Գռզոյի Flayone-ը խփում է խայտառակության ռեկորդներ
ՏնտեսությունՆիկոլական օլիգարխ Խաչիկ Սուքիասյանին (Գռզո) պատկանող Flayone ավիաընկերությունը ամեն օր մի խայտառակ պատմության մեջ է ընկնում: Արդեն հարյուրավոր պատմություններ կան, որոնք առնչվում են խաբեության, խարդախության, անբարտավանության հետ: Սակայն այս վերջին դեպքը, որ մեզ պատմեցին խփում է բոլոր ռեկորդները: Այսպես ուղեւորը մոտենում է Սակնտ Պետերբուրգ-Երեւան չվերթին գրանցվելու համար, իսկ նրանից պահանջում են թղթի վրա տպագրված տոմս, ինչը վերջին 5-6 տարիների ընթացքում ընդհանրապես չի եղել: Տեսնելով շփոթված ուղեւորի զարմանքից կլորացած աչքերը Flayone-ի ներկայացուցիչը ասում է, որ նրանք կարող են օգնել եւ թղթի վրա տպել ավիատոմսը, որը, սակայն կարժենա 5 եվրո: Բանականաբար, ճարատահտյալ ուղեւորը համաձայնվում է: Սակայն դա դեռ վերջը չէ: Դրանից հետո ուղեւորին հայտնում են, որ գրանցումը նույնպես վճարովի է ու 10 եվրո էլ պոկում են դրա համար:
Եթե դուք չունեք ծանոթ ավիատոմսարկղներում, ապա կարող եք հայտնվել այդպսի խայտառակ իրավիճակում: Վերջին շրջանում ավիատոմսարկղներում սկսել են զգուշացնել, որ Flayone-ի դեպքում պետք է անպայման online գրանցում կատարեք, սակայն դա էլ այդքան հեշտ գործ չէ, որովհետեւ Flayone-ի կայքի համապատասխան բաժինը շատ անգամ պարզապես չի աշխատում: Տոմսարկղների աշխատակիցները զարմանքով նշում են, որ երբեք նման բանի չեն առնչվել: Մնում է ապշել ու զարմանալ Գռզոյի ագահության վրա, որը փորձում էմ ամենաանվայել ձեւով ուղեւորներից լրացուցիչ մի քանի եվրո քերթել: Իսկապես, որ Նիկոլն ու Գռզոն իրար արժեն: Երկուսն էլ խայտառակ են անում մեր որկիրըտ աշխարգժհով մեկ, երկուսն էլ մեր ժողովրդի հաշվին դիզում են սեփական բարեկեցությունը: Հավանաբար երկուսր վերջն էլ նույնն է լինելու:
Սեփ. լրատվություն

