ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Շա­տե­րին է հե­տաքրք­րում, թե «ЦРУ»-ի ղե­կա­վա­րը կա­պի­տու­լյան­տի ա­կան­ջին ինչ ասաց, և այդ հար­ցին փոր­ձել է պա­տաս­խա­նել ՀՀԿ խոս­նակ Է­ԴՈ­ՒԱՐԴ ՇԱՐ­ՄԱ­ԶԱ­ՆՈ­ՎԸ: Բնա­կա­նա­բար, նա ոչ մի հու­սադ­րող բան չա­սաց, ին­չը զար­մա­նա­լի չէ, օ­րի­նա­չափ է. «2018-ին Բոլ­թո­նը ե­կավ Հա­յաս­տան ու խոր­հուրդ տվեց հայ ժո­ղովր­դին «հրա­ժար­վել իր պատ­մա­կան կա­ղա­պար­նե­րից»: Ար­դյուն­քում Ար­ցա­խի 75 տո­կո­սը սրանք հանձ­նե­ցին, 5.000 տղա զո­հա­բե­րե­ցին, Հայ Դա­տից հրա­ժար­վե­ցին, Վե­հա­փա­ռի դեմ ար­շա­վե­ցին, Վե­հա­րա­նը գրե­թե գրա­վե­ցին, Աժ ամ­բի­ո­նը տրանս­գեն­դե­րով պղծե­ցին: Ե­րեկ հաս­տատ­վեց,որ Հա­յաս­տան է ժա­մա­նել ու Փա­շի­նյա­նի հետ հան­դի­պել ա­մե­րի­կյան «ЦРУ»-ի ղե­կա­վար Ո­ւի­լյամ Բըրն­սը: Թե ի՞նչ է ա­սել նա Փա­շի­նյա­նի ա­կան­ջին՝ դժվար է ի­մա­նալ: Բայց փաստ է, որ նրա այ­ցից հե­տո հայ ու ադր­բե­ջան­ցի ար­տա­քին գե­րա­տես­չու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը հան­դի­պում են Թբի­լի­սի­ում: Տես­նենք ի՞նչ հե­տե­ւանք­ներ կու­նե­նա այս այ­ցը»: Ան­շուշտ, կի­սում ենք Շար­մա­զա­նո­վի տե­սա­կե­տը, բա­ցա­ռու­թյամբ մեկ դե­տա­լի` ճիշտն ա­սած, հա­մա­ձայն չենք, որ Օ­մե­գա Ա­րո­յին կա­րե­լի է հայ ԱԳ նա­խա­րար ո­րա­կել:

Հայտ­նի է, որ կա­նայք կա­մա­կոր են, սա­կայն թե­րևս ո­րև­է հա­յու­հու մտքով չէր անց­նի այն զար­մա­նա­լի կա­մա­կո­րու­թյու­նը, որն ի­րեն թույլ է տվել հո­լի­վու­դյան աստղ ԲԵ­ՅՈՆ­ՍԵՆ: Բե­յոն­սե­ի հե­րո­սու­հին «Օսթին Փա­ո­ւերս: Գոլդ­մեմ­բեր» ամ­բողջ ֆիլ­մի ըն­թաց­քում ցու­ցադ­րում է խեն­թաց­նող կազմ­ված­քը, սա­կայն ի­րա­կա­նում աստղն ա­վե­լի խո­շոր կազմ­վածք է ու­նե­ցել: Նրա դի­մա­հար­դար Քեյթ Վիս­կոն պատ­մել է Vulture-ին տված հար­ցազ­րույ­ցում. «Բե­յոն­սեն էկ­րա­նին ի­րեն չի ճա­նա­չել, այդ պատ­ճա­ռով պա­հան­ջել է ծրագ­րե­րի օգ­նու­թյամբ խո­շո­րաց­նել կազմ­ված­քը: Նա ռե­ժի­սո­րին ա­սաց. «Դու ինձ չա­փա­զանց նի­հար ես դարձ­րել: Սա ես չեմ»: Իսկ նա պա­տաս­խա­նեց. «Լավ, մենք կշտկենք դա»: «Բեյոն­սեն գնաց՝ տե­սա­րա­նում նկա­րա­հան­վե­լու հա­մար, իսկ ես նա­յե­ցի ռե­ժի­սո­րին, ժպտա­ցի ու հարց­րի. «Սա ա­ռա­ջի՞ն ան­գամն է, երբ դե­րա­սա­նու­հին խնդրում է խո­շո­րաց­նել իր մար­մի­նը»: Նա պա­տաս­խա­նեցգ «Այո՛: Դա ինձ հա­մար հա­զա­րա­վոր դո­լար­ներ կար­ժե­նա, բայց ես կա­նեմ դա»: Դե ինչ, զար­մա­նա­լով հան­դերձ, ա­սենք` սա­տա­նի, այ­սինքն` Ան­նա Հա­կո­բյա­նի ա­կան­ջը խուլ, թե չէ հաս­տատ նույ­նը կրկնել կտա ՀՀ պետ­բյու­ջե­ի հաշ­վին...

Ժա­մա­նա­կին ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­ցի­նե­րը որ­պես պո­զի­տիվ փաստ սոց­ցան­ցե­րում գրում է­ին, որ Ե­րև­ա­նի քա­ղա­քա­պետ ՀՐԱ­ՉՅԱ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ հրա­պա­րա­կավ հրա­ժար­վել էր դառ­նալ ՔՊ ան­դամ: Սա­կայն զար­մա­նա­լի­ո­րեն աչ­քով տվին` Տա­պոռ Հրաչ մա­կա­նուն ու­նե­ցող այդ ան­ձը վար­չա­կան ի­րա­վա­խախ­տում­նե­րի վե­րա­բե­րյալ ՀՀ օ­րենսգր­քի 180.1-ին հոդ­վա­ծի 1-ին մա­սով նա­խա­տես­ված վար­չա­կան ի­րա­վա­խախ­տում կա­տա­րե­լու հա­մար ՀՅԴ ԳՄ ներ­կա­յա­ցու­ցիչ Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նին վար­չա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան ենր­թար­կե­լու պա­հան­ջով դի­մել է դա­տա­րան: Վար­չա­կան ի­րա­վա­խախ­տում­նե­րի վե­րա­բե­րյալ ՀՀ օ­րենսգր­քի վե­րոն­շյալ հոդ­վա­ծը սահ­մա­նում է՝ Ա­ռանց հա­մայն­քի ղե­կա­վա­րին օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով ի­րա­զե­կե­լու կամ ի­րա­զեկ­ման պայ­ման­նե­րի խախտ­մամբ հա­վաք անց­կաց­նե­լը` ա­ռա­ջաց­նում է տու­գան­քի նշա­նա­կում հա­վա­քի կազ­մա­կերպ­չի կամ ղե­կա­վա­րի նկատ­մամբ` սահ­ման­ված նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի հա­րյու­րա­պա­տի­կից մին­չև ե­րեք­հա­րյու­րա­պա­տի­կի չա­փով: Խոս­քը տվյալ դեպ­քում անհ­նա­զան­դու­թյան ակ­ցի­ա­նե­րի կազ­մա­կերպ­ման մա­սին է: Սա­կայն զար­մա­նա­լի է` էլ ի՞նչ անհ­նա­զան­դու­թյան ակ­ցի­ա, ե­թե դեռ մի բան էլ պի­տի ե­րեք օր ա­ռաջ ի­րա­զե­կես այն իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցուց­չին, ո­րին անհ­նա­զան­դու­թյուն ես հայ­տա­րա­րում: Չէ, այդ տղան ի­րոք «տա­պոռ» է` չէ՞ որ գո­յու­թյուն ու­նեն նա­և շտապ և ինք­նա­բուխ հա­վաք­ներ, ո­րոնց պա­րա­գա­յում ի­րա­զե­կում չի էլ կա­րող լի­նել...

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում