ՍԱ­ՏԱ­ՆԻՍ­ՏԱ­ԿԱՆ ԽՐԱԽ­ՃԱՆՔ ԲԶԿՏՎԱԾ ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆՈՒՄ

Վերլուծություն

Ա­սում են, որ թյու­րի­մա­ցա­բար կա­ռա­վա­րու­թյուն կոչ­վող գա­ղու­թա­տի­րա­կան-օկու­պա­ցի­ոն ադ­մի­նիստ­րա­ցի­ան ո­րո­շել է պայ­քա­րել ՀՀ տար­բեր տե­ղանք­նե­րում և ճամ­փեզ­րե­րի մո­տա­կայ­քում տե­ղադր­ված և տե­ղադր­վե­լիք խա­չե­րի դեմ: Խա­չե­րի դեմ չեն պայ­քա­րում ոչ ո­րև­է կրո­նի/հա­վատ­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, խա­չե­րի դեմ չեն պայ­քա­րում նա­և ա­թե­իս­տնե­րը: Խա­չե­րի դեմ պայ­քա­րը ստույգ նշան է, որ իշ­խա­նու­թյան ղե­կին սա­տա­նիստ­ներ են: Ի դեպ, մեկ դար ա­ռաջ էլ, երբ բոլ­շև­իկ­նե­րը հա­վա­սա­րու­թյան նշան է­ին դրել պաշ­տո­նա­պես դա­վան­վող ա­թե­իզ­մի և ա­նաստ­վա­ծու­թյան մի­ջև, ի­րենք ի­րենց հպար­տո­րեն կո­չում է­ին «կար­միր սա­տա­նա­յի ճտեր»:

ՄԱ­ՀՈՎ ՑՈՒ­ՑԱԴ­ՐԱ­ԲԱՐ ՀՐՃՎՈՂ­ՆԵ­ՐԸ

Թե ինչ գույ­նի են ՔՊ-ական «սա­տա­նի ճտե­րը»` մի­ան­գա­մից ա­սել չի լի­նի: Մի­գու­ցե ծի­ա­ծա­նա­գույն, մի­գու­ցե` ինչ-որ չտեսն­ված զզվե­լի գույ­նի: Բայց մի բան ակն­հայտ է` նրանք սոց­ցան­ցե­րում, այդ թվում և քչից-շա­տից հայտ­նի­նե­րը, ցու­ցադ­րա­բար հրճվում են պրո­դյու­սեր Ար­մեն Գրի­գո­րյա­նի մա­հով: Եվ երբ ընդ­դի­մա­դիր գոր­ծիչ­ներն ու մտա­վո­րա­կան­ներն ա­սում են, որ Ար­մեն Գրի­գո­րյա­նը ոչ թե մա­հա­ցել է, այլ նրան սպա­նե­ցին, այդ­տեղ չա­փա­զան­ցու­թյուն չկա: Նրա փաս­տա­բան Ռու­բեն Մե­լի­քյա­նը մեջ­բե­րում է Մխի­թար Գո­շի Դա­տաս­տա­նագր­քից, ո­րը մինչ օրս ու­նի կա­տա­րյալ ի­րա­վա­կան մտքի կար­գա­վի­ճակ. «…Իսկ թէ ա­կա­մայ եւ թշնա­մի պա­տա­հի սպա­նե­ալն, յո­րոյ վե­րայ խնդայ, իբր զկա­մա­ւոր դա­տես­ցի…» («…ե­թե կա­տար­վածն այն ան­ձի ա­կա­մա սպա­նու­թյուն է, ո­րի նկատ­մամբ սպա­նո­ղը թշնա­մանք է ու­նե­ցել, և դա ու­րա­խու­թյուն է նրան պար­գև­ել, ա­պա թող դատ­վի՝ որ­պես դի­տա­վո­րյալ սպա­նու­թյուն կա­տա­րած…»):

Այ­սինքն` այն բո­լոր թափթ­փուկ­նե­րը, որ ցի­նի­կա­բար չա­րախն­դում են ընդ­դի­մա­դիր գործ­չի մահ­վան կա­պակ­ցու­թյամբ, ան­թա­քույց և ցու­ցադ­րա­բար հրճվում են նրա մա­հով, հին Հա­յաս­տա­նում ռե­ալ դատ­վե­լու է­ին որ­պես մար­դաս­պան­ներ: Քա­ղա­քա­գետ Անդ­րա­նիկ Հով­հան­նի­սյանն էլ փաս­տում է. «Արմեն Գրի­գո­րյա­նը ճիշտ էր. դուք ձեր է­ու­թյամբ թուրք եք»: Քա­ղա­քա­գետ Ա­լեն Ղև­ոն­դյանն էլ է հիմ­նա­վո­րում, որ կա­տար­վա­ծը քա­ղա­քա­կան սպա­նու­թյուն էր. «Այո՛, Գրի­գո­րյան Ար­մե­նին այ­սօր սպա­նել են, քա­նի որ, երբ 4000-ից ա­վել տղու մա­տաղ ա­րեց նի­կո­լը, հե­տո էլ ա­սեց, թե բա կա­րող է­ի չա­նել, բայց էդ­պես էր պետք, մենք ո­չինչ չա­րե­ցինք ստա­տուս գրե­լուց բա­ցի: Ար­մե­նի կա­լան­քի ռե­ժի­մը նրա ա­ռող­ջա­կան վի­ճա­կի պայ­ման­նե­րում տրա­մա­բա­նո­րեն հան­գեց­նե­լու էր մահ­վան, քա­նի որ էդ­պես էր պետք կոնկ­րետ մե­կին»: Ի դեպ, դա կա­լան­քը որ­պես դան­դաղ մա­հա­պա­տիժ գոր­ծադ­րե­լու ա­մե­նև­ին էլ ա­ռա­ջին դեպ­քը չէ: Կա­լա­նա­վայ­րում մա­հա­ցավ լրագ­րող Մհեր Ե­ղի­ա­զա­րյա­նը, կա­լան­քը դար­ձավ բա­զում ան­բու­ժե­լի հի­վան­դու­թյուն­նե­րով տա­ռա­պող գե­նե­րալ Ման­վել Գրի­գո­րյա­նի մահ­վան պատ­ճառ, իսկ հի­մա մա­հը սպառ­նում է քաղ­բան­տար­կյալ Նա­րեկ Ման­թա­շյա­նին: Սա­կայն Ա­լեն Ղև­ոն­դյա­նը նա­և մատ­նան­շում է այն­պի­սի հան­ցակ­ցի, ինչ­պի­սին է հան­րա­յին ան­տար­բե­րու­թյու­նը և պայ­քա­րի վճռա­կա­նու­թյան պա­կա­սը. «Երբ խա­չատ­րյան վի­գե­նի նման ոչն­չու­թյու­նը ա­սեց ա­յո՛ Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նի կա­զում ին­քը տես­նում է, դա ո­րև­է ար­ձա­գան­քի չհան­գեց­րեց, որ հե­տո ծպտուն չհա­ներ սույն մի­աբ­ջի­ջը: Երբ նմա­նօ­րի­նակ միտք հնչեց­րեց երկ­րի գոր­ծող վար­չա­պե­տը, դա աղ­մու­կից ա­վել ո­րև­է ի­րա­կան ար­ձա­գան­քի չբե­րեց... Էս է ի­րա­կա­նու­թյու­նը, Ար­մե­նին սպա­նե­ցին, քա­նի որ մինչ Ար­մե­նը սպա­նել է­ին մեր ինք­նա­սի­րու­թյու­նը, մեր տե­սա­կի հա­մար պայ­քա­րե­լու կամ­քը, մեր տղա­մարդ տե­սա­կի լի­նե­լի­ու­թյու­նը, մեր մի­ջի ԵՍ-ին: Ար­մենն էլ իր՝ շատ կո­լո­րի­տա­յին ու հա­կա­սա­կան տե­սա­կով իր պայ­քարն էր տա­նում, բաց, ա­ռանց կեղ­ծա­վո­րու­թյան, ա­ռանց կոմպ­րո­միս, շի­տակ... Իսկ հի­մա հիմ­նա­կան հար­ցը. ար­դյո՞ք էս թրքհպա­տակ­նե­րը սպա­նե­ցին Ար­մե­նին, թե մենք մեր չգոր­ծո­ղու­թյուն­նե­րով, մեր խի­զա­խու­թյան ու սկզբուն­քայ­նու­թյան պա­կա­սով, մեր քայլ չա­նե­լու վար­քով»:

Քա­ղա­քա­գե­տը 100 տո­կո­ս ի­րա­վա­ցի է, սպա­նու­թյուն­ներ է­լի են լի­նե­լու, քա­նի որ «կամ դու ես խնդրին լու­ծում, կամ՝ խնդի­րը քեզ»:

ՍԱ­ՏԱ­ՆԻՍ­ՏԱ­ԿԱՆ ՏԵԽ­ՆՈ­ԼՈ­ԳԻ­Ա­ՆԵՐ

Armen

Իսկ 2018-ից սկսած ինչ­պես է սպան­վել հան­րա­յին ինք­նա­սի­րու­թյունն ու ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը, ինչ­պես են բուծ­վել ստվա­րա­թիվ զոմ­բի­ներ` դա էլ հստակ գոր­ծադր­վող տեխ­նո­լո­գի­ա­նե­րի հարց է: Տեխ­նո­լո­գի­ա­ներ, ո­րոնք մշակ­վել են սա­տա­նիստ­նե­րի կող­մից, քան­զի մի­այն սա­տա­նիս­տը հո­գե­բա­նա­կան-քա­րոզ­չա­կան մար­տա­կան տեխ­նո­լո­գի­ա­նե­րը, որ կի­րառ­վում են ար­տա­քին թշնա­մու դեմ, բե­րե­ցին ներ­քին կի­րառ­ման դաշտ, այն էլ` հասց­նե­լով կա­տա­րե­լու­թյան: Եվ այն, որ Նի­կո­լը հան­րու­թյա­նը ներ­կա­յա­նում է որ­պես սա­կա­վա­միտ, նույ­նիսկ գիժ ծաղ­րա­ծու, նույն­պես սա­տա­նա­յա­կան, նեն­գա­միտ տեխ­նո­լո­գի­ա է: Վե­նե­սո­ւե­լա­յի մա­հա­ցած բռնա­պետ Ու­գո Չա­վե­սի մա­սին պատ­մել է իր հին բա­նա­կա­յին ըն­կե­րը, և այդ նյու­թը մա­մու­լում հրա­պա­րակ­վել է դեռ 2006-ին. «Չա­վեսն ա­ռաջ­նա­կարգ ստրա­տեգ է: Երբ մենք բա­նա­կում է­ինք, նա Սալ­վա­դո­րում հո­գե­բա­նա­կան պա­տե­րազ­մի դա­սըն­թաց ան­ցավ: Նա մեծ ջա­տա­գով դար­ձավ «հա­կա­դարձ հո­գե­բա­նու­թյան». երբ հա­կա­ռա­կորդ­նե­րիդ կտում ես, որ թե­րագ­նա­հա­տեն քո ու­ժը: Չա­վեսն ա­նընդ­հատ է այդ­պես ա­նում: Հե­ռուս­տա­հա­ղորդ­ման ժա­մա­նակ] կա­րող է գա­զա­րը վերց­նել և ա­սել, որ բա­զուկ է: Իր հա­կա­ռա­կորդ­նե­րը կսկսեն ծաղ­րել ի­րեն. «Ինչ ա­պուշ է, նա նույ­նիսկ չի կա­րո­ղա­նում գա­զա­րը բա­զու­կից տար­բե­րել»: Բայց ես ե­րաշ­խա­վո­րում եմ, որ հա­ղոր­դու­մից հե­տո Չա­վեսն է լի­նե­լու ծի­ծա­ղո­ղը: Նա մտքում ա­սե­լու է. «Անհա­վա­տա­լի է, որ ես ֆռաց­րի սրանց, որ ամ­բողջ շա­բաթ խո­սեն բա­զու­կից ու գա­զա­րից»:

Անվ­տան­գու­թյան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյանն էլ փաս­տում է. «Մի քա­նի ա­միս հա­մա­պա­տաս­խան գրա­կա­նու­թյուն ու­սում­նա­սի­րե­լուց հե­տո տես­նում եմ, որ Նի­կո­լի բո­լոր «կա­խար­դա­կան տեխ­նո­լո­գի­ա­նե­րը», մար­տա­վա­րա­կան հնարք­նե­րը ման­րա­մասն նկա­րագր­ված են: Ոչ մի միս­տիկ, խորհր­դա­վոր կամ գաղտ­նի բան չկա: Ընդ­հան­րա­պես այն, ինչ կա­տա­րար­վում է հի­մա մեր երկ­րում, բազ­միցս ան­ցել է այլ ժո­ղո­վուրդ­նե­րի գլուխ­նե­րով ու բա­վա­կա­նին լավ նկա­րագր­ված է վեր­ջին 60 տար­վա գի­տա­կան աշ­խա­տու­թյուն­նե­րում: Քա­ղա­քա­գի­տու­թյուն, պատ­մա­գի­տու­թյուն, սո­ցի­ո­լո­գի­ա, communication theory, սո­ցի­ա­լա­կան հո­գե­բա­նու­թյուն... Կան ո­րոշ թե­թև ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներ այլ օ­րի­նակ­նե­րից տար­բե­րող, բայց հաս­տատ ար­տա­սո­վոր ու գերբ­նա­կան չեն այդ տար­բե­րու­թյուն­նե­րը»:

60 տար­վա հո­գե­բա­նա­կան պա­տե­րազմ­նե­րի գի­տա­կան փորձ` ա­հա՜ ինչ է կի­րա­ռում կա­պի­տու­լյան­տը հայ ժո­ղովր­դի դեմ, կի­րա­ռում սա­տա­նիս­տին բնո­րոշ ցի­նիզ­մով ու սառ­նասր­տու­թյամբ: Եվ, ի դեպ, խուն­տա­յի քա­րոզ­չա­մե­քե­նան հի­մա էլ Ար­մեն Գրի­գո­րյա­նի մահն ու­զում է գցել ընդ­դի­մու­թյան գրպա­նը, տա­րա­ծե­լով այն հրե­շա­վոր սու­տը, իբր լրագ­րող Ան­ժե­լա Թով­մա­սյանն ինչ-որ դեղ էր խառ­նել թե­յին կամ հյու­թին, որ­պես­զի Ար­մեն Գրի­գո­րյա­նը ե­թե­րում ա­սի այն­պի­սի բա­ներ, ին­չի պատր­վա­կով հե­տո կա­լա­նա­վո­րե­ցին: Եվ նույ­նիսկ լու­րեր են տի­րա­ժա­վո­րում, իբր Ար­մեն Գրի­գո­րյա­նը ցուց­մունք է տվել, իբր Ան­ժե­լա Թով­մա­սյանն ի­րեն թու­նա­վո­րել է: Ցուց­մունք­նե­րի մա­սին մա­նի­պու­լյա­տիվ կամ կեղծ լու­րեր տա­րա­ծե­լով հի­շենք, թե ով էր 1999-2000 թվա­կան­նե­րին քա­ղա­քա­կան խնդիր­ներ լու­ծում «Հոկ­տեմ­բե­րի 27-ի» ա­հա­բեկ­չա­կան ակ­տից հե­տո` Գա­գիկ Ջհան­գի­րյանն իր ամ­բողջ կոդ­լով և սպա­սար­կող քա­րոզ­չա­մե­քե­նա­յով, ո­րի հմուտ ուղ­ղոր­դող­նե­րից մե­կը հենց տխրահռ­չակ Անդ­րա­նիկ Քո­չա­րյանն էր, գոր­ծըն­թա­ցին այն­քան էլ ան­մասն չէր և Գռզո­յի մոտ ՀՀ նա­խա­գահ աշ­խա­տող Վա­հագն Խա­չա­տու­րյա­նը, պե­ղե­լու դեպ­քում այն ժա­մա­նակ­վա դա­վա­դիր­նե­րի մեջ ներ­կա­յիս խուն­տա­յի գոր­ծող ան­ձինք է­լի կհայտ­նա­բեր­վեն: Եվ պա­տա­հա­կան չէ, որ հենց հի­մա 1999-ի դա­վա­դիր­նե­րի «գորշ կար­դի­նալ» և Նի­կո­լի հո­գև­որ-գա­ղա­փա­րա­կան պա­պա Լև­ոն Տեր-Պետ­րո­սյա­նի «սև դղյա­կում» տե­ղադր­ված ռում­բի մա­սին կեղծ ա­հա­զանգ ծլեց:

Հո­գե­զա­վա­կը հո չի խոր­շի իր հո­գե­հայ­րի­կի ա­նունն օգ­տա­գոր­ծել, ան­գամ ե­թե վեր­ջինս դեմ լի­նի: Չէ՞ որ սա­տա­նիս­տը ա­մեն ին­չի վրա­յով տրո­րե­լով կանց­նի, և չզար­մա­նաք, ե­թե մի օր սե­փա­կան ըն­տա­նի­քի և զա­վակ­նե­րի վրա­յով անց­նի: Ի դեպ, հո պա­տա­հա­կան չէ, որ Հին կտա­կա­րա­նում կա հոր կող­մից սե­փա­կան զա­վա­կի ծի­սա­կան զո­հա­բե­րու­թյան տե­սա­րան... Կա­պի­տու­լյան­տը գրե­թե բաց տեքս­տով խոս­տո­վա­նել է, որ 2020-ի 5000 զո­հե­րը յու­րա­հա­տուկ ծի­սա­կան զո­հեր է­ին վասն «խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գի», և սրանց ի՞նչը պետք է կանգ­նեց­նի, որ մի օր էլ ման­կանց չզո­հա­բե­րեն:

Ե­թե ի­հար­կե մեր մեջ ուժ չգտնենք կանգ­նեցնել սրանց:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում