի չեղարկմանը: Եթե այդպիսի քաղաքականություն վարվի Թուրքիայի կողմից, որը կնպաստի հայ–իրանական սահմանի փակմանը, ապա Իրանը կդիմակայի: Շատ հստակ կերպով Էրդողանին ասվում է, որ Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցք» կոչվածին, որովհետեւ եթե այդպիսի քաղաքականություն վարվի եւ իրագործվի, ապա հայ–իրանական սահմանը գուցե իրավաբանորեն մնա, բայց փաստացիորեն կընդհատվի:

-— Ձեր գնահատմամբ` ի՞նչ քայլեր կարող են հետեւել Իրանի հոգեւոր առաջնորդի կողմից նման արձագանքին:

— Նման արձագանքը նշանակում է` Իրանը վերջակետ է դնում հայտարարությունների մակարդակով ինչ–որ բաներ ասելուն, եւ սրանից այն կողմ այլ տիպի քայլեր են ենթադրվում: Մինչ այժմ եղել են տարբեր արձագանքներ Իրանի նախագահի, ԱԳ  նախարարի, այլ պաշտոնյաների մակարդակով, վերջերս էլ  հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչն էր դրա մասին խոսել, անվտանգության խորհրդի քարտուղարը: Իսկ հիմա հոգեւոր առաջնորդը կոշտ ու կոպիտ եւ կարելի է ասել` վերջնական զգուշացնում է, որ Իրանը չի հանդուրժելու նման քաղաքականությունը: Ճանապարհներ կբացվեն, ինչ կանեն մի կողմ, բայց «Զանգեզուրի միջանցքը» եւ հայ–իրանական սահմանի ընդհատումը Իրանի ազգային անվտանգությանը եւ պետական շահերին հակասող ծրագիր է:

— Այաթոլա Ալի Խամենեին նաեւ ընդգծել է, որ հայ-իրականան սահմանն ունի հազարամյակների պատմություն: Ինչո՞վ էր պայմանավորված այս շեշտադրումը:

— Շեշտադրելով «հազարամյակներ» բառը, շատ հստակորեն հոգեւոր առաջնորդը ի ցույց է դնում, որ այն պետությունները, որոնք փորձում են ընդհատել հայ–իրանական սահմանը, չունեն այնքան տարիների պատմություն, ինչքան ունի հայ իրանական սահմանը, էլ չեմ ասում երկու ժողովուրդների մասին: Սա բավականին հետաքրքիր է, որովհետեւ մինչ այդ, ոչ միայն ԻԻՀ հոգեւոր առաջնորդի, այլեւ իրանական որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից անդրադարձ չի եղել  հազարամյակների պատմությանը: Դրա մասին անդրադարձ եղել է հայկական կողմից, մասնավորապես` ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը մի քանի անգամ ընդգծել է դրա մասին: Իսկ հիմա անդրադառնում է նաեւ ԻԻՀ հոգեւոր առանջնորդը` ցույց տալով, որ նույնիսկ Թուրքիան չունի այդքան պատմություն, ինչքան հայ–իրականական սահմանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=231495&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ