Դեպուտատներ, օլիգարխներ ընկել էին հրամանատարների ոտքերը, թե եկեք պաշտպանեք այս կամ այն հատվածը, որն իրենց սեփականությունն էր. Արա Խուդավերդյանը փակագծեր է բացում

Հանդիպում

«Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած գեներալիտետի ԶՈՒ-ում մնալը ավելորդ է եւ վտանգավոր, որովհետեւ պատերազմը ավարտված չէ, մենք չգիտենք, թե վաղը հակառակորդը մեզ ինչ կմատուցի ու նույն գեներալիտետը ինչ դավաճանական սխեմա կօգտագործի: Մենք տեսանք նրանց գործելաոճը բուն պատերազմի ժամանակ, թե ինչպիսի ծառայություն մատուցեցին հայկական բանակին, ինչպես «կանգնեցին» հայկական բանակի կողքին, եւ, ըստ իս, նրանք բոլորը, պետք է իրենց «մահկանացուն» կնքած լինեին եւ մաքրեին հայոց բանակի շարքերը իրենցից: Բայց, փաստորեն ստացվում է, որ գեներալներից շատերը շատ են սիրում տարբեր ժամանակներում, տարբեր անձանց, պետությունների ծառայել, նման անձանց ձեռքերը պետք է հնարավորինս հեռու պահել ԶՈՒ-ից»,-անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաարաանը պահանջած գեներալիտետի օրերս, հավսար զգաստ կանգնելուն, մեզ հետ զրույցում ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար ԱՐԱ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԸ :

-Պարոն Խուդավերդյան, իսկ պատերազմի դեպքում, մենք պատրա՞ստ ենք թշնամուն արժանի հակահարված հասցնելուն եղած ռեսուրսներով: 

-Գիտեք, պատերազմի վտանգը միշտ կա, բայց մենք պետք է պատրաստ լինենք մեր եղած պոտենցիալով պաշտպանել ինքներս մեզ: Մենք Արցախում էլ կհասնեինք առաջխաղաղացման, եթե թիկունքից ներքին թշնամիների բանակը այդքան մեծ չլիներ: Ճիշտ է, մեր դեմ կռվում էին մի քանի պետություններ, բայց բուն թշնամին իր անգութ ու «սուր ատամներով» հանդերձ միառժամանակ շատ վախկոտ է, ուղղակի մեր միջի դավաճան վախկոտները շատ ավելին էին, դրա համար ունեցանք այն ինչ ունենք:

Ցավում եմ, բայց մինչ օրս էլ մեր պատասխանատուները, ինչպես նաեւ «օլիգարխիա» կոչվածը այդպես էլ չհասկացան, թե ՀՀ-ին ինչ է անհրաժեշտ: Նրանք միշտ հասկանում են այն ժամանակ, երբ պատերազմը մոտենում է իրենց տներին, իրենք ունեցվածքներին: Ինչպես որ արցախյան վերջին պատերազմի ժամանակ նկատեցինք Արցախում, երբ որոշ դեպուտատներ, օլիգարխներ, թալանչիներ ընկել էին այս կամ այն հրամանատարի ոտքերը, թե եկեք պաշտպանեք այս կամ այն հատվածը, որը իրենց սեփականությունն էր կամ իրենց տիրապետության տակ էր գտնվում: Սա է մեր իրականությունը:

Ամփոփելով խոսքս, կասեմ հետեւյալը. այս պահին պատերազմի վտանգը այդքան էլ ռեալ չի հաշվեի առնելով միջազգային գործընթացները, բայց մենք չպետք է մոռանանք, որ գործ ունենք մի թշնամու հետ, ում նպատակն է պատեհ առիթը օգտագործել` ոչնչացնելու հային: Այս սրա համար մենք պետք է ամուր կանգնենք մեր ոտքերի վրա` թույլ չտալով թշնամու ծավալապաշտական ծրագիրը մինչեւ վերջ իրագործվելուն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=231486&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ