Թախիծ, ցավ, կարոտ միախառնում են իրար, Սուրբ Համբարձման եկեղեցին ինձ համար առաջին տունն էր, որպես քահանա. Բերձորի քահանա Տեր Բենիամին

Հանդիպում

Տարիներ շարունակ  քարը քարին դրված, կառուցված ու հաղթանակ խորհրդանշող Բերձորի առօրյան այլևս առաջվանը չէ՝ քանդված շենքեր, դատարկ ու ամայի փողոցներ, ու  Սուրբ Համբարձման եկեղեցու պարբերաբար բացվող դռներ,  որի գմբեթի կանաչավուն երանգը հույս էր տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու:

Եկեղեցին թեեւ, որպես այդպիսին պատերազմից հետո չի գործում, բայց ամիսը մեկը անպայման պատարագ է մատուցվում, այդ օրը վերածվում է իսկական տոնի Բերձորում մնացած բնակիչների համար: 

Եվ ահա վաղը` Պայծառակերպության տոնին նախընթաց, Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի Ս. Համբարձման եկեղեցում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ ձեռամբ տեղի հոգևոր հովիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանի:

Տեր Բենիամինը մեզ հետ զրույցում թախիծով ու կարոտով է հիշում մինչ պատերազմը իր ամենօրյա ծառայությունը եկեղեցում.

-Նոյեմբերի 13-ից հետո մինչեւ դեկտեմբերի 13-ը եղել եմ Դադիվանքում, հետո նշանակվել եմ Ասկերանի շրջանի ութ գյուղերում, բայց էլի համատեղության կարգով Բերձորի, Աղավնոյի եւ Ներքին Սուսի քահանան եմ: Պատերազմից հետո ամեն ամիս պատարագ ենք մատուցում Բերձորում:  Սուրբ Համբարձման եկեղեցին ինձ համար առաջին տունն էր, որպես քահանա, դրա համար պատերազմից հետո` ամեն անգամ եկեղեցի մտնելիս զգում եմ, որ իմ բնօրրանում եմ, զգացողություններս անբացատրելի են` թախիծ, ցավ, կարոտ միախառնում են իրար ամեն անգամ եկեղեցու զարգերը հնչեցնելիս:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

https://iravunk.com/sim/?p=231423&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ